Նորություններ
21-07-2020
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը ծանուցում է, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշումը և Պարետի 2020 թվականի հուլիսի 17-ի N Ց/146-2020ցուցումը, վերսկսում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղարի (ծածկագիր՝ 24-Ղ1-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կասեցված արտաքին մրցույթիանցկացումը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավորքարտուղարի (ծածկագիր՝ 24-Ղ1-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար արտաքին մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի .2020 թվականի հուլիսի 31-ին`ժամը 10:00-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2020 թվականի օգոստոսի 4-ին՝ ժամը՝ 10:00-ին, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով