Պետական եկամուտների կոմիտե | Գնումների կազմակերպման և վարչատնտեսական ապահովման վարչություն | Գնումների համակարգման բաժին | բաժնի պետ| 63-29.8-Ղ4-4

Ենթակա և հաշվետու է

Բաժնի պետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին

Ենթակա և հաշվետու պաշտոններ

Բաժնի պետին անմիջական ենթակա և հաշվետու են Բաժնի աշխատողները

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մ․ Խորենացու 3, 7։
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. ապահովում է Կոմիտեի տարեկան գնում­ների պլանի, անվանացանկերի պաշտոնական տեղեկագրում հրապարակման, փոփոխման և լրացման աշխատանքները, գնման ձևերի վերաբերյալ տեղեկանք-հիմնավորումների տրամադրումը. 
  2. ապահովում է գլխավոր քարտուղարի հրամանով նշանակված պատասխանատու ստորաբաժանումների հետ համատեղ, գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ (այսուհետ` օրենսդրություն) սահմանված կարգով Կոմիտեի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գնման գործընթացները.
  3. ապահովում է օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերի (գնման պայմանագրեր, հաշվետվություններ, տեղեկատվություն) կազմումը և ՀՀ ֆինանսների նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) սահմանված կարգով ներկայացումը.
  4. ապահովում է «Գնումների պլանավորման և պայմանագրերի կառավարման» համակարգի (այսուհետ՝ համակարգ) գործածման միջոցով մրցույթների հայտարարումը, պայմանագրերի մուտքագրումը համակարգ և կնքված պայմանագրերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը լիազոր մարմին, համակարգի միջոցով գնումների պլանի վարումը և փոփոխությունների իրականացումը. 
  5. ապահովում է գնումների էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային ձևով գնումների իրականացումը.
  6. ապահովում է գնման ընթացակարգի փաստաթղթերի (արձանագրություններ, պայմանագրեր, հրամաններ) կազմման, պատվիրատուի ղեկավարի հաստատմանը ներկայացման և դրանց պահպանման աշխատանքների իրականացումը.
  7. ապահովում է գնահատող հանձնաժողովի գործունեության  կազմակերպումը՝ օրենսդրության  պահանջներին համապատասխան.
  8. ապահովում է սահմանված կարգով օրենսդրությամբ նախատեսված հրապարակումների իրականացումը.
  9. ապահովում է Կոմիտեի պետական գնումների եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների կազմման և լիազոր մարմին  ներկայացման աշխատանքների իրականացումը:
Իրավունքները
  • հավաքագրել Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից համապատասխան տեղեկատվություն պահանջվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների մասին՝ համակարգում գնումների պլանի, անվանացանկերի, գնման ձևերի փոփոխման աշխատանքների իրականացումն ապահովելու համար.
  • Կոմիտեի կարիքների համար ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գնման ընթացակարգերի կազմակերպման նպատակով պահանջել և ստանալ համապատասխան ստորաբաժանման կողմից տրամադրվող մասնագիտական տեղեկատվություն և պատասխանատու ստորաբաժանման պահանջի հիման վրա ապահովել գործընթացի իրականացումը.
  • մրցույթների փաստաթղթերը, մասնավորապես՝ արձանագրությունները, պայմանագրերը և հաշվետվությունները կազմումը ապահովելու համար Կոմիտեի ստորաբաժանումներից և մրցույթի մասնակից կազմակերպություններից պահանջել և ստանալ ամբողջական տեղեկատվություն.
  • պահանջել Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան գնման հայտեր, իսկ դրանցում անհամապատասխանությունների արձանագրման դեպքում՝ առաջարկել վերջիններիս հայտերի վերանայում կամ պահանջել համապատասխան իրավական եզրակացություն.
  • պահանջել պատասխանատու ստորաբաժանումներից համակարգում ներառվող գնման հայտերին վերաբերող տվյալներ.
  • պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կազմակերպել աշխատանքային և առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական քննարկումներ, պահանջել վերջիններից ներկայացնել հիմնավորումներ, փաստաթղթեր, օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ տեղեկատվություն.
  • պահանջել պատասխանատու ստորաբաժանումներից գնման պայմանագրերի նախագծերի կազմման նպատակով անհրաժեշտ հիմքերը և տվյալները, իսկ պայմանագրերում փոփոխություններ կատարելու դեպքում՝ վերջիններից ստանալ փոփոխության առաջարկները և դրանց հիմնավորվածությունը. 
  • պահանջել յուրաքանչյուր գնման գործընթացի համար գնման ընթացակարգի արձանագրություն կազմելու նպատակով գնման առարկայի վերաբերյալ տեղեկատվությունը.
  • պահանջել գնման գործընթացների արդյունքում կնքված պայմանագրերի, իսկ պայմանագրերում փոփոխություններ կատարելու դեպքում համաձայնագրերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ համակարգ մուտքագրելու համար.
  • կազմակերպել գնահատող հանձնաժողովի աշխատանքները օրենսդրությանը համապատասխան.
  • գնման գործընթացի պատշաճ կազմակերպման համար ապահովել համապատասխան ստորաբաժանումներից մասնագիտական կարծիքների և առաջարկությունների ստացումը:
Պարտականությունները
  • հսկել Կոմիտեի գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կատարելու աշխատանքները, դրանց հրապարակումը պաշտոնական տեղեկագրում և հրապարակումների վերաբերյալ տեղեկանք-հիմնավորումների տրամադրումը համապատասխան ստորաբաժանումներին.
  • հսկել պատասխանատու ստորաբաժանումների օրենսդրությանը համաձայն գնման պահանջը ներկայացնելու և իրականացնելու աշխատանքները.
  • հսկել գնման ընթացակարգի շրջանակներում համապատասխան փաստաթղթերի կազմման, լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում հրապարակման և համակարգի միջոցով մրցույթի մասնակիցներին տեղեկացման գործընթացները.
  • հսկել կատարված գնման գործընթացների ընթացքում գործողությունների և դրանց հիմքերի մասին համապատասխան փաստաթղթերի պահպանման, պատվիրատուի ղեկավարի հաստամանը ներկայացվող հրամանների նախագծերի կազմման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ եզրակացության տրամադրման գործընթացները.
  • ուսումնասիրել և գնահատել կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված գնման հայտերի կազմման համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված պահանջներին, հսկել դրանցում առկա անհամապատասխանությունների արձանագրումը.
  • հսկել պատասխանատու ստորաբաժանումներին ցուցաբերվող մասնագիտական օժանդակումը.
  • հսկել թղթային և էլեկտրոնային գնումների համակարգերում գնման ընթացակարգերի հայտարարությունների և հրավերների, հայտերի էլեկտրոնային և փաստաթղթային գնահատման արդյունքների, հրավերների վերաբերյալ ստացված հարցումների և ներկայացված պարզաբանումների, պայմանագրեր կնքելու որոշումների հրապարակման, ընտրված մասնակիցներին գնման պայմանագրեր կնքելու առաջարկների ներկայացման, գնման պայմանագրերի շնորհման, կնքված պայմանագրերի մուտքագրման գործընթացները.
  • մրցութային ձևով գնման գործընթացում բողոքներ լինելու դեպքում՝ ներկայացնել գնման գործընթացին վերաբերող ամբողջական տեղեկատվությունը և համապատասխան կարծիքը.
  • վերահսկել գնահատող հանձնաժողովների նիստերի, այդ թվում արտահերթ նիստերի անցկացումը. 
  • հսկել գնման գործընթացների արդյուքնում կնքված պայմանագրերի, իսկ պայմանագրերում փոփոխություններ կատարելու դեպքում համաձայնագրերի վերաբերյալ հաշվետվությունների համակարգ մուտքագրման գործընթացը՝ լիազոր մարմնի կողմից պայմանագրերը հաշվառելու և ֆինանսավորվելու համար.
  • համակարգ մուտքագրել գնման հայտարարությունների, հրավերների, պայմանագրերի, հաշվետվությունների, անվանացանկի փոփոխությունները և լրացումները.
  • հսկել գնման ընթացակարգերի ընթացքում կազմված բոլոր փաստաթղթերի պահպանման աշխատանքները.
  • իրականացնել գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները և կազմակերպել գնահատող հանձնաժողովի՝ օրենսդրությանը համապատասխան գործունեությունը.
  • ուսումնասիրել և գնահատել պատասխանատու ստորաբաժանումների կողմից Կոմիտեի գնումների անվանացանկում (պլանում) կարիքների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների համար ընտրված գնման ձևերի ճշտությունը, ներկայացված հիմնավորումները և փաստաթղթերը, ինչպես նաև գնումների գործընթացների կազմակերպման ժամանակացույցը.
  • հսկել Կոմիտեի կողմից կատարված գնումների վերաբերյալ եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունները և ներկայացնել լիազոր մարմին:
Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն

«Բավարարում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջին»:

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պետական գնումների բնագավառում չորս տարվա աշխատանքային ստաժ

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում

Գործունեության ազդեցությունը

Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն

Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Բարեվարքություն
  • Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
  • Որոշումների կայացում
  • Ծրագրերի կառավարում
  • Աշխատակազմի կառավարում