Նորություններ
28-09-2020
Հարգելի քաղաքացիներ, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը տեղեկացնում է, որ ռազմական դրությամբ պայմանավորված, քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոններն համալրելու նպատակով վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման (այսուհետ՝ Թեստավորում) փուլը կարող է կասեցվել: Թեստավորման փուլը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը կհրապարակի հայտարարություն Կառավարության պաշտոնական կայքէջում (https://www.gov.am), հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջում (https://www.azdarar.am/) և իր ֆեյսբուքյան էջում:
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով