Արդարադատության նախարարություն | Անձնակազմի կառավարման վարչություն | Բարեվարքության հարցերով կազմակերպիչ| 12-33.1-Մ2-1

Ենթակա և հաշվետու է

Բարեվարքության հարցերով կազմակերպչը ենթակա և հաշվետու է Վարչության պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բարեվարքության հարցերով կազմակերպչի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության գլխավոր մասնագետներից մեկը:

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8:
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. իրականացնում է Նախարարի և Նախարարության գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար)՝ անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերի նախապատրաստական աշխատանքները.

2. իրականացնում է Նախարարության և Նախարարության ենթակա մարմինների կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև Նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքները.

3. իրականացնում է քաղաքացիական ծառայության պաշտոնների վերլուծության, գնահատման, դասակարգման, ընդհանուր համակարգում տեղակայման աշխատանքները.

4. իրականացնում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի նախապատրաստական աշխատանքները.

5. իրականացնում է Նախարարության քաղաքացիական ծառայողների, ինչպես նաև Նախարարության ենթակա մյուս մարինների ղեկավար կազմի և քաղաքացիական ծառայող չհանդիսացող աշխատողների անձնական գործերի վարման և գրանցամատյանի վարման աշխատանքների իրականացումը տեղակատվական հարթակում:

6. իրականացնում է Նախարարության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի կազմակերպման, վերապատրաստման կարիքների գնահատման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների շարունակական կատարելագործման գործընթացի իրականացումը.

7. իրականացնում է Նախարարության քաղաքացիական ծառայողների տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու նախապատրաստական աշխատանքները.

8. իրականացնում է Նախարարությունում աշխատանքային, այդ թվում ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքները.

9. իրականացնում է Նախարարության աշխատողներին խրախուսանքի, կարգապահական տույժ կիրառելու, ծառայողական քննության անցկացման հետ կապված գործառույթների նախապատրաստական աշխատանքները.

10. մասնակցում է Հայաստանի Հանրապետության վարչապետի, փոխվարչապետի, Կառավարության, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին.

11. քաղաքացիական ծառայողներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, ներկայացնում շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություն.

12. իրականացնում է բարեվարքության հարցերով վերապատրաստման կարիքների բացահայտում և վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաև բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակում.

13. Գլխավոր քարտուղարի, էթիկայի հանձնաժողովի պահանջով կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկով կատարում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ.

14. մշակում է քաղաքացիական ծառայողների բարեվարքության պլանների նախագծերը, դրանք ներկայացնում Գլխավոր քարտուղարի հաստատմանը.

15. վարում է քաղաքացիական ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վիճակագրություն և նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկություններ է տրամադրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին.

15.1. քաղաքացիական ծառայողներին տրամադրում է իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման կապակցությամբ, նվերների ստացման իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրատվական կարծիք.

16. իրականացնում է վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձանց անհատական տվյալների մուտքագրման, փոփոխման, արխիվացման և գրանցման աշխատանքները՝ tax.am համակարգում.

17. իրականացնում է Նախարարության աշխատողների կողմից ներքին կարգապահական կանոնների կատարման նկատմամբ վերահսկողություն.

18. իրականացնում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի (այսուհետ՝ Տեղեկատվական հարթակ) վարման աշխատանքները.

19. մասնակցում է Նախարարության մարդկային ռեսուրսների զարգացման քաղաքականության մշակման աշխատանքներին: 

Իրավունքները

· իրավական ակտերի նախագծեր նախապատրաստելու համար Ստորաբաժանման ղեկավարներից կամ աշխատողներից պահանջել գրություններ, դիմումներ (գրավոր համաձայնություն), զեկուցագրեր, աշխատանքային ծրագրեր, հիմնավորումներ, հաշվետվություններ և այլ փաստաթղթեր.

· Վարչության պետից ստանալ հաստիքացուցակի, անվանացանկի, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ տեղեկատվություն.

· Նախարարության ստորաբաժանումներից (այսուհետ՝ Ստորաբաժանում) հավաքագրելու տեղեկատվություն՝ լրացված հարցարանների և քաղաքացիական ծառայության պաշտոնի հիմնական գործառույթները, իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերի վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում՝ հարցազրույց անցկացնելու իրավունք.

· թափուր պաշտոնն զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացուց (քաղաքացիներից) պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր.

· քաղաքացիական ծառայողների տարեկան կատարողականի գնահատմանը զուգընթաց Ստորաբաժանումներից պահանջել քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքների գնահատման թերթիկները.

· պահանջել գրություններ, դիմումներ (գրավոր համաձայնություն), զեկուցագրեր, աշխատանքային ծրագրեր, հիմնավորումներ, հաշվետվություններ և այլ փաստաթղթեր անձնակազմի կառավարման համապատասխան գործառույթներն իրականացնելու համար.

· Վարչության իրավասությունների շրջանակներում իրավունք ունի մասնակցելու աշխատանքային քննարկումներին, խորհրդակցություններին, ժողովներին և սեմինարներին.

· օգտվելու անձնական գործերում և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առկա տեղեկատվությունից:

Պարտականությունները

· ուսումնասիրել ներկայացված հիմքերը և տեղեկատվությունը, սահմանված ժամկետում և ընթացակարգով նախապատրաստել իրավական ակտերի նախագծեր գործող օրենսդրությանը համապատասխան և ներկայացնել Վարչության պետին.

· ուսումնասիրել առաջարկվող կառուցվածքային, հաստիքային, քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նյութերը, դրանց վերաբերյալ նախապատրաստել առաջարկություններ և հիմնավորող փաստաթղթերի հետ միասին ներկայացնել Գրասենյակ.

· ուսումնասիրել և Վարչության պետին ներկայացնել Ստորաբաժանումների կողմից ներկայացված հարցարանները և քաղաքացիական ծառայության պաշտոնի գործառույթները, իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերը, կատարել տեղեկատվության վերլուծություն, իրականացնել քաղաքացիական ծառայության պաշտոնի գնահատման, դասակարգման, անվանումների, ինչպես նաև պաշտոնների անձնագրերի կազմման աշխատանքները.

· կատարել քաղաքացիական ծառայողների և քաղաքացիական ծառայողներ չհանդիսացող աշխատողների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն, որի հիման վար կազմել և վարել անձնական գործերը, ինչպես նաև վարել քաղաքացիական ծառայողների գրանցամատյանը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում.

· ուսումնասիրել և Վարչության պետին ներկայացնել մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացու (քաղաքացիների) կողմից ներկայացված ամբողջական փաթեթը.

· ուսումնասիրել քաղաքացիական ծառայողների տարեկան կատարողականի գնահատման արդյունքները, հավաքել, վերլուծել, ամփոփել և Վարչության պետին ներկայացնել եզրակացություն՝ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքների վերաբերյալ.

· Վարչության գործառույթներից բխող աշխատանքների պատշաճ իրականացման համար ուսումնասիրել և Վարչության պետին ներկայացնել Վարչությանը ներկայացված դիմումները, զեկուցագրերը, գրությունները, հաշվետվությունները, հիմնավորումները, աշխատանքային ծրագրերը, կատարողականները և այլ փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում հարցումներ կատարել պետական այլ մարմիններից, ինչպես նաև կատարել տեղեկատվության վերլուծություն.

· սահմանված ժամկետում և ընթացակարգով ապահովել հայտարարությունների և անհրաժեշտ տեղեկատվությունների հրապարակումը համապատասխան կայքէջերում.

· ուսումնասիրել Կառավարությունից, Գրասենյակից և պետական այլ մարմիններից Վարչությանն ուղղված գրությունները, առաջարկությունները, հանձնարարականները, իրավական ակտերի նախագծերը և այլ փաստաթղթերը, տալ մասնագիտական եզրակացություն.

· Օրենքով սահմանված ժամկետում և ընթացակարգով ապահովել Վարչության գործառույթներից բխող անհրաժեշտ տվյալների մուտքագրման աշխատանքները՝ Տեղեկատական հարթակ և այլ էլեկտրոնային ծրագրեր:

Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն:

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ։

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ծրագրերի մշակում