Գլխավոր սոցիալական աշխատողն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:
Գլխավոր սոցիալական աշխատողի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:
1) մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ` Հիմնարկ) կալանավորված անձանց և դատապարտյալների օգտակար զբաղվածությանն ուղղված նախաձեռնությունների զարգացման և իրականացման աշխատանքներին.
2) ուսումնասիրում է դատապարտյալների ներման խնդրագրերի վերաբերյալ նյութերը և ապահովում դրանց պատշաճ կարգով և ժամանակին ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն.
3) հսկում և աջակցություն է ցուցաբերում Հիմնարկներում մշակութային, կրթական, լուսավորչական և մարզական միջոցառումների կազմակերպման և իրականացմանը.
4) իրականացնում է միջոցառումներ` կալանավորված անձանց դատապարտյալների ամուսնությունների գրանցման, կենսաթոշակների նշանակման նպատակով.
5) համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մանկատների և ծերերի համար նախատեսված հաստատությունների հետ կալանավորված անձի և դատապարտյալի խնամքի տակ եղած անչափահաս երեխաների և այլ անաշխատունակ անձանց խնամքի կազմակերպման նպատակով.
6) իրականացնում է աշխատանքներ կալանավորված անձի և դատապարտյալի կրթական հնարավորությունների, մասնագիտական հմտությունների զարգացման համար.
7) ցուցաբերում է խորհրդատվական և գործնական աջակցություն դատապարտյալին` պատժի կրումից ազատվելուց հետո սոցիալ-կենցաղային, բնակարանային, աշխատանքային ապահովման հարցերում, զարգացնում է նրա մոտ աշխատանք փնտրելու, շփվելու և արդյունավետ հաղորդակցության և այլ սոցիալական հմտություններ, հարցումներ, հաղորդումներ է ուղարկում դատապարտյալների բնակության վայրերի ոստիկանության բաժիններին, զբաղվածության կենտրոններ, տարածքային սոցիալական ծառայություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին.
8) իրականացնում է հաշմանդամ կալանավորված անձի հետ հաշմանդամությամբ պայմանավորված աշխատանքներ
9) աջակցում է կալանավորված անձանց և դատապարտյալներին` կապի միջոցներից և կրպակից օգտվելու, ծանրոցներ, փաթեթներ և հանձնուքներ, դրամական փոխանցումներ, թերթեր, ամսագրեր, նամակներ ստանալու, տեսակցությունների տրամադրման հարցերում
1) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալ.
2) մասնակցել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ համատեղ քննարկումներին.
3) ծանոթանալ դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից ներկայացված դիմումների բովանդակություններին, նյութերին.
4) վերահսկել Հիմնարկներում սոցիալական աշխատանքների կազմակերպումը, կատարելագործել այդ աշխատանքների իրականացման մեթոդներն ու ձևերը, մշակել աշխատանքի նոր մեթոդներ.
5) կալանավորված անձանց և դատապարտյալների սոցիալական հիմնախնդիրների կարգավորման նպատակով համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական ապահովության պետական մարմինների, զբաղվածության կենտրոնների, միջազգային, հասարակական, հոգևոր-կրոնական և այլ կազմակերպությունների հետ
1) ուսումնասիրել ստացված փաստաթղթերը և նախապատրաստել իրավական ակտերի նախագծեր.
2) մասնակցել Հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների օգտակար զբաղվածությանն ուղղված նախաձեռնությունների զարգացման և իրականացման աշխատանքներին.
3) կատարել կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունելություն, տրամադրել մասնագիտական խորհրդատվություն.
4) ուսումնասիրել ստացված դիմումները, առաջարկությունները, օրենքով սահմանված ժամկետում պատասխանել դիմումներին, առաջարկություններին.
5) օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ուսումնասիրել քաղաքացիներից, կալանավորված անձանցից և դատապարտյալներից ստացված դիմումները և բողոքները.
6) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարել և ամփոփել Հիմնարկների Բաժիններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ ներկայացնել Բաժնի պետին տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.
Բարձրագույն կրթություն
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ..
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և (կամ) դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման և (կամ) ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն:
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ