Նորություններ
17-05-2019
Միացյալ Թագավորության Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի շրջանակներում սույն թվականի մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում անցկացվեց սեմինար-դասընթաց «Փոփոխության կառավարում. Ինչպես հաղթահարել դիմակայումը փոփոխությունների հանդեպ պետական կառավարման համակարգում» թեմայով: Դասընթացը վարել է Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն, AMBA-ի (Ամերիկյան MBA-ների ասոցիացիա) ներքին գնահատողների թիմի անդամ, դոկտոր Լեսլի Սզամոսին: Դասընթացի ընթացքում ներկայացվել են փոփոխությունների ժամանակահատվածում անձնակազմի կառավարման առանձնահատկությունները, հաճախակի կրկնվող սխալները, մարտահրավերները և հնարավոր լուծման ուղիները:
Սեմինար-դասընթացին մասնակցել են պետական կառավարման գերատեսչությունների շուրջ քսան ներկայացուցիչներ՝ ստորաբաժանումների ղեկավարներ:
Միջոցառման ավարտին քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանը շնորհակալություն հայտնեց պարոն Սզամոսիին հետաքրքիր դասընթացի համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը շարունակական կդառնա, ինչպես նաև՝ վերջինիս հետ հանձնեց մասնակիցների վկայականները: Իր հերթին դոկտոր Լեսլի Սզամոսին պատրաստակամություն հայտնեց մասնակցել նմանատիպ նախաձեռնություններին և մասնագիտական քննարկումներին:
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով