Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին | Անասնաբուժության վարչություն | գլխավոր տեսուչ| 70-26.2-Մ2-2

Ենթակա և հաշվետու է

Գլխավոր տեսուչն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Գլխավոր տեսուչի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության պետի տեղակալը կամ Վարչության մյուս գլխավոր տեսուչը կամ Վարչության ավագ տեսուչը.

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Կոմիտասի պող․49/2
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և պայքարի համալիր անասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական միջոցառումների, անասնաբուժական գործունեության, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման, արհեստական սերմնավորման, բոնիտավորման, տոհմային գործի, տոհմանյութի արտադրության, կենդանիների սպանդի նկատմամբ պետական վերահսկողության, սերոմոնիթորինգի աշխատանքների իրականացման գործընթացների վերահսկողության, այդ գործընթացների արդյունքների վերլուծության աշխատանքները․

2) իրականացնում է անասնաբուժական ենթահսկման ապրանքների արտադրության, պահպանման, փոխադրման և իրացման գործընթացների նկատմամբ վերահսկողության աշխատանքները․

3) օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումներ է իրականացում, ինչպես նաև իրականացնում է այդ ուղղությամբ պետական և շահագրգիռ մյուս մարմինների հետ համագործակցությանն ուղղված աշխատանքները.

4) իրականացնում է կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տեղեկատվության փոխանցման աշխատանքները, ինչպես նաև վերջինիս հետ իրականացում է համատեղ միջոցառումներ.

5) իրականացնում է հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող անասնաբուժական ենթահսկման ապրանքների երթուղու տրամադրման, այլ երկրների լիազոր մարմնի պահանջով ներմուծվող, արտահանվող, տարանցիկ փոխադրվող անասնաբուժական ենթահսկման ապրանքների համար թույլտվությունների տրամադրման, տեղեկատվության տրամադրման, օտարերկրյա պետությունների անասնահամաճարակային իրավիճակի վերլուծության աշխատանքները.

6) իրականացնում է հանրապետության տարածքով փոխադրումների գործընթացի նկատմամբ վերահսկողության աշխատանքները․

7) իրականացնում է Տեսչական մարմնի մարզային կենտրոններից և անասնաբուժության բնագավառում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանցից համապատասխան տեղեկատվության և հաշվետվությունների ստացման, դրանց վերլուծության և ամփոփման աշխատանքները․

8) իրականացնում է կենդանիների պահվածքի, անասնապահական շինությունների շահագործման վերաբերյալ խորհրդատվության տրամադրման աշխատանքները, կենդանիների պահվածքի անասնապահական շինությունների զոոհիգիենիկ և անասնաբուժասանիտարական նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության աշխատանքները․

9) իրականացնում է անասնաբուժական փաստաթղթերի բաշխման և օգտագործման գործընթացների նկատմամբ վերահսկողության աշխատանքները, ինչպես նաև իրականացնում է հիվանդությունների լաբորատոր հետազոտությունների արդյունքների վերլուծության աշխատանքները.

10) իրականացնում է անասնաբուժական ենթահսկման ապրանքների, ինչպես նաև կենդանիների դիակների ոչնչացման կամ օգտահանման գործընթացների նկատմամբ վերահսկողության աշխատանքները․

11) իրականացնում է կենդանիների պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվության բազայում մուտքագրման, դրա ամփոփման, վերլուծության և սահմանված կարգով Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը (ԿԱՀԿ) ծանուցման աշխատանքները․

12) իրականացնում է իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկայացված դիմումներում բարձրացված հարցերի ուսումնասիրության, դրա հիման վրա համապատասխան առաջարկությունների ներկայացման, Տեսչական մարմնի ղեկավարի համաձայնությամբ քաղաքացիների ընդունելության աշխատանքները.

13) իրականացնում է Վարչության լիազորությունների շրջանակներում հաշվետվությունների, առաջարկությունների, տեղեկանքների և միջնորդագրերի նախապատրաստման աշխատանքները.

14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից, նախարարություններից և այլ մարմիններից, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ստացված օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների տրամադրման աշխատանքները.

15) իրականացնում է անասնաբուժության բնագավառում Տեսչական մարմնի քաղաքականության, նպատակների և խնդիրների իրականացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքները.

16) իրականացնում է անասնաբուժության բնագավառում Տեսչական մարմնի վերահսկողության մոնիթորինգային գործունեության արդյունքների ամփոփման, վերլուծության, խնդիրների և բացերի վերհանման աշխատանքները․

17) իրականացնում է անասնաբուժության բնագավառը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի նախապատրաuտմանն աջակցության ցուցաբերման աշխատանքները.

18) մասնակցում է Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետություն փոխադրվող, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող անասնաբուժական վերահսկման (հսկողության) ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրում գրանցման աշխատանքների կազմակերպմանը.

19) մասնակցում է Տեսչական մարմնի կողմից վարվող էլեկտրոնային տեղեկատվական բազաների վարման աշխատանքներին․

20) մասնակցում է անասնաբուժության բնագավառում Տեսչական մարմնի գործունեության վերաբերյալ ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին․

21) իրականացնում է մոնիթորինգի կամ ուժեղացված լաբորատոր հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների մասին Եվրասիական տնտեսական միության անդամ  երկրներին սահմանված կարգով և ժամկետներում տեղեկատվության տրամադրման աշխատանքները.

22) իրականացնում է ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոցառումների մասին որոշում ընդունելու դեպքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմիններին տեղեկացման աշխատանքները՝ ԵԱՏՀ հանձնաժողովի խորհրդի սահմանած կարգով.

 

Իրավունքները

· Տեսչական մարմնի մարզային կենտրոններից և անասնաբուժության բնագավառում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր, հաշվետվություններ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն․

· անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբույժներից, անասնաբուժական որակավորմամբ աշխատողներ ունեցող իրավաբանական անձանցից, ինչպես նաև պարապրոֆեսիոնալներից պահանջել անասնաբուժական գործունեություն իրականացնելու մասին անհրաժեշտ տեղեկատվություն․

· մասնակցել անասնաբուժության բնագավառին առնչվող ծրագրերի, նախագծերի մշակման աշխատանքներին․

· մասնակցել անասնաբուժության բնագավառին առնչվող հարցերի քննարկման նպատակով համատեղ միջոցառումների շրջանակներում կազմակերպվող միջազգային կոնֆերանսներին, խորհրդաժողովներին, քննարկումներին․

· մասնակցել Վարչության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման առնչությամբ հրավիրված խորհրդակցություններին, քննարկումներին, ինչպես նաև Տեսչական մարմնի իրավասությանը վերապահված խնդիրների, գործառույթների հետ կապված խորհրդակցություններին և քննարկումներին, քննարկվող հարցերի շուրջ ներկայացնել կարծիքներ և առաջարկություններ.

Պարտականությունները

 

· Տեսչական մարմնի մարզային կենտրոններից և անասնաբուժության բնագավառում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված համապատասխան տեղեկատվությունը և հաշվետվությունները վերլուծել, խախտումների, անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում, զեկուցել Վարչության պետին․

· ամփոփել հիվանդությունների լաբորատոր հետազոտությունների արդյունքները և, այդ արդյունքները, համապատասխան եզրահանգումներով և առաջարկություններով, ներկայացնել Վարչության պետին․

· կենդանիների պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվությունը վերլուծել, ամփոփել և արդյունքների վերաբերյալ ծանուցել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը (ԿԱՀԿ)․

· կատարել անասնահամաճարակային իրավիճակի կանխորոշում, գնահատում և մշտադիտարկում (մոնիթորինգ).

· վերլուծել կենդանիների հիվանդացության ու վարակիչ հիվանդություններից անկումների պատճառները։ Վերլուծության արդյունքները, անհրաժեշտ փաստաթղթերով և բացահայտված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններով, ներկայացնել Վարչության պետին․

· կատարել անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա գործունեությամբ զբաղվող` անասնաբուժական վերահսկման ենթակա ապրանքներ ներմուծող և արտահանող, կենդանիներ պահող, կենդանական ծագման հումքի և մթերքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի, կերատեսակների, անասնաբուժական դեղամիջոցների արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ, առևտրով կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվառումը, դրանց գործառնությունների և դրանց իրականացման տարածքների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարան վարել.

· վարել Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություն փոխադրվող, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող անասնաբուժական վերահսկման (հսկողության) ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրները․

· վարել հաշվառված կենդանիների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարան․

· կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդություների հայտնաբերման դեպքում Վարչության պետին ներկայացնել առաջարկություններ առողջապահության բնագավառի պետական լիազոր և շահագրգիռ այլ մարմիններին տեղեկացնելու վերաբերյալ.

· վերլուծել անասնաբուժության բնագավառում Տեսչական մարմնի վերահսկողության մոնիթորինգային գործունեության արդյունքները, խնդիրների, բացթողումների, օրենսդրության պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում, Վարչության պետին ներկայացնել առկա հիմնախնդիրների, բացթողումների կարգավորման եղանակներ, միջոցներ, խնդիրների լուծման տարբերակներ՝ համապատասխան հիմնավորումներով և անհրաժեշտ փաստաթղթերով.

· Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստել առաջարկություններ, հաշվետվություններ, տեղեկանքներ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

. ուսումնասիրել Վարչության գործառույթները կանոնակարգող և գործառույթների իրականացմանն առնչվող իրավական ակտերը, օրենսդրության խախտումների, հակասությունների, բացերի հայտնաբերման դեպքում ներկայացնել դրանց վերացմանն ուղղված առաջարկություններ.

. տրամադրել  մոնիթորինգի կամ ուժեղացված լաբորատոր հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների մասին Եվրասիական տնտեսական միության անդամ  երկրներին սահմանված կարգով և ժամկետներում տեղեկատվություն. 

․ տեղեկացնել ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոցառումների մասին որոշում ընդունելու դեպքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմիններին ՝ ԵԱՏՀ հանձնաժողովի խորհրդի սահմանած կարգով.

Կրթություն, որակավորման աստիճանը

1.

Ուղղություն

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնային տնտեսություն և անասնաբուժություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կենսաբանական գիտությունների կամ բնական գիտությունների կամ գյուղատնտեսության կամ առողջապահության կամ ստուգումների կազմակերպման և անցկացման բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ծրագրերի մշակում