Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին | Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչություն | իրավաբանական բաժին | գլխավոր մասնագետ| 70-26.5-Մ2-1

Ենթակա և հաշվետու է

Գլխավոր մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին.

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

 

 

Գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի պետը կամ Բաժնի մյուս գլխավոր մասնագետը . 
 

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Կոմիտասի պող․ 49/2
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1) իրականացնում է Տեսչական մարմնի ստորաբաժանումների կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի իրավական փորձաքննության աշխատանքները.

2) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից, նախարարություններից և այլ մարմիններից ստացված օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների տրամադրման աշխատանքները.

3) իրականացնում է իրավական ակտերի պաշտոնական պարզաբանումների նախագծերի վերաբերյալ եզրակացությունների տրամադրման աշխատանքները․

4) իրականացնում է ստուգման ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկություների ներկայացման աշխատանքները.

5) իրականացնում է իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկայացված դիմումներում բարձրացված հարցերի ուսումնասիրության և դրա հիման վրա համապատասխան պատասխանատու ստորաբաժանումներին առաջարկությունների ներկայացման, ինչպես նաև դրանց վերաբերյալ պատասխանների նախագծերի կազմման աշխատանքները․

6) իրականացնում է Տեսչական մարմնի ստորաբաժանումներին իրավական աջակցության և խորհրդատվության տրամադրման աշխատանքները․

7) իրականացնում է Տեսչական մարմնին վերապահված իրավասությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության դատական և այլ պետական մարմիններում Տեսչական մարմնի շահերի պաշտպանության իրականացման, անհրաժեշտ փաստաթղթերի կազմման աշխատանքները.

8) իրականացնում է Տեսչական մարմնի անունից կնքվող պայմանագրերի կազմման, Տեսչական մարմնի այլ ստորաբաժանումների կողմից ներկայացված պայմանագրերի վերաբերյալ իրավական եզրակացության տրամադրման աշխատանքները.

9) իրականացնում է Տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ) նկատմամբ Տեսչական մարմնի՝ որպես լիազորված պետական մարմնի կողմից կազմակերպության կառավարման իրականացման, լիազորությունների իրականացման կապված կազմակերպության գործունեության վերահսկողության իրականացման, կազմակերպության գործադիր մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները կասեցնելու կամ ուժը կոցրած ճանաչելու և այլն իրավական ապահովման աշխատանքները.

10) իրականացնում է Տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպության իրավական գործընթացների պատշաճ իրականացման նկատմամբ մեթոդական ղեկավարման աշխատանքները.

11) իրականացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ դիրքորոշման ներկայացման աշխատանքները.

12) իրականացնում է Եվրասիական տնտեսական միության տարածքում ապրանքաշրջանառության ընթացքում պետական վերահսկողության շրջանակում ծագած խնդիրների վերաբերյալ իրավական պարզաբանումների տրամադրման աշխատանքները.

13) իրականացնում է Տեսչական մարմնի կողմից իրականացվող պետական վերահսկողության ընթացքում ծագած իրավական հարցերի պարզաբանումների տրամադրման աշխատանքները.

14) իրականացնում է սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի բնագավառների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի կազմմանը աջակցության ցուցաբերման և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքները.

15) իրականացնում է սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում կնքվող միջազգային պայմանագրերի նախագծերի իրավական վավերության և ձևակերպումների ճշտության ստուգման աշխատանքները.

16) մասնակցում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությանը, ինչպես նաև իրականացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով համապատասխան վարչական ակտերի նախագծերի պատրաստման աշխատանքները.

17) մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժովորի կողմից կազմակերպվող ոլորտային քննարկումներին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ոլորտային աշխատանքային խմբերի աշխատանքներին և իրականացնում է դիրքորոշման ներկայացման աշխատանքները.

18) մասնակցում է Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից բխող իրավական ակտերի մշակմանը աշխատանքներին.

19) մասնակցում է Վարչության իրավասության սահմաններում Տեսչական մարմնի կողմից իրականացվող պետական վերահսկողությանը և վարչական վարույթներին, ինչպես նաև իրականացնում է դրանց առնչվող փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման աշխատանքները.

Իրավունքները

· Տեսչական մարմնի իրավասության վերապահված ոլորտներում վերջինիս տրված գործառույթներին առնչվող գործերով դատարանում հանդես գալ որպես հայցվոր և որպես պատասխանող․

· Տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներից, այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջել Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն, փաստաթղթեր և նյութեր.

· մասնակցել պետական մարմիններում և կազմակերպություններում սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներին առնչվող իրավական ակտերի նախագծերի քննարկումներին, քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնել մասնագիտական կարծիքներ և եզրակացություններ.

· մասնակցել Բաժնի առջև դրված գործառույթներից բխող հիմնախնդիրների լուծման և որոշումների կայացման նպատակով կազմակերպվող աշխատանքային և մասնագիտական քննարկումներին, խորհրդակցություններին ու ժողովներին, ինչպես նաև Բաժնի իրավասությանը վերապահված ոլորտին առնչվող ծրագրերի, նախագծերի մշակման աշխատանքներին և քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնել մասնագիտական կարծիքներ. 

Պարտականությունները

· Տեսչական մարմնի կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, Տեսչական մարմնի ղեկավարի՝ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տրամադրել մասնագիտական եզրակացություններ.

· ուuումնաuիրել Հայաuտանի Հանրապետությունում և oտարերկրյա պետություններում սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի բնագավառներում իրավական գործընթացները և դրանց վերլուծության հիման վրա առկա իրավական գործընթացների, ընթացակարգերի կատարելագործման, թերությունների վերացման և փոփոխությունների կատարման ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ.

· ուսումնասիրել սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտի առանձին իրավակարգավորումների վերաբերյալ միջազգային փորձը, դրա հիման վրա ներկայացնել համապատասխան առաջարկություններ.

· դատարանում Տեսչական մարմնի շահերի ներկայացման նպատակով կազմել Հայաստանի Հանրապետության դատարաններ Տեսչական մարմնի անունից ներկայացվող հայցադիմումներ, վճարման կարգադրագրեր, ինչպես նաև Տեսչական մարմնի դեմ ներկայացված հայցադիմումների պատասխաններ և անհրաժեշտ դատավարական այլ փաստաթղթեր.

· նախապատրաստել Տեսչական մարմնի կողմից իրականացվող պետական վերահսկողությանը և վարչական վարույթներին առնչվող փաստաթղթերի նախագծեր, ինչպես նաև դրանց առնչվող այլ ստորաբաժանումների կողմից կազմված փաստաթղթերի վերաբերյալ իրավական եզրակացություն տրամադրել.

· մշակել վարչական իրավախախտումների գործերի քննության համար անհրաժեշտ փաստաթղթերը, նախապատրաստել վարչական իրավախախտումների տուգանքի որոշման նախագծեր, ինչպես նաև այլ ստորաբաժանումների կողմից կազմված փաստաթղթերի, որոշումների վերաբերյալ իրավական եզրակացություն տրամադրել.

· ուսումնասիրել սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառները կարգավորող օրենսդրությունը, առկա օրենսդրական թերությունների, բացերի, հակասությունների, օրենսդրության պահանջներին հակասող ակտերի հայտնաբերման դեպքում ներկայացնել համապատասխան առաջարկություններ դրանց վերացման նպատակով.

· մշակել սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներին առնչվող օրենսդրական և այլ ակտերի նախագծերի, Տեսչական մարմնի ղեկավարի, նրա տեղակալների իրավական ակտերի ցուցումների, պարզաբանումների, հանձնարարականների նախագծեր.

· մասնակցել Բաժին հասցեագրված դիմում-բողոքների կապակցությամբ կազմակերպվող քննարկումներին, Տեսչական մարմին դիմած քաղաքացիներին տրամադրել իրավաբանական խորհրդատվություն․

· Տեսչական մարմնի կողմից վարվող էլեկտրոնային տեղեկատվական բազաների վարման աշխատանքներին ցուցաբերել իրավական աջակցություն (իրավական ակտերում կատարված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ տրամադրել տեղեկատվություն և ներկայացնել անհրաժեշտ իրավական պարզաբանումներ).

նախապատրաստել Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկու­ցագրեր և այլ գրություններ.

Կրթություն, որակավորման աստիճանը

1.

Ուղղություն

Գործարարություն, վարչարարություն և իրավունք

2.

Ոլորտ

Իրավունք

3.

Ենթաոլորտ

Իրավունք

4.

Մասնագիտություն

042101.00.6 Իրավագիտություն

 

Կամ

1.

Ուղղություն

Գործարարություն, վարչարարություն և իրավունք

2.

Ոլորտ

Իրավունք

3.

Ենթաոլորտ

Իրավունք

4.

Մասնագիտություն

042101.00.7 Իրավագիտություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ծրագրերի մշակում