Վարչապետի աշխատակազմ | Ծրագրերի փորձաքննության վարչություն | Ավագ մասնագետ| 06-4-Մ3-1

Ենթակա և հաշվետու է

Ավագ մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության մյուս ավագ մասնագետը կամ գլխավոր մասնագետներից մեկը:

Աշխատավայր
Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. մասնակցում է կառավարության և վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայաց­ված ռազմավարական փաստաթղթերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննության աշխատանքներին.

2. մասնակցում է համապա­տասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման վերաբերյալ եզրակա­ցությունների տրամադրման աշխատանքներին.

3. մասնակցում է ռազմավարական ծրագրերի մշակման մեթոդաբանության աջակցու­թյան ապահովման, այդ ծրագրերի, ինչպես նաև վարկային և դրամաշնորհային միջոց­ների հաշվին իրակա­նացվող ծրագրերի կատարման ուսումնասիրություններին.

4. մասնակցում է կառավարության գործառնա­կան պլանավորման (կառավարու­թյան գործունեության միջոցառումների ծրագրի կազմման) գործընթացին.

5. մասնակցում է ռազմավարական փաստաթղթերի հաշվառման և գույքա­գրման աշխատանքներին.

6. մասնակցում է պետական մարմիններից ստացված ազդեցության գնահա­տումների նախնական ուսումնասիրության աշխատանքներին.

7. մասնակցում է Վարչության առջև դրված գործառույթների շրջանակում իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին

8. մասնակցում է պետական մարմիններից ստացված ազդեցության գնահատումների նախնական ուսումնասիրության աշխատանքներին:

Իրավունքները

· համապատասխան մարմիններից պահանջել ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր, պարզաբանումներ, հիմնավորումներ և այլ տեղեկատվություն.

· համապատասխան մարմնի ներկայացուցիչների հետ կազմակերպել մասնագիտական քննարկումներ, կատարել անհրաժեշտ հարցումներ:

Պարտականությունները

· ուսումնասիրել առանձին ոլորտներում միջազգային փորձը նախապատրաստել համապատասխան տեղեկանք դրա վերաբերյալ.

· ստուգել ներկայացված փաստաթղթերի՝ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանությունը,

· հավաքագրել համապատասխան մարմիններից ստացված տեղեկատվությունը և ներկայացնել ամփոփ տեղեկանք ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ.

· ուսումնասիրել ոլորտը կարգավորող իրավական ակտերը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ.

ուսումնասիրել առանձին բնագավառների ռազմավարական փաստաթղթերով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը, բացահայտել հրատապ խնդիրները և դրանց հիման վրա ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ սոցիալական բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս համապատասխան մարմնի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, այլ մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս համապատասխան մարմնի ներսում և համապատասխան մարմնից դուրս ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն