Ֆինանսների նախարարություն | Գլխավոր քարտուղար| 25-Ղ1-1

Ենթակա և հաշվետու է

Գլխավոր քարտուղարը անմիջական ենթակա և հաշվետու է ֆինանսների նախարարին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ

Գլխավոր քարտուղարին անմիջական ենթակա և հաշվետու է գլխավոր քարտուղարի տեղակալը, անմիջական հաշվետու են նախարարության աջակցող ստորաբաժանումների ղեկավարները:

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Գլխավոր քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է գլխավոր քարտուղարի տեղակալը կամ Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը:

Աշխատավայր
ք․ Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք- Ադամյան 1
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1) ապահովում է Նախարարությունում քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

2) ապահովում է Նախարարությունում կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի հետ կապված աշխատանքների իրականացումը.

3) ապահովում է Նախարարությունում քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի մշակման աշխատանքների իրականացումը, հաստատում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.

4) օրենքով սահմանված կարգով ապահովում է Նախարարությունում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի աշխատանքները.

5) ապահովում և կազմակերպում է Նախարարության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը.

6) համակարգում է Նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացման աշխատանքները.

7) առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

8) Նախարարին ներկայացնում է առաջարկություններ Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

9) Նախարարին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների մասով՝ իր իրավասության սահմաններին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև հաշվետվություն.

10) իր համակարգման լիազորությունների սահմաններում տալիս է հանձնարարականներ, Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է Նախարարի հանձնարարականները և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով Նախարարին.

11) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, Նախարարի և Նախարարի տեղակալների անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

12) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ.

13) Նախարարի ստորագրությանն է ներկայացնում հրամանների նախագծեր, կարգադրություններ և այլ փաստաթղթեր.

14) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է Նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

15) Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է Նախարարությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

16) Նախարարին ներկայացնում է Նախարարության տարեկան հաշվեկշիռը.

17) համակարգում և ապահովում է հաշվապահական հաշվառման վարումը և հաշվետվությունների ներկայացման աշխատանքները.

18) ապահովում է Նախարարության միջնաժամկետ ծախսային ծրագրերը սահմանված կարգով իրականացնելու աշխատանքները.

19) համակարգում է գնումների գործընթացը.

20) համակարգում է գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները:

Իրավունքները

· անձնակազմի կառավարման վարչությունից պահանջել`

ա․ ժամանակավոր թափուր պաշտոնի համար դիմում ներկայացրած անձանց փաստաթղթերի փաթեթը.

բ. հաշվետվություն քաղաքացիական ծառայողների կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ.

գ. հաստատված մեթոդաբանությանը համապատասխան կազմված և փաստաթղթերով հիմնավորված առաջարկությունը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի նախագծերը.

դ. վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքների մասին տեղեկատվությունը.

· հաստատելու քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.

· իր լիազորությունների շրջանակում քաղաքացիական ծառայողների նշանակման, ազատման և արձակուրդի տրամադրման հրամաններ տալու, կիրառելու խրախուսման միջոցներ, նշանակելու կարգապահական տույժեր.

· Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջելու համապատասխան տեղեկատվություն.

· Հաշվապահական հաշվառման գործառույթն իրականացնող ստորաբաժանումից պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր, հիմնավորումներ և հաշետվություններ, հաշվարկներ, իրավական ակտի նախագծեր.

· Գնումների գործընթացն իրականացնող ստորաբաժանումից պահանջել գնումների մրցույթի մասնակիցների ներկայացված փաստաթղթերը, կազմված փաթեթները.

· Քարտուղարությունից պահանջել իրականացնել գրությունների ժամանակին կատարման նկատմամբ հսկողություն, ներկայացնել ներքին իրավական ակտերով սահմանված տեղեկանքներ, հաշվետվություններ.

· Տեղեկատվական տեխնոլոգիաների ստորաբաժանումից պահանջել համակարգչային ցանցի և այլ ծրագրային ապահովումների անխափան աշխատանքի համար պահանջվող գործողությունների կատարում.

· Գլխավոր քարտուղարի տեղակալից պահանջել իրեն հանձնարարված աշխատանքների պատշաճ կատարում, անհրաժեշտ վերլուծությունների, տեղեկանքների և պարզաբանումների տրամադրում.

· Իրացնել օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:

Պարտականությունները

· հաստատված մեթոդաբանությանը համապատասխան կազմված և փաստաթղթերով հիմնավորված առաջարկությունը քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի նախագծերի հետ ներկայացնել քաղաքացիական ծառայության գրասենյակ.

· ուսումնասիրել մրցութային փաթեթը և կնքել ժամկետային աշխատանքային պայմանագրեր.

· ուսումնասիրել և նշանակել ծառայողական քննություն.

· քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ տալ համապատասխան եզրակացություններ.

· ուսումնասիրել քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատման համար ներկայացված ամբողջական փաթեթը և փաստաթղթերով հիմնավորված առաջարկությունը քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի նախագծերի հետ ներկայացնել քաղաքացիական ծառայության գրասենյակ.

· ամփոփել վերապատրաստման կարիքների մասին տեղեկատվությունը և կազմել քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիրը: Քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությունն ստանալուց հետո հաստատել վերապատրաստման ծրագիրը.

· ուսումնասիրել և Նախարարի հաստատմանը ներկայացնել Նախարարության տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

· ուսումնասիրել գնումների ոլորտը կարգավորող իրավական ակտերը և ներկայացնել առաջարկություններ.

· ուսումնասիրել տեղեկատվական բազայի տվյալները և անհրաժեշտության դեպքում ներկայացել առաջարկություններ.

· ուսումնասիրել մտից փաստաթղթերը և մակագրել համապատասխան ստորաբաժանում.

· նախարարի ստորագրությանը ներկայացնել նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

կատարել գլխավոր ֆինանսիստի պարտականությունները։

Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն։

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ ֆինանսավարկային բնագավառում՝ հինգ տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է համապատասխան մարմնի գործունեության ոլորտների մի մասի և կառուցվածքային ստորաբաժանումների մի մասի աշխատանքների կազմակերպման, ղեկավարման, համակարգման և վերահսկման համար: 

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի գործունեության ոլորտների մի մասի և կառուցվածքային ստորաբաժանումների մի մասի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ՝ պայմանավորված ռազմավարական խնդիրների լուծման գործընթացներով: 

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի գործունեության ոլորտով պայմանավորված՝ համապետական մակարդակով քաղաքականության մշակման շրջանակներում ազդեցություն: 

Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակեպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով համապատասխան մարմինը:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է համապատասխան մարմնի որոշակի ոլորտի և կառուցվածքային ստորաբաժանումների խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ։

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Առաջնորդում
  • Ռազմավարական պլանավորում
  • Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
  • Որոշումների կայացում
  • Բարեվարքություն
  • Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)
  • Խնդրի լուծում