Վարչապետի աշխատակազմ | Արձանագրային բաժին | Մասնագետ| 06-17-Մ6-2

Ենթակա և հաշվետու է

Մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի Մասնագետը կամ Ավագ մասնագետներից մեկը:

Աշխատավայր
Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 1
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

մասնակցում է Բաժնի էլեկտրոնային փաստա­թղթաշարժի համակարգի հետ կապված աշխատանքներին (գործավարություն).

2. օժանդակում է վարչապետի, փոխվարչապետի որոշումների լեզվաոճական առումով խմբագրման աշխատանքներին.

3. օժանդակում է ՀՀ կառավարության նիստի օրակարգի նախագծի խմբագրման աշխատանքներին.

4. օժանդակում է ՀՀ կառավարության նիստի արձանագրության նախագծի կազմման և խմբագրման աշխատանքներին.

5. օժանդակում է փոխվարչապետի կամ Աշխատակազմի ղեկավարի մոտ կազմակերպվող խորհրդակցությունների և նախարարական կոմիտեների նիստերի, սահմանված կարգով և ժամկետներում, արձանագրությունների նախագծերի կազմման և էլեկտրոնային եղանակով համապատասխան կառուցվածքային ստորաբա­ժանումների հետ համաձայնեցման աշխատանքներին.

6. օժանդակում է ՀՀ կառավարության նիստի կազմակերպչական աշխատանքներին:

Իրավունքները

· պարզաբանել խմբագրման ընթացքում որոշումների նախագծերի վերաբերյալ ծագած հարցերը աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման մասնագետի հետ.

· գործառույթները կատարելու համար սահմանված կարգով ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր:

Պարտականությունները

· խմբագրել և ներկայացնել մասնագիտական առաջարկություններ համապատասխան խմբագրության վերաբերյալ.

արձանագրությունների նախագծերի կազմման ընթացքում կատարել հնչեցված հանձնարարականների ճշգրիտ և հստակ ձևակերպումներ:

Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Աշխատանքային ստաժ չի պահանջվում:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ շփվում է պատվիրակված լիազորությունների շրջանակներում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է մասնագիտական խնդիրների բացահայտմանը և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Բարեվարքություն
  • Հաշվետվությունների մշակում