Նորություններ
13-12-2018
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից կազմակերպված և ԵՄ աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական ծառայություն. նոր համակարգ, նոր մոտեցումներ» երկօրյա վերապատրաստումների ամփոփիչ երկրորդ փուլը՝ քաղաքացիական ծառայության համակարգի մարմինների անձնակազմի կառավարման շուրջ 120 պատասխանատուների համար։
Սեմինարի ընթացքում քաղաքացիական ծառայության գրասենյակի պատասխանատուները ներկայացնում են «Քաղաքացիական ծառայության մասին» նոր օրենքով սահմանված օրենսդրական և մեթոդական փոփոխությունները, նոր մոտեցումները, ինչպես նաև՝ ինտերակտիվ քննարկումների և հարց ու պատասխանի միջոցով փոխանցվում են օրենքի կիրառելիության պրակտիկ գիտելիքներ:
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով