Նորություններ
02-07-2020
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը ծանուցում է, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման 1-ին, 2-րդ կետերի, ինչպես նաև Պարետի 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշմամբ սահմանված 2-րդ հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի, 4-րդ հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի պահանջները՝ կասեցնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղարի (ծածկագիր՝ 24-Ղ1-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 2020 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ին, անցկացվող արտաքին մրցույթը: Վերոնշյալ մրցույթի վերսկսման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով