Վարչապետի աշխատակազմ | Կարգավորման ազդեցության գնահատման վարչություն | Վարչության պետի տեղակալ| 06-6-Ղ3-1

Ենթակա և հաշվետու է

1.1 Վարչության պետի տեղակալն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

1.1 Վարչության պետի տեղակալի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության Գլխավոր մասնագետներից մեկը:

Աշխատավայր
Հանրապետության պողոտա, Կառավարական N 3 շենք
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. համակարգում է օրենսդրության կարգավորման ազդեցության գնահատման հարցում կառավարությանը` մասնագիտական, տեղեկատվական և տեխնիկական աջակցության ցուցաբերման աշխատանքները.

2. համակարգում է օրենսդրության կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացությունների, վերլուծական ու տեղեկատվական բնույթի նյութերի և առաջարկությունների տրամադրման աշխատանքները.

3. համակարգում է կարգավորման ազդեցության գնահատման մեթոդաբանության, կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ մեթոդական ուղեցույցների և ձեռնարկների մշակման աշխատանքները.

4. համակարգում է պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի գույքագրման, դասակարգման աշխատանքները, ինչպես նաև կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, աշխատատար, ծախսատար և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքները.

5. համակարգում է կարգավորող օրենսդրական դաշտի արդյունավետ ընթացքի տեսանկյունից` նոր կարգավորող օրենսդրական նորմերի ուսումնասիրության և դրանց սահմանման նպատակահարմարության վերաբերյալ կարծիքների տրամադրման աշխատանքները, ինչպես նաև ներկայացնում դրանց կիրառման արդյունքի վերաբերյալ ֆինանսական գնահատական.

6. համակարգում է Վարչության գործառույթների իրականացման ընթացքում իրավական ակտերի վերաբերյալ առաջարկությունների փաթեթի ձևավորման, անհրաժեշտության դեպքում՝ դրանց հիման վրա իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները.

Իրավունքները

· համապատասխան մարմիններից պահանջել ներկայացնել կարգավորման ազդեցության գնահատման կարողությունների և զարգացման աշխատանքների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն, ամբողջական տեղեկատվական և վերլուծական նյութեր՝ օրենսդրության կարգավորման ազդեցության գնահատման և պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման առնչությամբ.

· Աշխատակազմի, համապատասխան մարմինների տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպել կարգավորման ազդեցության գնահատման մասով առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական քննարկումներ:

Պարտականությունները

· ստուգել կարգավորման ազդեցության գնահատման համակարգի ինստիտուցիոնալ կայացման և զարգացման նպատակով պատրաստված փաստաթղթերի համապատասխանությունը սահմանված պահանջներին.

· Վերլուծել պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման նպատակով ուսումնասիրությունները, առաջարկները, ամփոփել և ներկայացնել առաջարկություններ.

· սահմանված ժամկետներում և կարգով ներկայացնել համապատասխան մարմիններից ստացված փաստաթղթերի, տեղեկատվության ուսումնասիրության և արդյունքների վերաբերյալ առաջարկություններ, նկատառումներ, տեղեկանքներ, կարծիքներ և եզրակացություններ.

ուսումնասիրել և տալ եզրակացություն նոր կարգավորող օրենսդրական նորմերի ուսումնասիրության և դրանց սահմանման նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան մարմիններից ներկայացված կարծիքների և առաջարկությունների վերաբերյալ:

Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ ֆինանսավարկային բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի մեկ կառուցվածքային ստորաբաժանման գործունեության վրա ազդեցություն և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց և մարմինների վրա ազդեցություն, և ունի ազդեցություն որոշակի աշխատանքների համակարգման 

Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից համակարգվող կառուցվածքային ստորաբաժանման խնդիրները և դրանց տալիս լուծումներ։

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Բարեվարքություն
  • Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
  • Որոշումների կայացում
  • Ծրագրերի կառավարում
  • Աշխատակազմի կառավարում