Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին | Նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման բաժին | տեսուչ| 70-26.7-Մ6-1

Ենթակա և հաշվետու է

Տեսուչն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Տեսուչի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր տեսուչը.

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Կոմիտասի պող․49/2
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1) օժանդակում է անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ներմուծման, արտահանման, վերամշակման, արտադրության գործընթացներում ապրանքային խմբաքանակից նմուշների ընտրության, նմուշառման աշխատանքներին․

2) օժանդակում է անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ներմուծման, արտահանման, վերամշակման, արտադրության գործընթացներում լաբորատոր փորձարկման (փորձաքննության) համար նմուշները փոփոխությունից պաշտպանող նյութերից պատրաստված համապատասխան տարաներով փաթեթավորման, նմուշների ծածկագրման, դրոշմակնքման կամ կապարակնքման աշխատանքներին․

3) օժանդակում է փորձանմուշների՝ լաբորատորիաներ տեղափոխելու ժամանակացույցի և օպտիմալ երթուղու մշակման աշխատանքներին.

4) օժանդակում է կատարված աշխատանքների կատարողական չափանիշների, ցուցանիշների հիման վրա Բաժնի աշխատանքային ծրագրերի կազմման և դրանց կատարման աշխատանքներին․

5) օժանդակում է Տեսչական մարմնի կողմից վարվող էլեկտրոնային տեղեկատվական բազաների վարման աշխատանքներին.

Իրավունքները

· Տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներից, այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջել Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն, փաստաթղթեր և նյութեր․

· մասնակցել Բաժնի իրավասությանը վերապահված գործունեության ոլորտին առնչվող նախագծերի, ծրագրերի մշակման աշխատանքներին, քննարկվող հարցերի շուրջ ներկայացնել առաջարկություններ և ներկայացնել իրեն վերապահված գործառույթների և գործունեության բնագավառին առնչվող հարցերի և խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ, կարծիքներ և դիտարկումներ.

· աշխատանքային ունակությունների և մասնագիտական հմտությունների, կարողությունների կատարելագործման նպատակով մասնակցել ուսումնական դասընթացների, սեմինարների, գիտաժողովների․

Պարտականությունները

· սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքներից փորձարկման (փորձաքննության) իրականացման նպատակով ընտրված նմուշները հաշվառել առանձին գրանցամատյանում․

· էլեկտրոնային տեղեկատվական բազաներ մուտքագրել նմուշառմանն առնչվող տեղեկություններ, տվյալներ.

· կազմել նմուշառման իրականացման համար անհրաժեշտ զեկուցագրեր, հաշվետվություններ.

նախապատրաստել Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկու­ցագրեր և այլ փաստաթղթեր.

Կրթություն, որակավորման աստիճանը

Առնվազն միջնակարգ կրթություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Աշխատանքային ստաժ չի պահանջվում

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ շփվում է պատվիրակված լիազորությունների շրջանակներում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է մասնագիտական խնդիրների բացահայտմանը և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն։

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Բարեվարքություն
  • Հաշվետվությունների մշակում