էկոպարեկային ծառայություն | գլխավոր քարտուղարի տեղակալ| 15-1-Ղ3-1

Ենթակա և հաշվետու է

Գլխավոր քարտուղարի տեղակալը անմիջական ենթակա և հաշվետու է Ծառայության գլխավոր քարտուղարին, հաշվետու է Ծառայության պետին: 

Ենթակա և հաշվետու պաշտոններ

Գլխավոր քարտուղարի տեղակալը ենթակա աշխատողներ չունի

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Գլխավոր քարտուղարի տեղակալի բացակայության դեպքում նրան փոխարինում է կառուցվածքային ստորաբաժանումներից մեկի ղեկավարը

Աշխատավայր
Հայաստան, ք.Երևան, Նորք-Մարաշ վարչական շրջան, Ա.Արմենակյան 129
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  • Համակարգում է Ծառայության լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերություններին մասնակցության աշխատանքները․
  • համակարգում է Ծառայությունում Հայաստանի Հանրապետության աշխատանքային և քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացման աշխատանքները․
  • համակարգում է Ծառայությունում կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի հետ կապված աշխատանքների իրականացումը,
  • համակարգում է Ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ  կատարելու նախագծերի մշակման աշխատանքների իրականացումը,  ներկայացնում գլխավոր քարտուղարի հաստատմանը  քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը․
  • Օրենքով սահմանված կարգով համակարգում է Ծառայությունում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստման և անցկացման աշխատանքները.
  • համակարգում է Ծառայության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը.
  • համակարգում է Ծառայությունում ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու աշխատանքների իրականացումը․
  • համակարգում է Ծառայությունում անձնակազմի վերաբերյալ հրամանների կազմման աշխատանքները․
  • Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ համակարգում է Ծառայությանը ամրացված պետական գույքի, այդ թվում՝ ֆինանսական միջոցների տնօրինման աշխատանքները ․
  • համակարգում է Ծառայության բյուջետային միջոցների և միջնաժամկետ ծախսային ծրագրերը սահմանված կարգով իրականացնելու աշխատանքները, հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական հաշվետվություններ կազմման աշխատանքները․
  • համակարգում է Ծառայությունում բարեվարքության հարցերով գործընթացի իրականացումը․
  • համակարգում է Ծառայության աշխատանքային ծրագրերի կազմման, կատարողականների կատարման և գնահատման գործընթացը․
  • Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ համակարգում է Ծառայության կարիքների համար իրականացվող գնումների գործընթացը․
  • համակարգում է Ծառայությունում բյուջետային հայտերի և ծրագրերի  կազմման աշխատանքները.
  • համակարգում է Ծառայության փաստաթղթաշրջանառության աշխատանքները.
  • համակարգում է Ծառայությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացման աշխատանքները.
  • համակարգում է Ծառայության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի  թեստային առաջադրանքների մշակման աշխատանքները.
  • Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ համակարգում է անտառային բնագավառում Ծառայության ծրագրերի իրականացման աշխատանքները.
  • համակարգում է Ծառայության գործավարության, նյութատեխնիկական միջոցների և տեխնիկական սպասարկման աշխատանքները։
  • Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ համակարգում է Ծառայության նյութական արժեքների հաշվառման, գույքագրման, դուրսգրման և օտարման գործընթացը.
  • համակարգում է Ծառայությանը ամրացված գույքի օգտագործման ու պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացման աշխատանքները.
  • իրականացնում է պաշտպանված էլեկտրոնային փոխանակման համակարգին վերաբերող աշխատանքները.
  • իրականացնում է գաղտնի փաստաթղթերի հաշվառման,պահպանման, գաղտնի փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները (գաղտնի գործավարություն, գաղտնի փաստաթղթերի ստացում, հաշվառում).
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության գաղտնի որոշմամբ սահմանված պահանջները.
  • համակարգում և ապահովում է գաղտնիության ռեժիմի միջոցառումների աշխատանքները:
  • Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ hամակարգում է Ծառայության աջակցող մասնագիտական ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները;
Իրավունքները
  • Գլխավոր քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.
  • իր լիազորությունների սահմաններում տալիս է հանձնարարականներ, Ծառայության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա մարմիններին փոխանցում է Գլխավոր քարտուղարի հանձնարարականները և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով Գլխավոր քարտուղարին.
  • մասնակցում է Ծառայությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացման աշխատանքներին.
  • Ծառայության աջակցող մասնագիտական ստորաբաժանումներից պահանջելու տեղեկատվություն      ստորաբաժանումների տվյալ գործընթացների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում կազմակերպել քննարկումներ, հարկ  լինելու  դեպքում  հրավիրել  փոձագետներ.
  • Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կամ իր լիազորությունների շրջանակներում հրավիրել խորհրդակցություններ՝ մասնակից դարձնելով կոմիտեի աշխատակիցների, մասնագետների և փորձագետների.
  • համապատասխան ստորաբաժանումից պահանջել գնումների մրցույթի մասնակիցների ներկայացված փաստաթղթերը, կազմված փաթեթները.
  • իր լիազորությունների շրջանակներում այլ պաշտոնատար անձանցից ստանալ անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր, ուսումնասիրելու քաղաքացիաների կողմից բարձրացված հարցերը և քննարկելու համապատասխան ստորաբաժանման հետ.
  • համապատասխան ստորաբաժանումից պահանջել ներկայացնել ժամանակավոր թափուր պաշտոնի համար դիմում ներկայացրած անձանց   փաստաթղթերի փաթեթը, մրցույթի թեստերում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքները.
  • մասնակցել ծառայողական քննությանը, համապատասխան ստորաբաժանումից պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն այն քաղաքացիական ծառայողի վերաբերյալ, ում նկատմամբ կիրառվելու է ծառայողական քննությունը.
  • Գլխավոր քարտուղարին ներկայացնել հաշվետվություն քաղաքացիական ծառայողների կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ.
  • Գլխավոր քարտուղարին ներկայացնել՝
  • առաջարկություն կառուցվածքային ստորաբաժանման մասնագիտական պաշտոնների խմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողին, առանց ծառայությունը դադարեցնելու, իր պաշտոնով փոխադրելու այլ կառուցվածքային ստորաբաժանում.
  • առաջարկություն քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
  • առաջարկություն  քաղաքացիական ծառայողների նկատմամբ խրախուսման միջոցներ   կիրառելու և կարգապահական տույժեր նշանակելու մասին.
  • առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ   սահմանված կարգով Ծառայությանը ամրացված  պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները տնօրինելու վերաբերյալ.
  • առաջարկություններ Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.
  • համապատասխան ստորաբաժանումից պահանջելու  ներկայացնել բյուջետային հայտերի և ծրագրերի  կազմման համար անհրաժեշտ փաստաթղթեր, հիմնավորումներ և հաշետվություններ.
  • ստանալ գաղտնի գործավարության իրականացման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.
  • աշխատողներից պահանջել գրավոր բացատրություն նրանց կողմից գաղտնի տեղեկությունների հրապարակման, գաղտնի փաստաթղթերի կորստի հնարավոր փաստերի, գաղտնիության ռեժիմի մյուս հնարավոր խախտումների վերաբերյալ.
  • մասնակցել Ծառայության կառուցվածքային ստորաբաժնումների և աշխատակիցների հետ կազմակերպվող աշխատանքային քննարկումներին՝ գաղտնիության ռեժիմի ապահովման ուղղությամբ:
  • իր լիազորությունների շրջանակներում համագործակցելու Ծառայության պետի, պետի տեղակալների, Ծառայության և այլ մարմինների հետ:
Պարտականությունները
  • ուսումնասիրել և վերահսկել Գլխավոր քարտուղարի կողմից հանձնարարված հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունների ժամանակօն և ճշգրիտ կատարումը.
  • իր լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
  • ուսումնասիրել գնումների գործընթացի վերաբերյալ պայմանագրերի իրավական հիմքերը և ներկայացնել առաջարկություն Գլխավոր քարտուղարին.
  • կազմել և Գլխավոր քարտուղարի հաստատմանը ներկայացնել գրությունների, շրջաբերականների, հանձնարարականների նախագծեր.
  • ուսումնասիրել դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը, քննարկել համապատասխան ստորաբաժանման հետ և ներկայացնել  առաջարկություններ Գլխավոր քարտուղարին.
  • հսկել Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով, հանձնարարականներով` Ծառայությանը վերաբերող հանձնարարականների ժամանակին և պատշաճ կարգով կատարման ընթացքը, դրանց կատարման ընթացքում առաջացող խնդիրների վերաբերյալ կատարել ճշգրտում և կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկացնել Գլխավոր քարտուղարին.
  • Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ստուգման արդյունքները ներկայացնել Գլխավոր քարտուղարին քննարկման.
  • ներկայացնել առաջարկություն  քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի նախագծերի վերաբերյալ.
  • ուսումնասիրել մրցութային փաթեթը և ներկայացնել առաջարկություն՝ ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու մասին.
  • ուսումնասիրել և  Գլխավոր քարտուղարին  ներկայացնել առաջարկություն  ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.
  • ուսումնասիրել քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած հաշվետվությունները, դրանց վերաբերյալ Գլխավոր քարտուղարին  ներկայացնել կարծիք.
  • տալ կարծիք քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատման համար ներկայացված ամբողջական փաթեթի վերաբերյալ.
  • ուսումնասիրել վերապատրաստման կարիքների  բացահայտման աշխատանքները, Գլխավոր քարտուղարին ներկայացնել առաջարկություններ քաղաքացիական ծառայողների տարեկան վերապատրաստման  ծրագրի, կարիքների մասին ամփոփ տեղեկատվության հիման վրա կազմված քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին, այդ թվում՝ վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների և վերապատրաստում իրականացնող մասնադշգետների թեկնածուների վերաբերյալ.
  • ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ Ծառայության տարեկան պահպանման ծախսերի նախահաշվի, դրա կատարողականի, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի վերաբերյալ.
  • ուսումնասիրել համապատասխան ստորաբաժանումներից ներկայացված Ծառայության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի  թեստերում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքները և ներկայացնել առաջարկություններ.
  • ներկայացնել առաջարկություններ  Ծառայության  քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների կողմից անտառային բնագավառի միջազգային ծրագրերի իրականացման աշխատանքներին մասնակցելու նպատակահարմարության և այդ աշխատանքներին մասնակցելը իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու վերաբերյալ, ինչպես նաև գիտական, ստեղծագործական և մանկավարժական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ.
  • ներկայացել առաջարկություններ Ծառայության գույքի դուրսգրման և/կամ օտարման  նպատակահարմարության վերաբերյալ․
  • Գլխավոր քարտուղարին ներկայացնել աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին տեղեկատվություն.
  • ուսումնասիրել և ներկայացել առաջարկություններ Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ստուգման արդյունքների վերաբերյալ.
  • ստուգել և Գլխավոր քարտուղարին ներկայացնել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող զեկուցման նախապատրաստված նյութերը՝ անհրաժեշտ բոլոր գրությունները, տեղեկանքները, հիմնավորումները.
  • կատարել գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի ընդունման, գրանցման, գաղտնի փաստաթղթերի պահպանման, հաշվառման, առաքման, արխիվացման, գաղտնազերծման աշխատանքները.
  • նախապատրաստել, կազմել և առաքել մշակվող գաղտնի փաստաթղթերը.
  • մշակել ռեժիմային գաղտնի մարմնի գործառույթների շրջանակներում իրավական ակտերի նախագծեր, կարգեր:
Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն 

 

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ իրավունքի բնագավառներում կամ պետական կազմակերպությունների և հիմնարկների կառավարման`  չորս տարվա աշխատանքային ստաժ, ինչպես նաև պետական ու ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված  ձևին համապատասխան տրված՝  առնվազն երեք տարվա թույլտվության առկայություն: 

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատվիրակված լիազորությունների շրջանակներում պատասխանատու է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգման համար

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ պատվիրակված լիազորությունների շրջանակներում աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգման շրջանակներում

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնում մեկից ավելի կառուցվածքային ստորաբաժանումների և որոշակի ոլորտի վրա ազդեցություն

Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` ներկայացնելով համապատասխան մարմինը

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է համապատասխան մարմնի որոշակի ոլորտի և կառուցվածքային ստորաբաժանումների խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ կամ նպաստում է դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծմանը

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Բարեվարքություն
  • Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
  • Որոշումների կայացում
  • Ծրագրերի կառավարում
  • Աշխատակազմի կառավարում