Արդարադատության նախարարություն | Իրավական ակտերի փորձաքննության գործակալություն | Դատաիրավական օրենսդրության փորձաքննության բաժին | Իրավաբան| 12-34.4-Մ6-3

Ենթակա և հաշվետու է

Իրավաբանը ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Իրավաբանի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի ավագ իրավաբանը:

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8:
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. մասնակցում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության» մասին օրենքով հաստատված հավելվածի 3-րդ կետով նախատեսված իրավական փորձաքննության ոլորտում /այսուհետ՝ Իրավական փորձաքննության ոլորտ/ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության վերաբերյալ պետական իրավական փորձաքննությունը և պետական փորձագիտական եզրակացության տրամադրման աշխատանքներին.

2. մասնակցում է անհատական և ներքին իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքի և առաջարկությունների ներկայացման աշխատանքներին.

3. Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Սահմանադրական դատարանի ներկայացրած գրությունների կապակցությամբ Կառավարության դիրքորոշման վերաբերյալ առաջարկությունների տրամադրման աշխատանքներին.

4. մասնակցում է Հայաստանի Հանրապետության գործող իրավական ակտերի՝ Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության վերաբերյալ պետական իրավական փորձաքննության և համապատասխան առաջարկություններ ներկայացնելու աշխատանքներին.

5. մասնակցում է Պետական կառավարման մարմինների ղեկավարների ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության վերաբերյալ պետական իրավական փորձաքննության աշխատանքներին.

6. մասնակցում է Տեղական ինքնակառավարման մարմինների ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության վերաբերյալ պետական իրավական փորձաքննության աշխատանքներին.

7. մասնակցում է Կառավարության հանձնարարականների համաձայն իրավական բնույթի պարզաբանումների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների գրությունների վերաբերյալ պարզաբանումների, իրավական դիրքորոշումների և առաջարկությունների տրամադրման աշխատանքներին:

Իրավունքները

· իրավական փորձաքննության ոլորտում նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, անհատական և ներքին իրավական ակտերի նախագծերի, Հայաստանի Հանրապետության գործող իրավական ակտերի, պետական կառավարման մարմինների ղեկավարների ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, պետական կառավարման մարմինների ղեկավարների ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, տեղական ինքնակառավարման մարմինների ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի՝ Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության վերաբերյալ պետական իրավական փորձաքննության, կարծիքի և համապատասխան առաջարկությունների ներկայացման շրջանակներում ուսումնասիրել փաստաթղթերի ամբողջականությունը, իրականացնել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի՝ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության ստուգում, ուսումնասիրել ոլորտը կարգավորող իրավական ակտերը, բացահայտել և վերլուծել ներկայացված իրավական ակտի նախագծի բովանդակության էությունը և համապատասխան այլընտրանքային լուծումներ առաջարկել, նախագիծը համաձայնեցնել Նախարարության այլ շահագրգիռ ստորաբաժանումների հետ, ստանալ այլ մարմնի դիրքորոշումը նախագծի վերաբերյալ, Գործակալության պետի համաձայնությամբ նախագծի վերաբերյալ կազմակերպել աշխատանքային քննարկումներ՝ դրանց մասնակից դարձ­նելով համապատաս­խան մաս­նա­­­գետների և փորձագետների.

· ուսումնասիրել ոլորտը կարգավորող իրավական ակտերը, ստուգել ներկայացված դիրքորոշման համապատասխանությունը Սահմանադրությանը և օրենքներին.

· Կառավարության հանձնարարականների համաձայն իրավական բնույթի պարզաբանումների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների գրությունների վերաբերյալ պարզաբանումների, իրավական դիրքորոշումների և առաջարկությունների ներկայացման գործառույթների շրջանակներում ուսումնասիրել ոլորտը կարգավորող իրավական ակտերը, համաձայնեցնել Նախարարության այլ շահագրգիռ ստորաբաժանումների հետ, Բաժնի պետի համաձայնությամբ կազմակերպել աշխատանքային քննարկումներ.

· այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալ Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, ինչպես նաև Նախարարության այլ ստորաբաժանումներից պահանջել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշումներ, հիմնավորումներ, կարծիքներ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

Պարտականությունները

· իրականացնել փորձագիտակլան եզրակացություններ՝ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, անհատական և ներքին իրավական ակտերի նախագծերի, Հայաստանի Հանրապետության գործող իրավական ակտերի նախագծերի, պետական կառավարման մարմինների ղեկավարների ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, պետական կառավարման մարմինների ղեկավարների ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, տեղական ինքնակառավարման մարմինների ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի՝ Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել կարծիք և ներկայացնել համապատասխան առաջարկություններ.

· Բաժնի պետի հանձնարարությամբ տրամադրել Սահմանադրական դատարանի ներկայացրած գրությունների կապակցությամբ Կառավարության դիրքորոշման վերաբերյալ առաջարկություններ.

Բաժնի պետի հանձնարարությամբ տրամադրել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Կառավարության հանձնարարականների համաձայն իրավական բնույթի, պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ներկայացված գրությունների վերաբերյալ պարզաբանումներ, իրավական դիրքորոշումներ և առաջարկություններ:

Կրթություն, որակավորման աստիճանը

1

Ուղղություն

Գործարարություն, վարչարարություն և իրավունք

2

Ոլորտ

Իրավունք

3

Ենթոլորտ

Իրավունք

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Աշխատանքային ստաժ չի պահանջվում:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այլ համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ ընդգրկվում է տվյալ մարմնի ներսում ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է մասնագիտական խնդիրների բացահայտմանը և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն։

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Բարեվարքություն
  • Հաշվետվությունների մշակում