Պետական գույքի կառավարման կոմիտե | Առաջին բաժին | Բաժնի պետ| 22-3-26.4-Ղ4-2 | (Անձնագիր)
- դիմում (առցանց)․
- անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը)․
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները)․
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները)․
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը (լուսապատճենները)․
- լուսանկար՝ 3 X 4 չափսի:
Ուշադրությո՛ւն
Սույն մրցույթին մասնակցելու համար քաղաքացին պետք է ներկայացնի (նշի) այն մարմինը (կազմակերպությունը), որտեղ ինքն աշխատել է (աշխատում է) և որտեղից հնարավոր է ստանալ պետական ու ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու թույլտվության մասին տեղեկանքը:
Փաստաթղթերն առցանց ներկայացնելու ընթացակարգԷլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել կայքէջի՝ https://cso.gov.am/ «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին:
Ծանոթանալով թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում Պետական գույքի կառավարման կոմիտեի առաջին բաժնի պետի (ծածկագիրը` 22-3-26.4-Ղ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալերի մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված «⊕» նշանը:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը։
Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը: Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» (զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:
Բնագավառներ
-
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգԾրագրերի կառավարումԿառավարում արտակարգ իրավիճակներումԲանակցությունների վարումՓոփոխությունների կառավարումԿոնֆլիկտների կառավարումՏեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցությունԺամանակի կառավարումՓաստաթղթերի նախապատրաստում -
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (Պետական գույքի կառավարման կոմիտե)
Սույն պաշտոնին հավակնող անձը պետք է լինի պատասխանատու, բարեկիրթ, հավասարակշռված և պարտաճանաչ:
Կարգավիճակ Հայտարարված (դիմումների ընդունումն ավարտվել է) Ներկայացված դիմումների քանակ Էլեկտրոնային հասցե hr@spm.am Հեռախոսահամար 011-52-73-00 Ծանոթություն՝ Կոմպետենցիաները տե´ս պաշտոնի անձնագրում։
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով