Վարչապետի աշխատակազմ | Քաղաքացիական ծառայության գրասենյակ | Կազմակերպաիրավական վարչություն | Իրավաբան| 06-Գ26-21.1-Մ6-1

Ենթակա և հաշվետու է

Իրավաբանն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Իրավաբանի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության գլխավոր իրավաբանների մեկը կամ մյուս իրավաբանը:

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Տերյան 89
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. մասնակցում է համապատասխան մարմինների մարդկային ռեսուրսների կառավարման մեթոդական ղեկավարման և վերահսկողության հետ կապված աշխատանքներին.

2. մասնակցում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի կառավարմանն ուղղված աշխատանքներին.

3. մասնակցում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում անձնակազմի կառավարման գործընթացների վերաբերյալ տեղեկատվության և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան մարմինների անձնակազմի կառավարման ստորաբաժանումներին մեթոդական աջակցության տրամադրմանը.

4. մասնակցում է ուսումնասիրությունների արդյունքում հանրային ծառայության օրենսդրության պահանջների խախտումները վերացնելու ուղղությամբ համապատասխան մարմիններ գրությունների ներկայացմանը.

5. մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի և համակարգող փոխվարչապետի քննարկմանը ներկայացվող քաղաքացիական ծառայությանն առնչվող համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակման և ներկայացման աշխատանքներին.

6. մասնակցում է համապատասխան մարմինների վերակազմակերպման, գործունեության դադարման, կառուցվածքային փոփոխությունների ժամանակ քաղաքացիական ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկությունների ներկայացման աշխատանքներին.

մասնակցում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգի խախտմամբ քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակված քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու համար միջնորդությամբ հանդես գալուն:

Իրավունքները

· համապատասխան մարմնից պահանջել ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ, պարզաբանումներ,

· համապատասխան մարմնից կատարել անհրաժեշտ հարցումներ,

· ներկայացնել առաջարկություններ, դիտարկումներ և հիմնավորումներ,

· առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնակցել մասնագիտական քննարկումներին

· մասնակցել տեղեկատվական հարթակի բովանդակային և տեխնիկական կառուցվածքի վերաբերյալ առաջարկությունների ներկայացմանը, օգտվել հարթակում ներառված տեղեկատվությունից.

· համապատասխան լիազորագրով հանդես գալ դատարանում որպես հայցվոր կամ պատասխանող: 

Պարտականությունները

· համապատասխան մարմնից պահանջել ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ, պարզաբանումներ,

· համապատասխան մարմնից կատարել անհրաժեշտ հարցումներ,

· ներկայացնել առաջարկություններ, դիտարկումներ և հիմնավորումներ,

· առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնակցել մասնագիտական քննարկումներին

· մասնակցել տեղեկատվական հարթակի բովանդակային և տեխնիկական կառուցվածքի վերաբերյալ առաջարկությունների ներկայացմանը, օգտվել հարթակում ներառված տեղեկատվությունից.

· համապատասխան լիազորագրով հանդես գալ դատարանում որպես հայցվոր կամ պատասխանող: 

Կրթություն, որակավորման աստիճանը

1.

Ուղղություն

Գործարարություն, վարչարարություն և իրավունք

2.

Ոլորտ

Իրավունք

3.

Ենթաոլորտ

Իրավունք

4.

Մասնագիտություն

Իրավագիտություն 042101.00.6 կամ 042101.00.7

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

 

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Աշխատանքային ստաժ չի պահանջվում:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ շփվում է պատվիրակված լիազորությունների շրջանակներում: 

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Բարեվարքություն
  • Հաշվետվությունների մշակում