Բաժնի վարիչը անմիջականորեն ենթակա և հաշվետու է վարչության պետին:
Բաժնի վարիչին անմիջականորեն ենթակա և հաշվետու են Բաժնի գլխավոր մասնագետները և ավագ մասնագետը:
Բաժնի վարիչի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության պետը կամ Բաժնի գլխավոր մասնագետը:
1. Սահմանված կարգով մշակում և կառավարության քննարկմանն առաջարկություններ է նեկայացնում պետական բյուջեի նախագծի` մարզին վերաբերվող հատվածի, ինչպես նաև մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ:
2. Սահմանված կարգով վերահսկում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ Ֆինանսավորումը և դրանց նպատակային օգտագործումը:
3. համայնքի բյուջեի հաշվեկշռված լինելու դեպքում համայնքի բյուջետային գործընթացի նկատմամբ իրականացնում է իրավական վերահսկողություն:
4. Ընդունում է մարզի համայնքների հաստատված բյուջեները, ամփոփում և մարզի ամփոփ բյուջեն ներկայացում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
5. Աջակցում և մեթոդական օգնություն է ցույց տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում:
6. Կազմում է Մարզպետարանի ապարատի և կրթության միջնաժամկետ ծախսային ծրագրերը և մարզի ամփոփ /ապարատ, կրթություն, մշակույթ, քաղաքաշինություն, ճանապարհաշինություն/ միջնաժամկետ ծախսային ծրագրերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանանսերի նախարարություն:
7. ՈՒսումնասիրության և վերլուծության է ենթարկում Մարզպետարանի ենթակայության հանրակրթական ՊՈԱԿ-ների ներկայացրած տարիֆիկացիոն /վարձաչափային/ մատյանների, տարեկան նախահաշիվների /պետպատվեր և արտաբյուջետային միջոցներ/ և դրանցում կատարված փոփոխությունները:
8. Իրականացնում է մարզային ենթակայության կազմակերպությունների կողմից բյուջետային միջոցների նպատակային օգտագործման և հաստատված նախահաշիվների կատարման նկատմամբ վերահսկողություն:
9. Կազմում է հաջորդ տարվա բյուջեի հաշվին Մարզպետարանի պատվիրատվությամբ կատարվող ծախսերի բյուջետային հայտերը, ամփոփում և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում հանրակրթական դպրոցների աշակերտների փաստացի թվաքանակը և իրականացնում է հանրակրթական դպրոցների տվյալ տարվա բյուջետային հատկացումների վերահաշվարկ:
11. Ստուգում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունեմ ներկայացնում մարզային ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունները:
12. Ամփոփում է տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից ստացված գույքային հարկերի հաշվառման համար հայտ-պահանջագրերը,ուսումնասիրում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում ընդհանուր հայտ-պահանջագիրը:
13. Ըստ համայնքների հավաքագրում, ստուգում և ամփոփում է մարզի համայնքների բյուջեների եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման համար պահանջվող տեղեկատվությունը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
14. Ըստ համայնքների հավաքագրում, ստուգում և ամփոփում է մարզի համայնքների հողի հարկի և գույքահարկի տարեկան հաշվարկների վերաբերյալ տեղեկատվությունը և ներկայացում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
15. Ըստ համայնքների վերլուծում և ամփոփումեմ մարզի համայնքների բյուջեների եկամուտների /յուրաքանչյուր ամիս/ և ծախսերի /յուրաքանչյուր եռամսյակ/ կատարման վերաբերյալ տեղեկատվությունը և ներկայացնում ըստ համայնքների մարզի համայնքների բյուջեների ծախսերի վերլուծում և ամփոփում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
16. Յուրաքանչյուր ամիս ըստ համայնքների վերլուծում և ամփոփում է մարզի համայնքների աշխատակազմերի և ենթակա կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձերի, ՀՈԱԿ-ների ֆինանսավորումների, հողի հարկի, գույքահարկի, գույքի վարձակալությունից եկամուտների մասով առաջացած ապառքների, խոշոր հարկային պարտավորություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց մասով տեղեկատվությունները և ներկայացում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
17. Իրականացնում է Մարզպետարանի աշխատակիցների և կրթական ոլորտի ՊՈԱԿ-ների սոցիալական փաթեթի շահառուների գումարների հաշվարկման գործառույթները և վարում է Մարզպետարանի սոցիալական փաթեթի էլեկտրոնային շտեմարանը:
18. Հավաքագրում, ամփոփում և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեէ ներկայացնում այն առևտրային կազմակերպությունների ցանկերը, դրանցում կատարված փոփոխությունները, որոնց պետական բաժնեմասերի կառավարման լիազորությունները վերապահված են մարզպետին:
19. Իրականացնում է մարզի համայնքներում բյուջետային գործընթացի նկատմամբ իրավական վերահսկողություն:
20. Իրականացնում է մարզի համայնքներին հատկացվող սուբվենցիաների պայմանագրերի կնքման գործընթացը: Իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների,գրությունների և այլ փաստաթղթերի նախապատրաստում:
· Մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, հողի հարկի և գույքահարկի փոխհատուցման համար պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով սահմանամերձ համայնքների, “ՀԷՑ” ՓԲԸ-ի, “Գազպրոմ Արմենիա” ՓԲԸ-ի հետ պայմանագրերի կնքում, https://clienttreasury.minfin.am/ ծրագրով պայմանագրերի քաղվածքների, ժամանակացույցերի, հավաստագրերի և պարտավորությունների մուտքագրման և կատարման իրավունք:Մարզի համայնքներին հատկացվող սուբվենցիաների պայմանագրերի կնքում, https://clienttreasury.minfin.am/ծրագրով պայմանագրերի քաղվածքների, ժամանակացույցերի, հավաստագրերի և պարտավորությունների մուտքագրման և կատարման իրավունք:
· Պետական բյուջեի նախագծի` մարզին վերաբերվող հատվածի, ինչպես նաև մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:
· Պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորման և դրանց նպատակային օգտագործման նկատմամբ սահմանված կարգով հսկողություն իրականացնելու իրավունք:
· Տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում մեթոդական և խորհրդատվական աջակցության իրավունք:
· Հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին Մարզպետարանի պահպանման ծախսերի բյուջետային հայտերի կազմում և ներկայացում:
· Հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվի Մարզպետարանի պահպանման ծախսերի բյուջետային հայտերի կազմում և ներկայացում:
· Կրթության, մշակույթի, քաղաքաշինության, ճանապարհաշինության միջնաժամկետ ծախսային ծրագրերի ամփոփում և ներկայացում: Համայնքի բյուջետային գործընթացի նկատմամբ իրականացնում է հսկողություն:
· Հսկողություն է իրականացնում Մարզպետարանի ենթակայության հանրակրթական ՊՈԱԿ-ների տարիֆիկացիոն /վարձաչափային/ մատյանների, տարեկան նախահաշիվների /պետպատվեր և արտաբյուջետային միջոցներ/ և դրանցում կատարված փոփոխությունների նկատմամբ:
· Հսկողություն է իրականացնում մարզային ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների ևփակ բաժնետիրական ընկերությունների տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ընդունման, ամփոփման նկատմամբ:
· Մարզի համայնքների հողի հարկի և գույքահարկի տարեկան հաշվարկների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, ստուգում, ամփոփում և ներկայացում լիազոր մարմին:
· Մարզի համայնքների բյուջեների եկամուտների /յուրաքանչյուր ամիս/և ծախսերի /յուրաքանչյուր եռամսյակ/ կատարման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, ստուգում, ամփոփում և ներկայացում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
· Իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, գրություններիևայլ փաստաթղթերի նախապատրաստման, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելու իրավունք
· Հսկողություն է իրականացնում հանրակրթական դպրոցների աշակերտների փաստացի թվաքանակի, տվյալ տարվա բյուջետային հատկացումների վերահաշվարկի նկատմամբ, և ապահովում դրանց ներկայացումը լիազոր մարմին:
· Բյուջետային միջոցների նպատակային օգտագործման ապահովում: Հաշվեկշռված բյուջեների ընդունում:
· Պետական բյուջեով մարզին վերաբերող հատվածի միջոցների ձևավորում, ինչպես նաև նախատեսված ընթացիկ և կապիտալ սուբվենցիաներ համայնքներին: Պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների նպատակային օգտագործման ապահովում::
· Հսկողություն մարզի համայնքների տեղական բյուջեների կատարողականների նկատմամբ և հրապարակման ապահովում:
· Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով մարզպետարանի պահպանման ծախսերի հատկացում:
· Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով մարզպետարանի պահպանման ծախսերի հատկացում:
· Կրթության, մշակույթի, քաղաքաշինության, ճանապարհաշինության միջնաժամկետ ծախսային ծրագիր:
· Իրավական ակտերով սահմանված կարգի համապատասխան Մարզպետարանի ենթակայության հանրակրթական ՊՈԱԿ-ների տարիֆիկացիոն /վարձաչափային/ մատյանների և տարեկան նախահաշիվների կազմում:
· Մարզային ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվություններ:
· Դոտացիաների տրամադրում համայնքներին: Լրացուցիչ դոտացիաների տրամադրում համայնքներին: Անդորրագրերի տրամադրում համայնքներին
· Մարզի համայնքների բյուջեների եկամուտների և ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվություններ:
· Մարզի համայնքների աշխատակազմերի և ենթակա կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձերի, ՀՈԱԿ-ների ֆինանսավորումների, հողի հարկի, գույքահարկի, գույքի վարձակալությունից եկամուտների մասով առաջացած ապառքների, խոշոր հարկային պարտավորություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց մասով տեղեկատվությունների հաշվետվություններ:
· Սահմանված ժամկետներում պահանջվող տվյալների տրամադրում:
· Իրավական ակտեր, ելից գրություններ և պարզաբանումներ:
· Մարզի բյուջեների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
· Դպրոցների աշակերտների թվաքանակի ճշգրտման արդյունքում բյուջետային հատկացումների վերահաշվարկ:
· Պետական աջակցության ապահովում սահմանամերձ համայնքների բնակիչներին:
· Մարզի համայնքներին հատկացվող սուբվենցիաների ֆինանսավորում:
Մարզի համայնքների ֆիզիկական անձանց հողի հարկի և գույքահարկի տվյալների արխիվացում և ներկայացում լիազոր մարմին:
Բարձրագույն կրթություն
| 1 | Ուղղություն | Գործարարություն, վարչարարություն և իրավունք | ||
| 2 | Ոլորտ | Գործարարություն և վարչարարություն | ||
| 3 | Ենթաոլորտ | Հաշվապահություն և հարկային գործ | Ֆինանսներ | Կառավարում և վարչարարություն |
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորսը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ֆինանսավարկային բնագավառի չորսը տարվա աշխատանքային ստաժ.
Բաժնի վարիչը պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։
Բաժնի վարիչը կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
Բաժնի վարիչը ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
Բաժնի վարիչը շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև պատվիրակված լիազորությունների շրջանակներում մասնակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:
Բաժնի վարիչը իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ