Ջրային կոմիտե | Գլխավոր քարտուղարի տեղակալ| 22-2-Ղ3-1

Ենթակա և հաշվետու է

Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական ենթակա և հաշվետու է Գլխավոր քարտուղարին, ինչպես նաև հաշվետու է Կոմիտեի նախագահին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ

Գլխավոր քարտուղարի տեղակալը ենթակա աշխատողներ չունի:

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Գլխավոր քարտուղարի տեղակալի բացակայության դեպքում նրան փոխարինում է կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը։

Աշխատավայր
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վարդանանց փողոց 13ա շենք։
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. համակարգում է Կոմիտեի իրավասության շրջանակներում զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը,
  2. համակարգում է Կոմիտեի անձնակազմի կառավարման և զարգացման  քաղաքականության մշակման իրականացումը,
  3. համակարգում է Կոմիտեի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերում  փոփոխություններ կատարելու, քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրերի մշակման աշխատանքների իրականացումը,
  4. համակարգում է Կոմիտեի բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրերի  նախագծման և դրանք սահմանված ժամկետում Նախագահին ներկայացնելու, ինչպես նաև միջնաժամկետ ծախսային ծրագրերը սահմանված կարգով իրականացնելու աշխատանքները,
  5. համակարգում է Կոմիտեի բյուջետային միջոցների ծախսերի կատարումը,
  6. համակարգում է պետական պատվերի շրջանակներում իրականացվող կենտրոնացված գնումների գործընթացի աշխատանքները,
  7. համակարգում է միջազգային ծրագրերում  Կոմիտեի անդամակցումը և կազմակերպում է այդ գործընթացում իրականացող աշխատանքները,
  8. համակարգում է Կոմիտեի փաստաթղթաշրջանառությունը,
  9. համակարգում է Կոմիտեի քննարկումների և խորհրդակցությունների անցկացման աշխատանքները։
Իրավունքները

1.Գլխավոր քարտուղարին ներկայացնել առաջարկություններ Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ,

2. Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կառուցվածքային ստորաբաժանումների հետ իրականացնել քննարկումներ նյութական արժեքների հաշվառման, գույքագրման, դուրսգրման վերաբերյալ,

3. Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կամ իր լիազորությունների շրջանակներում, Գլխավոր քարտուղարի գիտությամբ, հրավիրել խորհրդակցություններ` մասնակից դարձնելով պաշտոնատար անձանց, մասնագետների ու փորձագետների,

  4. անձնակազմի կառավարման ստորաբաժանումից ստանալ Կոմիտեում աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով դիմած քաղաքացիների դիմումները՝  համապատասխան փաստաթղթերով, ուսումնական հաստա­տու­թյուն­ներից պրակտիկա անցնող ուսանողների տվյալները, պրակտիկայի թեմաները, անհրաժեշտության դեպքում՝ խորհրդակցել համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հետ իրենց  ստորաբաժանումներում պրակտիկանտին ամրագրելու համար,

5.  ստորաբաժանման ղեկավարներից, նախաձեռնություն դրսևորած քաղաքացիական ծառայողից պահանջել վերապատրաստման կարիքների գնահատման համար լրացված թերթիկները, ստանալ լրացուցիչ տեղեկատվություն, հիմնավորում, առաջարկություն,

6. Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ Կոմիտեի կարիքների համար անհրաժեշտ գնումների պլանավորման համար համապատասխան ստորաբաժանումից պահանջել ներկայացնելու հավաքագրված տվյալները, գնումների մրցույթի մասնակիցների ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը, կազմված փաթեթները,

  7․Գլխավոր քարտուղարին ներկայացնել աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների մասով` իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հաշվետվություն,

8. նախապատրաստել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդություններ, զեկուցագրեր և այլ գրություններ՝ իր լիազորությունների շրջանակներում,

  9․ վերահսկել և ուղղորդել Կոմիտե մուտքագրված գրությունների, նամակների, քաղաքացիների դիմումների, առաջարկությունների ու բողոքների շարժը և Գլխավոր քարտուղարին ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների ընթացքի մասին,

10. ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկանքներ, տեղեկություններ և նյութեր Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից, այլ մարմիններից և պաշտոնատար անձանցից,

11. ստորագրել Կոմիտեի անունից պատրաստվող գրությունները՝ սահմանված դեպքերում:

Պարտականությունները
  1. ուսումնասիրել դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը, քննարկել համապատասխան ստորաբաժանման հետ և ներկայացնել առաջարկություն Գլխավոր քարտուղարին,
  2.  իրականացնել հսկողություն պետական գույքի օգտագործման և պահպանության նկատմամբ՝ Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ,
  3. իրականացնել հսկողություն Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից Կոմիտեի նախագահի և Գլխավոր քարտուղարի հրամանների, կարգադրությունների, Mulberry էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացվող տեղեկատվության մուտքագրումների և այլ հանձնարարականների կատարման նկատմամբ,
  4. կազմակերպել և անցկացնել քաղաքացիների ընդունելություն՝ Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ,
  5.  ուսումնասիրել ծառայողական քննություն նշանակելու համար հիմք հանդիսացած       փաստաթղթերը և ամփոփ ներկայացնել գլխավոր քարտուղարին,
  6.  մրցույթի մասնակցի թեստավորման իր արդյունքների մասով բողոքի դեպքում քննել       դիմումը և ամփոփ  ներկայացնել Գլխավոր քարտուղարին,
  7.  վերահսկել քաղաքացիական ծառոյության պաշտոնների անվանացանկի հաստատման համար ներկայացված ամբողջական փաթեթը և փաստաթղթերով հիմնավորված առաջարկությունը քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի նախագծերի հետ քաղաքացիական ծառայության գրասենյակ ներկայացնելը,

 8.  վերահսկել Կոմիտեում քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ           կատարելու նախագծերի մշակման, քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների, ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու աշխատանքները,

9. հետևել Կոմիտեում քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի ընթացքին և զեկուցել Գլխավոր քարտուղարին։

Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում կամ պետական կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարման `  չորս տարվա աշխատանքային ստաժ։

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատվիրակված լիազորությունների շրջանակներում պատասխանատու է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգման համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ պատվիրակված լիազորությունների շրջանակներում աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնում մեկից ավելի կառուցվածքային ստորաբաժանումների և որոշակի ոլորտի վրա ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով համապատասխան մարմինը:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է համապատասխան մարմնի որոշակի ոլորտի և կառուցվածքային ստորաբաժանումների խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ կամ նպաստում է դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծմանը։ 

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Բարեվարքություն
  • Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
  • Որոշումների կայացում
  • Ծրագրերի կառավարում
  • Աշխատակազմի կառավարում