Վարչության պետին
Գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության Գլխավոր մասնագետը
1.իրականացնում է Կառավարական N 1 շենք մուտքի իրավունք տվող փաստաթղթերի, ծառայողական վկայականների, տարեկան անցագրերի ու մագնիսական քարտերի պատրաստման ու հաշվառման աշխատանքներ.
2. իրականացնում է Կառավարական N 1 շենք մուտքի և ելքի դիտարկման և տվյալների ամփոփման աշխատանքներ.
3. իրականացնում է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի հաստատման հետ կապված աշխատանքներ.
4. իրականացնում է Աշխատակազմի և տեսչական մարինների սոցիալական փաթեթների շտեմարանների գրանցման և վարման աշխատանքներ.
5. իրականացնում է Կրթության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) քաղաքացիական ծառայության պաշտոնների գնահատման, դասակարգման, ընդհանուր համակարգում տեղակայման, քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի և պաշտոնների անձնագրերի նախագծերի կազմման, քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում և պաշտոնների անձնագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի նախապատրաստման, ինչպես նաև քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկերի վարման աշխատանքներ.
6. իրականացնում է Տեսչական մարմնի աշխատողների անձնական գործերի վարումը, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում.
7. իրականացնում է Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոններից ազատված քաղաքացիական ծառայողների քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցման և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի վարման աշխատանքներ.
8. իրականացնում է Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրման գործընթացի նախապատրաստական աշխատանքները, մրցույթների կազմակերպման և անցկացման գործընթացը.
9. իրականացնում է Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերում տեղակայված պաշտոնների վարկանիշային ցուցակից համալրման գործընթացը.
10. իրականացնում է Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնելու գործընթացի կազմակերպման աշխատանքներ.
11. իրականացնում է Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայողների կատարողականների գնահատման և վերապատրաստման գործընթացի կազմակերպման աշխատանքներ.
12. Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայողներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, ներկայացնում շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություն.
13. իրականացնում է Տեսչական մարմնի բարեվարքության հարցերով վերապատրաստման կարիքների բացահայտում և վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաև բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակում.
14. կատարում է Տեսչական մարմնի բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ.
15. մշակում է Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայողների բարեվարքության պլանների նախագծերը և իրականացնում հաստատման ներկայացման աշխատանքներ.
16. իրականացնում է Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վիճակագրության վարումը և նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկությունների տրամադրումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին.
17. իրականացնում է Տեսչական մարմնի աշխատակիցների ամենամյա արձակուրդների ժամանակացույցի կազմման աշխատանքներ.
18. աջակցում է Տեսչական մարմնի զինապարտների հաշվառման աշխատանքների իրականացմանը
19. իրականացնում է Տեսչական մարմնի ղեկավարի կողմից արձակվող անձնակազմի կառավարման վերաբերյալ իրավական ակտերի, Տեսչական մարմնի ղեկավարի կողմից ստորագրվող աշխատանքային պայմանագրերի և համաձայնագրերի նախագծերի նախապատրաստման աշխատանքներ.
20. իրականացնում է Տեսչական մարմնի հայտարարատու պաշտոնատար անձանց տվյալների ներկայացումը լիազոր մարմին.
21. Իրականացնում է Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայողներին իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման կապակցությամբ նվերների ստացման իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիքի տրամադրումը:
· համապատասխան մարմիններից կամ կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջել ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր, հիմնավորումներ.
· համապատասխան մարմնի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կազմակերպել առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական քննարկումներ, համապատասխան շահագրգիռ մարմիններից ստանալ մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ.
անձնական գործերի վարման և լիազոր մարմին հայտարարատու պաշտոնատար անձանց տվյալների ներկայացման գործառույթների իրականացման շրջանակներում պաշտոնատար անձանցից ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն
· ուսումնասիրել Կառավարական N 1 շենք մուտքի իրավունք տալու նպատակով ներկայացված փաստաթղթերը և նախապատրաստել և համարակալել ծառայողական վկայականները, տարեկան անցագրեր, ինչպես նաև համակարգչային ծրագրով պատրաստել շենք մուտքի և ելքի համար նախատեսված մագնիսական քարտեր.
· ուսումնասիրել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը և համապատասխան ժամկետում ներկայացնել Աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչություն.
· կազմել Աշխատակազմի աշխատողների ամենամյա արձակուրդների տրամադրման ժամանակացույցը.
· Աշխատակազմի ղեկավարին ներկայացնելու նպատակով յուրաքանչյուր ամիս նախապատրաստել աշխատողների ուշացումների և բացակայությունների վերաբերյալ տեղեկատվություն.
· Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկերի և պաշտոնների անձնագրերի, քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում և պաշտոնների անձնագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծեր նախապատրաստելիս ստուգել լրացված հարցարանների և ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սահմանված պահանջներին.
· ուսումնասիրել Տեսչական մարմնի աշխատողների անձնական գործերում ներառված փաստաթղթերը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին.
· ընդունել Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցման ենթակա՝ պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների դիմումները և տալ համապատասխան ընթացք.
· Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրման գործընթացի նախապատրաստական փուլում կազմել հայտարարությունների տեքստերը, ընդունել դիմորդների փաստաթղթերը, տալ եզրակացություն ներկայացված փաստաթղթերի ամբողջականության և սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ, կազմել փաստաթղթերի փաթեթները, հարցաշարերը մուտքագրել համապատասխան համակարգչային ծրագրում.
· Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերում տեղակայված պաշտոնների համալրման նպատակով վարկանիշային ցուցակներից ընտրել համապատասխան թեկնածուներին և ներկայացնել համապատասխան տեղեկանք հարցազրույցին մասնակցելու իրավունք ունեցող թեկնածուների վերաբերյալ, ինչպես նաև պատրաստել համապատասխան փաթեթ
· ստուգել Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների տեղափոխման, փոխադրման, գործուղման կարգով պաշտոն, ինչպես նաև Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի համապատասխանությունը սահմանված պահանջներին.
· ուսումնասիրել Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայողների կատարողականները, իրականացնել վերապատրաստման կարիքի գնահատում և նախապատրաստել վերապատրաստման գործընթացի համար անհրաժեշտ փաստաթղթեր.
· բացահայտել Տեսչական մարմնում բարեվարքության համակարգին առնչվող խնդիրները, կազմել ամփոփ տեղեկատվություն.
· Տեսչական մարմնի աշխատակիցների ամենամյա արձակուրդների ժամանակացույցը կազմելիս հաշվի առնել աշխատողների միմյանց փոխարինման հանգամանքը, ինչպես նաև արձակուրդի տրամադրումը մասերով նախատեսելիս օրենսդրությամբ սահմանված պահանջները.
· վարել Տեսչական մարմնի զինապարտների հաշվառման մատյանը, կազմել զինվորական կոմիսարիատներ ներկայացվող փաստաթղթերի նախագծերը.
Տեսչական մարմնի հայտարարատու պաշտոնատար անձանց տվյալները լիազոր մարմին ներկայացնելիս նախապատրաստել պահանջվող ամբողջական տեղեկատվություն և պահպանել ժամկետները:
Բարձրագույն կրթություն
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ
Պատասխանատու է համապատասխան մարմնի և կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության արտաքին ներգործություն ունեցող վերջնարդյունքի համար
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցում է տարբեր մարմինների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբերի աշխատանքներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ