Վարչապետի աշխատակազմ | Պետաիրավական վարչություն | Վարչության պետ| 06-7-Ղ1-1

Ենթակա և հաշվետու է

1.1 Վարչության պետն անմիջական ենթակա և հաշվետու է վարչապետի աշխատակազմի ղեկավարին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ

Վարչության պետին անմիջական ենթակա և հաշվետու են Վարչության աշխատողները:

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության պետի տեղակալը կամ Վարչության Գլխավոր մասնագետը:

Աշխատավայր
Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. ապահովում է արդարադատության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների, դատախազության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, փաստաբանական և նոտարական ծառայությունների, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրության, փախստականների և բնակչության միգրացիայի, կուսակցությունների և այլ միավորումների վերաբերյալ օրենսդրությանն առնչվող՝ կառավարության և վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, մասնագիտական փորձագիտական եզրակացության տրամադրման իրականացումը.

2. ապահովում է առանձին հարցերի համապատասխանության ուսումնասիրությունը կառավարության ծրագրին և քաղաքականության հիմնական ուղղություններին, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերով նախատեսված համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման մասին եզրակացությունների տրամադրումը.

3. ապահովում է Վարչության գործունեության ոլորտներին առնչվող՝ կառավարության տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման ընթացքի նկատմամբ հսկողական աշխատանքների իրականացումը.

4. ապահովում է Վարչության համակարգման ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների իրականացումը.

5. ապահովում է Վարչության գործունեության ոլորտների վերաբերյալ կառավարության նիստում հավանության արժանացած կառավարության նախաձեռնությամբ ՀՀ օրենքների նախագծերի վերջնական փաթեթի (նախագիծ, հիմնավորում, տեղեկանքներ, եզրակացություն, առկայության դեպքում ԿԱԳ-եր) Վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչությանը տրամադրման աշխատանքների իրականացումը՝ վերջինիս կողմից դրանք ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու նպատակով.

6. ապահովում է նախանիստերի, նախարարական պետաիրավական կոմիտեի նիստերի նախապատրաստման և կազմակերպման աշխատանքների իրականացումը.

7. ապահովում է Վարչության գործունեության ոլորտների վերաբերյալ տեղեկատվական նյութերի և տեղեկանքների նախապատրաստման աշխատանքների իրականացումը.

ապահովում է Վարչության գործառույթների շրջանակներում պետական մարմիններից ներկայացրած հաշվետվությունների ամփոփման և վերլուծության իրականացման աշխատանքները:
Իրավունքները

· սահմանված կարգով համապատասխան մարմիններից պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն, հիմնավորումներ, փաստաթղթեր և նյութեր.

· ներկայացնել Վարչության գործառույթներից բխող առաջարկություններ և վերլուծություններ.

· հրավիրել աշխատանքային քննարկումներ՝ Վարչության առաջադրված խնդիրների լուծման շուրջ.

· համապատասխան մարմնի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կազմակերպել առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական քննարկումներ, ստանալ կարծիքներ, առաջարկություններ:

Պարտականությունները

· Վարչության համակարգման ոլորտների զարգացման, բարելավման վերաբերյալ մասնագիտական եզրակացության տրամադրման նպատակով ուսումնասիրել միջազգային փորձի վերաբերյալ նախապատրաստված տեղեկանքը.

· Վարչության գործունեության ոլորտներին առնչվող՝ կառավարության տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի ուսումնասիրության արդյունքում, անհրաժեշտության դեպքում վերադարձնել նախագծերը լրամշակման կամ շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցման, ինչպես նաև դրանց կատարման ընթացքի և ժամկետների պահպանման նկատմամբ իրականացնել հսկողություն.

· սահմանված ժամկետներում և կարգով ներկայացնել համապատասխան մարմիններից ստացված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ.

· ուսումնասիրել Վարչության գործառույթները կանոնակարգող և գործառույթների իրականացմանն առնչվող իրավական ակտերը,

· ստուգել ներկայացված իրավական ակտերի՝ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանությունը.

սահմանված կարգով և ժամկետում նախապատրաստել ներկայացված գրությունների և իրավական ակտերի պատասխան եզրակացությունները և գրությունները:
Կրթություն, որակավորման աստիճանը

1.

Ուղղություն

Գործարարություն, վարչարարություն և իրավունք

2.

Ոլորտ

Իրավունք

3.

Ենթաոլորտ

Իրավունք

 

4.

Մասնագիտություն

Իրավագիտություն 042101.00.6 կամ 042101.00.7

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ հինգ տարվա աշխատանքային ստաժ

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է համապատասխան մարմնի գործունեության որոշակի ոլորտի ղեկավարման և այդ ոլորտի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման, համակարգման, վերահսկման համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի գործունեության որոշակի ոլորտի ղեկավարման և այդ ոլորտի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի գործունեության ոլորտով պայմանավորված՝ այլ մարմինների գործունեության վրա ազդեցություն:

Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակեպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով համապատասխան մարմինը:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է մարմնի գործունեության որոշակի ոլորտի ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Առաջնորդում
  • Ռազմավարական պլանավորում
  • Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
  • Որոշումների կայացում
  • Բարեվարքություն
  • Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)
  • Խնդրի լուծում