Ավագ մասնագետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է Բաժնի վարիչին:
Ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի ավագ մասնագետներից մեկը:
1. Իրականացնում է ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը մարզում:
2. Մասնակցում է ընտանիքների, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին:
3. Իրականացնում է մարզում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերի ուսումնասիրումը և դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը:
4. Մասնակցում է մարզում կանանց և երեխաների առքուվաճառքի /թրաֆիկինգ/ հիմնահարցերի ուսումնասիրմանը, զոհերի սոցիալական վերականգնմանն ուղղված ծրագրերի մշակմանը:
5. Մասնակցում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների /նրանց ընտանիքների/ կենսապայմանների և սոցիալ-հոգեբանական ուսումնասիրությանը, երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը:
6. Իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների «Մանուկ» տեղեկատվական ենթահամակարգի վարման և հաշվառման աշխատանքները:
7. Մասնակցում է հանրակրթությունից դուրս մնացած, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանության իրականացմանը` նրանց ներգրավելով հանրակրթական կամ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում:
8. Ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ համատեղ մասնակցում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների կողմնորոշման խնդիրների քննարկմանը, անհրաժեշտության դեպքում համապատասխան հաստատությունների ուղղորդմանը, անչափահասների իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքների իրականացմանը:
9. Մասնակցում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության գտնվելու վայրի մասին տեղեկատվության տրամադրմանը խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ երեխային ընտանիքում տեղավորելու հնարավորության մասին համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո.
10. Մասնակցում է ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ դիմումների ներկայացմանը դատարան, ինչպես նաև աջակցում է երեխաների ծննդյան վկայականների ձեռքբերմանը՝ դրանց բացակայության դեպքում:
11. Իրականացնում է տնային այցելություններ՝ կենսապայմանների ուսումնասիրման նպատակով, համագործակցում է համապատասխան կառույցների հետ:
12. Բաժնի վարիչի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:
· Մասնակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի անհատական սոցիալական ծրագրի մշակմանը, դրանով նախատեսված միջոցառումների իրականացմանը, խմբային /բազմամասնագիտական/ քննարկումներին:
· Մասնակցել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների և դատական այն նիստերին, որտեղ քննարկվում են երեխայի հետ կապված հատուկ դեպքերը, երեխայի իրավունքներն ու շահերը:
· Հետևել վկայագրված առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների` ուսումնական հաստատություններ ընդգրկվելու գործընթացին:
· Տեղեկատվություն տրամադրել նախարարությանը և ոստիկանությանը՝ մարզում հայտնաբերված կանանց և երեխաների առքուվաճառքի /թրաֆիկինգ/ զոհերի վերաբերյալ:
· Մասնակցել անհրաժեշտ միջոցների ձեռնարկմանը երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության համար՝ պաշտոնական անձանցից և այլ քաղաքացիներից ստացված, երեխայի կյանքի և առողջությանը սպառնալու, նրա իրավունքների և շահերի խախտումների տեղեկատվության դեպքերում:
· Ստանալ տեղեկատվություն ոստիկանությունից, անչափահասների ծնողներին տրամադրել խորհրդատվություն, համագործակցել համապատասխան կառույցների հետ:
· Մասնակցել վկայագրված կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների` ուսումնական հաստատություններ ընդգրկվելու գործընթացին:
· Իրականացնել առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կենսապայմանների, խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից ներկայացված փաստաթղթերի և երեխայի հետագա խնամքը տրամադրելու վերաբերյալ սոցիալական աջակցության տարածքային գործակալության տրամադրած նախնական եզրակացության ուսումնասիրություն:
· Մասնակցել հանրակրթական դպրոցից դուրս մնացած և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հայտնաբերմանը և հաշվառմանը, այդ երեխաներին ուղղորդել հանրակրթական դպրոց:
· ուսումնասիրել բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունում երեխային տեղավորելու այլընտրանքային տարբերակները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ երեխային գիշերօթիկ հաստատություն ուղեգրելու վերաբերյալ գրավոր եզրակացության ներկայացնել:
· Ծնողական իրավունքի իրականացման ընթացքում ծնողների կողմից փոխադարձ համաձայնության բացակայության դեպքերում առկա տարաձայնություններին լուծում տալ` հաշվի առնելով երեխայի շահերը:
· Մասնակցել երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին տարեկան հաշվետվության ներկայացման աշխատանքներին:
· Ըստ անհրաժեշտության, ներկայացնել համապատասխան զեկուցումներ Բաժնի վարիչին՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին:
· Տրամադրել եզրակացություն Բաժնի վարիչին՝ բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ /մասնագիտացված/ հաստատություններում երեխաների տեղավորման, ինչպես նաև կենսաբանական ընտանիք վերադարձնելու մասին:
Բաժնի վարիչի հանձնարարությամբ նախապատրաստել Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր:
Բարձրագույն կրթություն
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանության բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար։
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում։
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության տարածքային ազդեցություն:
Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ:
Իր իրավասության շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ