Պրոբացիայի ծառայություն | կենտրոնական մարմնի կազմմեթոդական և վերլուծական բաժին | գլխավոր մասնագետ| 12-3-27.1.բ-Մ2-5

Ենթակա և հաշվետու է

Գլխավոր մասնագետը ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:
 

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:
 

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 23:
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. 1. իրականացնում է ծառայողական քննությունները.
  2. իրականացնում է ծառայության տարածքային մարմինների կողմից Օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պատշաճ կատարման նկատմամբ հսկողության աշխատանքները՝ ապահովելով միատեսակ իրավակիրառ պրակտիկան.
  3. իրականացնում է ծառայողների կողմից «e-probation» էլեկտրոնային կառավարման համակարգում գրանցված շահառուների անձնական գործերի վարման նկատմամբ մշտադիտարկման աշխատանքները.
  4. պատիժների, անվտանգության միջոցների և խափանման միջոցների պատշաճ և օրենքներին համապատասխան կատարումը ստուգելու նպատակով իրականացնում է շահառուի բնակության կամ պատժի կրման վայրերայցելությունների կատարման աշխատանքները.
  5. Ծառայության պետի հանձնարարականների, իրականացնում է ցուցումների նախագծերի մշակման աշխատանքները.
  6. իրականացնում է խորհրդատվության տրամադրման և մեթոդական օգնության ցուցաբերման աշխատանքերը՝ հիմնական մասնագիտական ստորաբաժանումներին.
  7. իրականացնում է միջազգային և տեղական գործընկերների հետ փոխշահավետ համագործակցային կապերի ստեղծման, համակարգման, մշակման և զարգացման աշխատանքները.
  8. հաշվետվությունների ներկայացման նպատակով իրականացնում է տարածքային մարմիններից տեղեկատվության հավաքագրման և ընդհանրացման աշխատանքները.
  9. իրականացնում է Ծառայությանը ուղղված դիմումների, բողոքների և այլ գրությունների ուսումնասիրման, պատասխանների նախապատրաստման աշխատանքները:
Իրավունքները
  • Ծառայության տարածքային մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջել շահառուների անձնական գործերին (էլեկտրոնային և փաստաթղթային) առնչվող անհրաժեշտ հիմքեր, տեղեկատվական նյութեր և իրավական ակտեր.
  • մասնակցել պաշտոնական հանդիպումներին, սեմինարներին, ապահովել ստացված գրությունների, նամակների կամ զեկույցների վերաբերյալ հետադարձ կապի, ինչպես նաև պաշտոնական կայքէջում լուսաբանման աշխատանքների նպատակով համապատասխան մարմիններից անհրաժեշտ տեղեկատվական նյութերի ստացման աշխատանքները.
  • մասնակցել խմբային հանդիպումներին՝ շահառուների հաղորդակցման հմտությունների ձևավորմանը, կոնֆլիկտների և հույզերի կառավարմանը, տագնապայնության և սթրեսի նվազեցմանը.
  • Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներից և տարածքային մարմիններից ստանալ կիսամյակային և տարեկան հաշվետվություններ.
  • Ծառայողական քննությունների անցկացման նպատակով համապատասխան ստորաբաժանումներից և պաշտոնատար անձանցից պահանջել անհրաժեշտ հիմքեր, փաստաթղթեր, տեղեկատվական նյութեր, իրավական ակտեր, ինչպես նաև բացատրագրեր, զեկույցներ, հիմնավորումներ:
Պարտականությունները
  • օրենսդրական անհամապատասխանություն նկատելու դեպքում օրենսդրական բարեփոխումներ կատարելու համար առաջարկություններ ներկայացնել Բաժնի պետին.
  • կազմել տեղեկանքներ, առկա թերությունների հայտնաբերման դեպքում զեկուցագրեր, արձանագրություններ.
  •  մասնակցել պաշտոնական հանդիպումներին, ապահովել օտարերկրյա միջազգային կառույցներից և փորձագետներից ստացված գրությունների, նամակների կամ զեկույցների վերաբերյալ հետադարձ կապի աշխատանքները.
  • ուսումնասիրել, վերլուծել և ամփոփել Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմիների կողմից ներկայացված կիսամյակային և տարեկան հաշվետվությունները:
Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն:

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ։

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ծրագրերի մշակում