Վարչապետի աշխատակազմ | Կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն | Գլխավոր մասնագետ| 06-5-Մ1-7

Ենթակա և հաշվետու է

Վարչության պետին

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության Գլխավոր մասնագետը

Աշխատավայր
Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

 

1. իրականացնում է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) քաղաքացիական ծառայության պաշտոնների գնահատման, դասակարգման, ընդհանուր համակարգում տեղակայման, քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկերի և պաշտոնների անձնագրերի նախագծերի կազմման, այդ փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի նախապատրաստման, ինչպես նաև քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկերի վարման աշխատանքներ.

2. իրականացնում է Տեսչական մարմնի աշխատողների անձնական գործերի վարումը, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում.

3. իրականացնում է Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոններից ազատված քաղաքացիական ծառայողների քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցման և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի վարման աշխատանքներ.

5. իրականացնում է Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրման գործընթացի նախապատրաստական աշխատանքները, մրցույթների կազմակերպման և անցկացման գործընթացը.

6. իրականացնում է Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերում տեղակայված պաշտոնների վարկանիշային ցուցակից համալրման գործընթացը.

7. իրականացնում է Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնելու գործընթացի կազմակերպման աշխատանքներ.

8. իրականացնում է Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայողների կատարողականների գնահատման և վերապատրաստման գործընթացի կազմակերպման աշխատանքներ.

 9. Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայողներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, ներկայացնում շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություն.

 10. իրականացնում է Տեսչական մարմնի բարեվարքության հարցերով վերապատրաստման կարիքների բացահայտում և վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաև բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակում.

 11. իրականացնում է Տեսչական մարմնի բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ.

 12. մշակում է Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայողների բարեվարքության պլանների նախագծերը և իրականացնում հաստատման ներկայացման աշխատանքներ.

 13. իրականացնում է Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վիճակագրության վարումը և նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկությունների տրամադրումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին.

 14. իրականացնում է Տեսչական մարմնի աշխատակիցների ամենամյա արձակուրդների ժամանակացույցի կազմման աշխատանքներ.

15. աջակցում է   Տեսչական մարմնի զինապարտների հաշվառման աշխատանքների իրականացմանը

16. իրականացնում է Տեսչական մարմնի ղեկավարի կողմից արձակվող անձնակազմի կառավարման վերաբերյալ իրավական ակտերի, Տեսչական մարմնի ղեկավարի կողմից ստորագրվող աշխատանքային պայմանագրերի և համաձայնագրերի նախագծերի նախապատրաստման աշխատանքներ.

17. իրականացնում է Տեսչական մարմնի հայտարարատու պաշտոնատար անձանց տվյալների ներկայացումը լիազոր մարմին.

18. իրականացնում է Կառավարության կամ Վարչապետի քննարկմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի ուսումնասիրություն, ներկայացնում է առաջարկություններ, նախապատրաստում է իրավական ակտի նախագծեր.

19. Իրականացնում է Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայողներին իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման կապակցությամբ նվերների ստացման իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիքի տրամադրումը:

Իրավունքները

· համապատասխան մարմիններից կամ կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջել ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր, հիմնավորումներ.

· համապատասխան մարմնի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կազմակերպել առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական քննարկումներ, համապատասխան շահագրգիռ մարմիններից ստանալ մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ.

անձնական գործերի վարման և լիազոր մարմին հայտարարատու պաշտոնատար անձանց տվյալների ներկայացման գործառույթների իրականացման շրջանակներում պաշտոնատար անձանցից ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն
Պարտականությունները

· ուսումնասիրել և ամփոփել պետական կառավարման համակարգի մարմինների սահմանված կարգով կազմված տարեկան աշխատանքային ծրագրերի և յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո այդ մարմինների գնահատված կատարողականները և նախապատրատել համապատասխան փաստաթղթերի նախագծեր, այդ թվում՝ Վարչապետի կողմից նշանակվող պետական կառավարման համակարգի մարմինների գլխավոր քարտուղարների պարգևատրման վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր.

· Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկերի և պաշտոնների անձնագրերի, ինչպես նաև այդ փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծեր նախապատրաստելիս ստուգել լրացված հարցարանների և ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սահմանված պահանջներին.

· ուսումնասիրել Տեսչական մարմնի աշխատողների անձնական գործերում ներառված փաստաթղթերը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին.

· ընդունել Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցման ենթակա՝ պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների դիմումները և տալ համապատասխան ընթացք.

· Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրման գործընթացի նախապատրաստական փուլում կազմել հայտարարությունների տեքստերը, ընդունել դիմորդների փաստաթղթերը, տալ եզրակացություն ներկայացված փաստաթղթերի ամբողջականության և սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ, կազմել փաստաթղթերի փաթեթները, հարցաշարերը մուտքագրել համապատասխան համակարգչային ծրագրում.

· Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերում տեղակայված պաշտոնների համալրման նպատակով վարկանիշային ցուցակներից ընտրել համապատասխան թեկնածուներ և կազմել ընտրված անձանց տվյալների և հարցաշարի վերաբերյալ համապատասխան փաթեթ, ինչպես նաև կազմակերպել հարցազրույցների գործընթացները.

· ստուգել Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների տեղափոխման, փոխադրման, գործուղման կարգով պաշտոն, ինչպես նաև Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի համապատասխանությունը սահմանված պահանջներին.

· ուսումնասիրել Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայողների կատարողականները, իրականացնել վերապատրաստման կարիքի գնահատում և նախապատրաստել վերապատրաստման գործընթացի համար անհրաժեշտ փաստաթղթեր.

· բացահայտել Տեսչական մարմնում բարեվարքության համակարգին առնչվող խնդիրները, կազմել ամփոփ տեղեկատվություն.

· Տեսչական մարմնի աշխատակիցների ամենամյա արձակուրդների ժամանակացույցը կազմելիս հաշվի առնել աշխատողների միմյանց փոխարինման հանգամանքը, ինչպես նաև արձակուրդի տրամադրումը մասերով նախատեսելիս օրենսդրությամբ սահմանված պահանջները.

· վարել Տեսչական մարմնի զինապարտների հաշվառման մատյանը, կազմել զինվորական կոմիսարիատներ ներկայացվող փաստաթղթերի նախագծերը.

Տեսչական մարմնի հայտարարատու պաշտոնատար անձանց տվյալները լիազոր մարմին ներկայացնելիս նախապատրաստել պահանջվող ամբողջական տեղեկատվություն և պահպանել ժամկետները
Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է համապատասխան մարմնի և կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության արտաքին ներգործություն ունեցող վերջնարդյունքի համար
Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցում է տարբեր մարմինների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբերի աշխատանքներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ծրագրերի մշակում