Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմ | Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն | Վարչության պետ| 100-30.4-Ղ4-1

Ենթակա և հաշվետու է

Վարչության պետն անմիջական ենթակա և հաշվետու է Հայաստանի Հանրապետության Տավուշի Մարզպետին

Ենթակա և հաշվետու պաշտոններ

Վարչության պետին անմիջական  ենթակա և հաշվետու են Վարչության աշխատողները

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության գլխավոր  մասնագետներից մեկը 

Աշխատավայր
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Սահմանադրության 1
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. Ապահովում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների գործունեության համակարգումը, վերահսկողությունը, պետական հանրակրթական ծրագրերի իրագործումը` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված կարգի համաձայն:
  2. Ապահովում է մարզի տարածքում պետական կրթական քաղաքականության իրագործումը:
  3. Ապահովում է մարզի ուսումնական հաստատությունների վերանորոգման, նոր հաստատությունների հիմնադրման դեպքում` կառուցման և շահագործման աշխատանքներին աջակցությունը:
  4. Ապահովում է նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության համապատասխան նորմատիվ իրավական ակտերի կատարման վերահսկումը, կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացումը` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան:
  5. Ապահովում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառման, նրանց ուսումնական հաստատություններում ընդգրկման գործընթացը:
  6. Ապահովում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների աշխատանքների, մարզի տարածքում ոչ պետական մշակութային և սպորտային կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։
  7. Ապահովում է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ աշխատանքների իրականացումը:
  8. Ապահովում է մարզի տարածքում գործող պետական գրանցում ունեցող կրոնական կազմակերպությունների հետ համագործակցությունը:
  9. Ապահովում է պետական մշակութային քաղաքականության իրագործումը մարզի տարածքում:
  10. Ապահովում է մարզի տարածքում գործող մշակութային դպրոցների, թատրոնների, պետական ինքնագործ համույթների, գրադարանների, թանգարանների, ակումբների, խմբերի գործունեության համակարգման գործընթացը:
  11. Ապահովում է ատեստավորման  ենթակա  ուսուցիչների վերապատրաստման  և   փաստաթղթային ատեստավորման  գործընթացի իրականացումը: 
  12. Ապահովում է մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի կազմակերպությունների (մարզականքոլեջ, մարզադպրոցներ, մարզական ընկերություններ) գործունեության համակարգումը:
  13. Ապահովում է մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների համատեղ և համաձայնեցված գործունեությունը:
Իրավունքները
  • Մասնակցել դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորմանը:
  • Հսկողություն իրականացնել մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական ծրագրերի իրագործման ուղղությամբ։
  • Վերահսկել մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների գործունեությունը, այդ թվում մարզի տարածքում ոչ պետական մշակութային և սպորտային կազմակերպությունների գործունեությունը։
  • Այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից, Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ստանալ անհրաժեշտ տեղեկություններ ու նյութեր։
  • Վերահսկել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական ծրագրերի իրագործման ուղղությամբ կատարվող աշխատանքների ժամանակին և պատշաճ կատարումը։
  • Աջակցել մարզային ենթակայության մշակութային և սպորտային օբյեկտների կառուցման, հանգստի գոտիների ստեղծման, պահպանման ու շահագործման աշխատանքներին:
  • Կազմակերպել և անցկացնել տարածքային, մարզային նշանակության մրցաշարեր, մարզիկներին նախապատրաստել հանրապետական և միջազգային մրցումներին։
  • Վերահսկողություն իրականացնել պետական կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում առաջարկություն   ներկայացնել Մարզպետին համաձայնություն տալու գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար:
  • Հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների, պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների։

 

Պարտականությունները

 

  • Համակարգել մարզի երիտասարդության հետ տարվող աշխատանքները:
  • Աջակցել հանրապետական մարզական միջոցառումների տարածաշրջանային և մարզային փուլերի կազմակերպման և անցկացման գործին:
  • Մեթոդաբանական աջակցություն ցուցաբերել կրթական և մշակութային հաստատություններին:
  • Համագործակցել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությամբ զբաղվող կազմակերպություննրի հետ, բացահայտել մշակութային և սպորտային օբյեկտների շահագործման, պահպանման հետ կապված խնդիրները: 
  • Աջակցել մարզի, համայնքների և մարզական կազմակերպություններ թիմերին` հանրապետական և միջազգային մրցաշարերին լավագույնս մասնակցության նպատակով:
  • Ընդունել վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված որոշումներ:
  • Համակարգել վարչության գործունեության ոլորտները:
  • Ընթացք տալ դիմումատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում կազմակերպել դիմումատուի հետ հարցի քննարկում և ստուգել դիմումների, դիմում-բողոքների պատասխանները։
  • Ուսումնասիրել և ամփոփել Վարչության աշխատողների կողմից հավաքագրված փաստաթղթերն ու տեղեկությունները, դրանց հիման վրա նախապատրաստված գրությունները։
Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի համապատասխան գործառույթների համար անհրաժեշտ գիտելիքներ։

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

     Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կրթության կամ մշակույթի կամ սպորտի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

     Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և քաղաքականության իրականացման ապահովման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

     Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Բարեվարքություն
  • Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
  • Որոշումների կայացում
  • Ծրագրերի կառավարում
  • Աշխատակազմի կառավարում