Ֆինանսների նախարարություն | Քարտուղարություն | Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժին | Մասնագետ| 25-33.5-Մ6-3

Ենթակա և հաշվետու է

Բաժնի մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին: 

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք-Ադամյան 1
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1) մասնակցում է Նախարարության փաստաթղթաշրջանառության աշխատանքների իրականացմանը.

2) մասնակցում է Նախարարության գործավարության միասնական կարգի կանոնների մշակմանը և պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացմանը։

Իրավունքները

· Նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներից պահանջել ներկայացնել ելքագրվող փաստաթղթերի ամբողջական փաթեթը, առաքման համար պահանջվող բոլոր տվյալները.

· փոստային ծառայության աշխատակցից պահանջել փոստային առաքման կտրոնը և հետադարձ ծանուցման թերթիկը.

· պահանջել, որ պաշտոնատար անձանց ուղղված անձամբ հանձնվող ծրարների վրա լինի «Անձամբ» նշագրումը, Նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներից պահպանել գործավարության միասնական կարգի պահանջը:

Պարտականությունները

· մասնակցել Նախարարության ելից և ներքին փաստաթղթերի գրանցման, հաշվառման ու առաքման աշխատանքներին.

· իրականացնել Քարտուղարություն ներկայացվող փաստաթղթերի ելքագրում, առաքում: Փաստաթղթաշրջանառության ընթացքում ծագած խնդիրների մասին տեղեկացնել Բաժնի պետին և տալ մասնագիտական լուծումներ.

· «Անձամբ» նշագրումով ստացված ծրարները փակ վիճակում հանձնել հասցեատիրոջը: Նախապատրաստել առաջարկություններ, եզրակացություններ, հանձնարարականների պատասխաններ և այլ փաստաթղթեր։ Նախարարության աշխատող­ներին փաստա­թղթերի կազմի և բովանդակության մասին տեղեկացման, դրանց վերաբերյալ վերլուծական և տեղեկատվական նյութերի պատրաստման աշխատանքներ իրականացնել.

-մասնակցել տարբեր մարմինների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբերի աշխատանքներին, Նախարարությունում և Նախարարությունից դուրս անցկացվող սեմինարներին, դասընթացներին, քննարկումներին:

 

Կրթություն, որակավորման աստիճանը

Առնվազն միջնակարգ կրթություն:

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Աշխատանքային փորձ չի պահանջվում:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների իրականացման համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների իրականացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ շփվում է պատվիրակված լիազորությունների շրջանակներում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է մասնագիտական խնդիրների բացահայտմանը և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն։

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Բարեվարքություն
  • Հաշվետվությունների մշակում