Պրոբացիայի ծառայություն | Վայոց ձորի մարզային մարմին | ավագ մասնագետ| 12-3-27.2.ժ-Մ3-2 | (Անձնագիր)
- դիմում (առցանց),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին է կցում անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2023 թվականի մայիսի 4-11-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, հեռախոսահամարներ՝ 010-59-40-59, 010-59-40-56, էլեկտրոնային փոստի հասցե՝ mrcuyt12@justice.am):
Բնագավառներ
-
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
Տեղեկատվության հավաքագրում, վերլուծությունՓոփոխությունների կառավարումԿոնֆլիկտների կառավարումԲողոքների բավարարումԺամանակի կառավարումՓաստաթղթերի նախապատրաստում -
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (Արդարադատության նախարարություն)
ՀՀ Սահմանադրություն (հոդվածներ` 1-10, 13, 25-27, 31, 40-51, 57, 66, 73, 89, 93, 100-110, 146, 151, 160)<<Քաղաքացիական ծառայության մասին>> օրենք (հոդվածներ` 4-11, 13-21, 24, 31, 37)<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենք (հոդվածներ` 6-8, 13, 23, 26-30, 42)<<Պրոբացիայի մասին>> օրենք (հոդվածներ` 3-12, 15, 25, 29-46)«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ.: (էջեր՝ 71, 74-75, 82, 85-87, 96-99, 245-246)ՀՀ քրեական օրենսգիրք (հոդվածներ՝ 59-65)ՀՀ քրեակատարողական օրենսգիրք (հոդվածներ՝ 30, 39-44, 126)ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք (հոդվածներ՝ 120-124)
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Կարգավիճակ Հայտարարված (դիմումների ընդունումն ավարտվել է) Ներկայացված դիմումների քանակ Էլեկտրոնային հասցե mrcuyt12@justice.am Հեռախոսահամար 010-59-40-59 Ծանոթություն՝ Կոմպետենցիաները տե´ս պաշտոնի անձնագրում։
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով