ՀՀ Տավուշի մարզպետարան | Քարտուղարություն | Քարտուղարության ընդհանուր բաժին | Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի քարտուղարության ընդհանուր բաժնի ավագ մասնագետ| 100-2-Մ3-1

Ենթակա և հաշվետու է

Բաժնի ավագ մասնագետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է Բաժնի վարիչին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի վարիչը, կամ Բաժնի գլխավոր մասնագետըկամ ավագ մասնագետներից մեկը:

Աշխատավայր
Հայաստանի Հանրապետություն Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Սահմանադրության 1:
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1) թղթակցության ընդունման աշխատանքներին:

2) Մասնակցում է Մարզպետարանում ստացված փաստաթղթերի դասակարգման և հաշվառման աշխատանքներին:

3) Մասնակցում է Մարզպետարանում ստացված նամակների և դիմումների մուտքագրման աշխատանքներին:

4) Մասնակցում է Մարզպետին, Մարզպետի տեղակալներին, Գլխավոր քարտուղարին, Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումներին ուղղված գրությունների գրանցման և հասցեատերերին հանձնման աշխատանքներին:

5) Իրականացնում է Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված՝ Մարզպետի, Մարզպետի տեղակալների, Գլխավոր քարտուղարի կողմից ստորագրված գրությունների առաքումը էլեկտրոնային` ծրագրով, սուրհանդակային և փոստային ծառայությունների միջոցով, առձեռն տարբերակով և էլեկտրոնային փոստով:

6) Իրականացնում է Մարզպետարանի , փաստաթղթերի արխիվացման գործընթացի իրականացման աշխատանքները:

7) Մասնակցում է Ժամկետային հանձնարարականների կատարման մասին ամփոփաթերթի պատրաստման, դրանք ստորաբաժանումների ղեկավարներին տրամադրման աշխատանքներին:

8) Մասնակցում էփաստաղթղաշարժիէլեկտրոնայինհամակարգիկառավարման աշխատանքներին:

9) Բաժնի վաիչի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին։

10) Բաժնի վարիչի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաս­տաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պար­զաբանումներ և ուղեցույցեր։

11) Նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկու­ցա­գրեր և այլ գրություններ։

12) ՄասնակցումէՄարզպետարանիինտերնետայինկայքումմարզպետիորոշումների, կարգադրությունների, իրավականայլանհրաժեշտակտերի, հաշվետվությունների, ծրագրերի, մարզպետարանի որպես տեղեկատվության տնօրինողի պրոակտիվ տեղեկատվության հրապարակման աշխատանքներին:

Իրավունքները

· Ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, գործավարությանն առնչվող իրավական ակտեր ուսումնասիրել, գրություններ դասակարգել և գրանցել:

· Դասակարգել և հաշվառելՄարզպետարանում ստացված փաստաթղթերը՝ ըստ տեսակների,մուտքագրել ստացված նամակները և դիմումները, մարզպետին, Մարզպետի տեղակալներին, Գլխավոր քարտուղարին, Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումներին ուղղված գրությունները գրանցել և հասցեատերերին հանձնել:

· Մարզպետի հանձնարարականները գրանցել և առաքման աշխատանքները իրականացնել

· Մարզպետարանի , փաստաթղթերի արխիվացման գործընթացը կազմակերպել:

· Տեղեկատվություն ստանալ ստորաբաժանումների ղեկավարներից և աշխատակիցներից՝ ժամկետային հանձնարարականների կատարման ընթացքի˒առաջացած խնդիրների և դրանց լուծմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:

· Ստանալ տեղեկատվություն ստորաբաժանման աշխատակիցներից:

· Քաղաքացիների նամակների և դիմում-բողոքների ընթացքի վերաբերյալ˒ լրացուցիչ:

· Քննարկումների անհրաժեշտության դեպքում առաջարկել ժամկետների երկարացում:

Պարտականությունները

· Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների, սահմանված կարգերի և ժամկետների պահպանմամբ արդյունավետ փաստաթղթաշրջանառության կազմակերպման և միասնական գործավարության կարգի կիրառումը ապահովել:

· Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները և սահմանված կարգերը համապատասխան փաստաթղթերը ստուգել և ընդունել։

· Փաստաթղթերը ճիշտ դասակարգել ըստ տեսակների, գրանցել համակարգում՝ բացառելով սխալները և կորուստները։

· Ստորագրված գրությունները առաքումը կազմակերպել՝ ապահովել ստորագրության վավերականությունը, կից նյութերի առկայության դեպքում ֆայլերի համապատասխանությունը, տառատեսակների, հասցեների, ժամկետների ճշտությունը և ժամանակին առաքումը։

· Պատասխանները ժամանակին հասցեատերերին առաքելու և ժամանակին հասցեատերերին առաքելու հսկողություն իրականացնել, չպատասխանված կամ ուշացումով պատասխանված հանձնարարակաների վերաբերյալ ամփոփաթերթ պատրաստել:

· Մարզպետարանի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրամադրել հանձնարարականների ժամկետների վերահսկման նպատակով պատրաստված ամփոփաթերթը:

Պարտավոր է նախապատրաստել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:

Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն

Մասնագիտական գիտելիքները

Ունիգործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառի մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Ավագ մասնագետըպատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթովպայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Ավագ մասնագետը կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ավագ մասնագետը ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության տարածքային ազդեցություն:

Շփումները և ներկայացուցչությունը

 

Ավագ մասնագետըշփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Ավագ մասնագետը բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն