Նորություններ
26-12-2018
2018թ. դեկտեմբերի 26-ին ստորագրվել է եռակողմ համագործակցության հուշագիր Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի միջև: Հուշագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար պարոն Գարուշ Դավթյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար պարոն Թոբիաս Վիթմանը և Կառավարման ակադեմիայի ռեկտոր պարոն Արսեն Լոքյանը:
Հուշագրի նպատակն է՝ համատեղ նախաձեռնությամբ վերափոխել և հարմարեցնել ԳՄՀԸ «Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը զարգացման պլանավորման գործընթացում» համաշխարհային դասընթացի ուղեցույցը և վերապատրաստման դասընթացը քաղաքացիական ծառայության պահանջներին և օգտագործել դրանք նոր քաղաքացիական ծառայության համակարգում։ Մասնավորապես, նշված ուղեցույցի և դասընթացի շրջանակներում նախապատրաստված նյութերն ու մոդուլները կտեղակայվեն վերապատրաստման ծրագրերում։
Հուշագրի համաձայն՝ կողմերից յուրաքանչյուրը կապահովի իր կողմից ստանձնած պարտավորությունները:
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով