Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական ենթակա և հաշվետու է Գլխավոր քարտուղարին, ինչպես նաև հաշվետու է Հանձնաժողովի նախագահին:
Գլխավոր քարտուղարի տեղակալը ենթակա և հաշվետու աշխատողներ չունի։
Գլխավոր քարտուղարի տեղակալի բացակայության դեպքում նրան փոխարինում է Հանձնաժողովի իրավաբանական վարչության պետը, կամ ֆինանսատնտեսական վարչության պետը:
1) 1) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է Հանձնաժողովի լիազորությունների իրականացմանն ուղղված կազմակերպական, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման, անձնակազմի կառավարման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցությանն առնչվող գործառույթներին.
2 2)Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է Հանձնաժողովի տարեկան հաշվեկշիռի կազմման աշխատանքներին, Հանձնաժողովի անունից գույքային և անձնական ոչ գույքային իրավունքների, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականությունների ձեռքբերման և իրականացման աշխատանքներին.
3 3)մասնակցում է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտմանն ու վերլուծմանը, աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարման աշխատանքներին.
4 4)Գլխավոր քարտուղարին առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հանձնաժողովին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները տնօրինելու վերաբերյալ.
5 5) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը.
6 6) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է հսկողություն կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրված հանձնարարականների կատարման նկատմամբ.
7 7) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է քաղաքացիների ընդունելություն։ Ստացված հարցերի, դիմումների, առաջարկությունների կամ խնդիրների մասին զեկուցում է Գլխավոր քարտուղարին և ներկայացնում առաջարկություններ դրանց լուծման վերաբերյալ.
8 8) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Հանձնաժողովում քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
9 9) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Հանձնաժողովում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար օրենքով սահմանված կարգով անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքների իրականացումը.
1 10) մասնակցում է Հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտին առնչվող հարցերի քննարկամանը
11. 11) խաղաղ ժամանակ և Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման կամ դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում, զորահավաքային մարմինների խնդիրներից բխող գործառույթների շրջանակում մասնակցում է Հանձնաժողովի զորահավաքային մարմնի՝
ա. ա․Հանձնաժողովի գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման, զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման աշխատանքների մեթոդական, տեղեկատվական և կազմակերպական աջակցության և այդ պլանների իրագործման մասնակցությանն ուղղված աշխատանքներին․
բ. բ․ զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին մասնակցության նախապատրաս¬տության աշխատանքներին․
գ. գ․Հանձնաժողովում աշխատող պահեստազորայինների ամրագրման, նրանց զինվորական հաշվառման, պահեստազորային պատրաստության միջոցառումներին և զորահավաքային զորակոչին ներգրավման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքները զինվորական հաշվառում իրականացնող մարմինների հետ տարվող աշխատանքներին․
դ. դ․ Հայաստանի Հանրապետության օրենքներով, դրանցից բխող նորմատիվ իրավական ակտերով Հանձնաժողովի համար սահմանված միջոցառումների իրականացման ապահովում։
։
Բարձրագույն կրթություն
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։
Հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պետական կազմակերպությունների և հիմնարկների, այդ թվում՝ դրանց կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարման բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ։
Պատասխանատու է համապատասխան մարմնի գործունեության որոշակի ոլորտի և կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման, համակարգման և վերահսկման համար:
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի գործունեության որոշակի ոլորտի և կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման շրջանակներում։
Ունի տվյալ մարմնում մեկից ավելի կառուցվածքային ստորաբաժանումների վրա ազդեցություն։
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակեպությունների ներկայացուցիչների հետ:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ։
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ