Հանրապետության Նախագահի աշխատակազմ | Ֆինանսական վարչություն | Հաշվապահական հաշվառման բաժին | Ավագ մասնագետ| 01-12-Մ3-1

Ենթակա և հաշվետու է

Բաժնի ավագ մասնագետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Բաժնի պետ-գլխավոր հաշվապահին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխա­րինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Բաղրամյան պող. 26/1
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. մասնակցում է Աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման գործառնություններին.
  2. իրականացնում է Աշխատակազմի աշխատակիցներին առհաշիվ տրված գումարների հաշվառում և ամփոփում, դրամարկղային գործառույթների վարում.
  3. իրականացնում է սոցիալական փա­թե­թի հատկացման կարգի վերաբերյալ օրենսդրությամբ սահ­ման­ված սոցիալական փաթեթի շահառուների հաշվառում, կազմում է շահառուներին վճարվող գումարների ցանկերը.
  4. կազմում է Հանրապետության նախագահի կողմից Հայաստանի Հանրապետու­թյան քաղաքացիներին և տարբեր կազմակերպություններին՝ որպես օժանդակություն տրվող նվիրաբերության պայմանագրերը, ամփոփում արդյունքները.
  5. մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետա­կան բյուջեի և միջ­նա­ժամկետ ծախսերի ծրագրի նախագ­ծե­րի մշակ­ման աշ­խա­տանք­ների շրջա­նակ­­նե­րում հայտե­րի կազմման, ամփոփման աշխատանքներին:
Իրավունքները
  1. մատակարարներից պահանջել Աշխատակազմի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների ձեռք բերման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը՝ հիմք ընդունելով կնքված պայմանագրերը.
  2. Աշխատակազմի աշխատակիցներից պահանջել առհաշիվ տրված գումարների դիմաց ծախսերը հիմնավորող փաստաթղթեր.
  3. համապատասխան ստորաբաժանումից պահանջել տվյալ հաշվետու ժամանակաշրջանի սոցիալական փաթեթի շահառուների ցանկը.
  4. նվիրաբերության պայմանագրի կողմ հանդիսացող անհատներից և կազմակերպություններից պահանջել Հանրապետության նախագահի կողմից որպես օժանդակություն տրամադրված գումարների նպատակային օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն.
  5. համապատասխան ստորաբաժանումներից ստանալ Հայաստանի Հանրա­պետու­թյան պետական բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծերի մշակման և կազմման համար անհրաժեշտ տվյալներ:
Պարտականությունները
  1. մասնակցել հաշվառմանը վերաբերող փաստաթղթերի ուսումնասիրմանը, հաշվապահական հաշվառման օրենսդրության պահանջներին համապատաս­խանու­թյան վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրման աշխատանքներին.
  2. ուսումնասիրել և ամփոփել առհաշիվ տրված գումարների ծախսը հիմնավորող փաստաթղթերը.
  3. կազմել սոցիալական փաթեթի գումարների՝ տվյալ ամսվա վճարման ցուցակները, ինչպես նաև պատրաստել վճարումների վերաբերյալ լիազոր մարմին ներկայացվող տեղեկատվություն.
  4. ուսումնասիրել և ամփոփել Հանրապետության նախագահի կողմից, որպես օժանդակություն տրվող գումարների վերաբերյալ փաստաթղթերը. 
  5. իրականացնել նվիրաբերության միջոցով տրամադրվող աջակցության գումարների տրամադրումը և հաշվառումը.
  6. բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի վերաբերյալ վերլուծության Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի և միջնաժամ­կետ ծախսային ծրագրերի հայտի կազմման աշխատանքներին մասնակցու­թյան ապահովման նպատակով, հավաքել, մշակել և ամփոփել համապա­տասխան ստորաբաժանումների կողմից հայտի համար անհրաժեշտ տվյալները և կազմել տեղեկանքներ: 
Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ֆինանսավարկային կամ տնտեսա­գիտության բնագավառներում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն