Վարչության պետի տեղակալն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:
Վարչության պետի տեղակալի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության Գլխավոր մասնագետը:
1. համակարգում է կառավարության, վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված ռազմավարական փաստաթղթերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննության անցկացման և համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման վերաբերյալ եզրակացությունների տրամադրման աշխատանքները.
2. համակարգում է ռազմավարական ծրագրերի մշակման մեթոդաբանության աջակցության տրամադրման, այդ ծրագրերի, ինչպես նաև վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կատարման ուսումնասիրությունների իրականացման աշխատանքները.
3. համակարգում է կառավարության գործառնական պլանավորման (կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի կազմման) գործընթացի կազմակերպման աշխատանքները.
4. համակարգում է ռազմավարական փաստաթղթերի հաշվառման և գույքագրման գործընթացի իրականացման աշխատանքները.
5. համակարգում է պետական մարմիններից ստացված ազդեցության գնահատումների նախնական ուսումնասիրության իրականացման աշխատանքները.
6. համակարգում է համապարփակ ռազմավարական փաստաթղթերի և հանրապետական գործադիր մարմիններից ստացվող միջին (ոլորտային) մակարդակի ռազմավարական փաստաթղթերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքները.
7. համակարգում է Վարչության առջև դրված գործառույթների շրջանակում իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները.
համակարգում է պետական մարմիններից ստացված ազդեցության գնահատումների նախնական ուսումնասիրության իրականացման աշխատանքները:
· համապատաuխան մարմիններից, կազմակերպություններից պահանջել տեղեկատվական-վերլուծական բնույթի նյութեր (փաuտաթղթեր) և անհրաժեշտ տեղեկատվություն.
· Աշխատակազմի, համապատասխան մարմինների տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպել առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական քննարկումներ:
· ուսումնասիրել վերլուծության արդյունքում առանձին ոլորտների վերաբերյալ առկա խնդիրները, առանձնացնել դրանք ըստ առաջնահերթության և հրատապության, կազմել համապատասխան տեղեկանք ներկայացված մասնագիտական առաջարկությունների հիման վրա.
· ուսումնասիրել Վարչության առջև դրված խնդիրների իրականացման նպատակով առանձին ոլորտներում միջազգային փորձը.
· ներկայացնել ժամանակացույց Վարչության գործառույթներից բխող՝ կառավարության և վարչապետի առանձին որոշումների և հանձնարարականների կատարման ժամկետների վերաբերյալ.
· պետական մարմիններից ստացված ազդեցության գնահատումների ավելի խորությամբ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ներկայացնել առաջարկություններ մասնագիտացված միավորի (փորձագետների)՝ ներգրավվելու համար.
ամփոփել նոր կարգավորող օրենսդրական նորմերի ուսումնասիրության և դրանց սահմանման նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան մարմիններից ներկայացված կարծիքները և առաջարկությունները:
Բարձրագույն կրթություն
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի կամ տնտեսագիտության կամ ֆինանսավարկային բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար:
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
Ունի տվյալ մարմնի մեկ կառուցվածքային ստորաբաժանման գործունեության վրա ազդեցություն և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց և մարմինների վրա ազդեցություն, և ունի ազդեցություն որոշակի աշխատանքների համակարգման
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից համակարգվող կառուցվածքային ստորաբաժանման խնդիրները և դրանց տալիս լուծումներ։
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ