Վարչության գլխավոր մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:
Վարչության գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության մյուս գլխավոր մասնագետներից մեկը կամ Վարչության բարեվարքության հարցերով կազմակերպիչը կամ Վարչության ավագ մասնագետներից մեկը:
1) նախապատրաստում և ստորագրման է ներկայացնում ֆինանսների նախարարի (այսուհետ՝ Նախարար) և Նախարարության գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար)` մարդկային ռեսուրսների կառավարման գծով հրամանների նախագծերը.
2) իրականացնում է Նախարարի և Գլխավոր քարտուղարի կողմից պաշտոնի նշանակվող, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների և ժամկետային աշխատանքային պայմանագրով քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերի ձևավորման, վարման, հաշվառման, հանձնման-ընդունման, պահպանման աշխատանքների իրականացումը (նաև քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում (այսուհետ՝ Հարթակ)).
3) իրականացնում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ (բացառությամբ Գլխավոր քարտուղարի) զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների կազմակերպման և անցկացման աշխատանքները.
4) իրականացնում է աշխատանքային, այդ թվում` ժամանակավոր թափուր պաշտոններում ժամկետային պայմանագրերի, համաձայնագրերի կնքման, ծանուցման հետ կապված աշխատանքները.
5) իրականացնում է Հարթակում քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի վարումը.
6) իրականացնում է աշխատողների արձակուրդների ժամանակացույցի կազմման և արձակուրդների տրամադրման աշխատանքները.
7) իրականացնում է «Mulberry» փաստաթղթաշրջանառության ծրագրի և համակարգի վարման աշխատանքները.
8)իրականացնում է մարդկային ռեսուրսների կառավարման հարցերով բողոքների, դիմումների և առաջարկությունների ուսումնասիրության և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքները.
9) իրականացնում է մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթների ուսումնասիրությունը, վերլուծությունը, վիճակագրական աշխատանքների և համապատասխան առաջարկությունների ներկայացման աշխատանքները.
10) իրականացնում է Նախարարին, Նախարարի տեղակալներին, Գլխավոր քարտուղարին և քաղաքացիական ծառայության գրասենյակին քաղաքացիական ծառայության մասով անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը:
· իրականացնել նախագծերի քննարկումներ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հետ, ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն, պահանջել անհրաժեշտ իրավական հիմքեր.
· պահանջել անձնական գործին կցվող ամբողջական փաթեթի փաստաթղթերը.
· մրցույթին մասնակցելու համար քաղաքացուց պահանջել անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը.
· քաղաքացուց պահանջել պայմանագիր կնքելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, համապատասխան ստորաբաժանումներից ճշտել պայմանագրի ժամկետը և աշխատավարձի չափը, աշխատանքային իրավունքներն ու պարտականությունները.
· ստուգել ռեզերվում գրանցվելու համար դիմումի առկայությունը.
· ստորաբաժանումներից պահանջել հաջորդ տարվա արձակուրդների ժամանակացույցը, արձակուրդների տրամադրման վերաբերյալ աշխատողների դիմումները.
· ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը և իրավական ակտերը՝ համապատասխան համակարգերում մուտքագրելու համար.
· ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և լրացուցիչ փաստաթղթեր:
· կազմել և ստորագրման ներկայացնել հրամանների նախագծերը.
· վարել անձնական գործը, տրամադրել քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պատճենը տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողին, անձնական գործին կցել անհրաժեշտ փաստաթղթերը, ապահովել անձնական գործի պահպանությունը և դրանում պարունակվող տեղեկությունների գաղտնիությունը, քաղաքացիական ծառայողի պահանջով իր անձնական գործին ծանոթանալու համար նրան տրամադրել անձնական գործի բոլոր փաստաթղթերը և նյութերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հրապարակման համար անձնական գործում պարունակվող տեղեկություններ տրամադրելու մասին տեղյակ պահել քաղաքացիական ծառայողին, անձնական գործի տվյալները մուտքագրել Հարթակ.
· իրականացնել մրցույթի հայտարարության կազմման և հրապարակման, դիմումների, փաստաթղթերի ընդունման, հանձնաժողովի ձևավորման աշխատանքները, ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքների և այլ իրավական ակտերի դրույթներին և տալ եզրակացություն, Հարթակում վարել էլեկտրոնային մատյան, հրապարակել տեղեկատվություն՝ մրցույթին մասնակցելու համար ներկայացրած դիմումների, թեստավորմանը մասնակցելու թույլտվություն ստացած քաղաքացիների, մրցույթին մասնակցելուց հրաժարված քաղաքացիների թվի մասին, մրցույթը չկայանալու մասին, մրցույթների անցկացման միասնական ժամանակացույցը, տեղադրել մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքները, թեստավորումը հաղթահարած քաղաքացիների ցուցակը, մրցույթի չկայանալու մասին տեղեկատվություն, ձևավորել հանձնաժողով հարցազրույցի փուլի համար.
· իրականացնել պայմանագրերի և համաձայնագրերի նախագծերի նախապատրաստման և ստորագրման ներկայացման, ծանուցումների կազմման և տեղեկացման, համապատասխան իրավական ակտերը աշխատակիցներին տրամադրման աշխատանքները.
· օրենքով սահմանված հիմքի ի հայտ գալուց հետո, սահմանված ժամկետներում քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված և դիմում ներկայացրած աշխատակցին գրանցել (հանել) քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում, մուտքագրել անհրաժեշտ տեղեկությունները Հարթակում, ռեզերվում գրանցվածների (հանվածների) տվյալները տեղադրել պաշտոնական ինտերնետային կայքէջում:
· կազմել և ստորագրման ներկայացնել հաջորդ տարվա արձակուրդների ժամանակացույցը, արձակուրդների տրամադրման հրամանների նախագծերը։ Հրամանները մուտքագրել համակարգում.
· Յուրաքանչյուր նոր ընդունված աշխատակցի համար ստեղծել օգտվողի անուն և գաղտնաբառ՝ «Mulberry» փաստաթղթաշրջանառության ծրագիր մուտք գործելու համար, կառուցվածքային փոփոխությունների դեպքում կատարել համապատասխան փոփոխությունները ծրագրում, աշխատանքից ազատվելու դեպքում՝ կասեցնել տվյալ օգտվողին, գաղտնաբառը մոռանալու դեպքում՝ փոխել գաղտնաբառը: համակարգ մուտքագրել անձնական գործերը, անաշխատության թերթիկները, արձակուրդների վերաբերյալ հրամանները և վերջնահաշվարկի համար հաշվել և մուտքագրել մնացած արձակուրդային օրերի թիվը.
· իրականացնել մարդկային ռեսուրսների կառավարման հարցերով բողոքների, դիմումների և առաջարկությունների ուսումնասիրություն անհրաժեշտության դեպքում անցկացնել հարցազրույց դիմումատուների հետ, պատրաստել քաղաքացիների դիմումների և գրությունների պատասխաններ.
· իրականացնել համապատասխան վերլուծություններ, պատրաստել տեղեկանքներ, ներկայացնել առաջարկություններ.
· անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել Նախարարին, Նախարարի տեղակալներին, Գլխավոր քարտուղարին և Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին:
Բարձրագույն կրթություն:
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։
Կայացնում է որոշումներ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրավունքների տրամադրման և դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման կամ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակը:
Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ