Պետական եկամուտների կոմիտե | Անձնակազմի կառավարման վարչություն | Անձնակազմի համալրման և հաշվառման բաժին | գլխավոր մասնագետ| 63-29․4-Մ2-16

Ենթակա և հաշվետու է

Բաժնի գլխավոր մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի բարեվարքության հարցերով կազմակերպիչը կամ Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը։

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մ․ Խորենացու 3, 7։
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. Իրականացնում է Նախագահի և Գլխավոր քարտուղարի՝ անձնակազմի կառավարման գծով իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքները,
  2. Իրականացնում է Նախագահի և Գլխավոր քարտուղարի կողմից ստորագրված անձնակազմի վերաբերյալ անհատական իրավական ակտերի հաշվառման, դրանց բնօրինակների պահպանման և ըստ պատկանելության հանձնման աշխատանքները,
  3. Իրականացնում է ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքման հետ կապված գործառույթները,
  4. Իրականացնում է Նախագահի և Գլխավոր քարտուղարի կողմից պաշտոնի նշանակվող անձանց (այդ թվում՝ Կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների) անձնական գործերի վարման, հաշվառման և պահպանման աշխատանքները,
  5. Իրականացնում է աշխատողների՝  (այդ թվում՝ Կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների) հերթական արձակուրդների ժամանակացույցի կազմման աշխատանքները` ստորաբաժանումների հետ համատեղ,
  6. Իրականացնում է միջնաժամկետ ծախսային  ծրագրի հայտերը կազմելու նպատակով սահմանված կարգով աշխատողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները,
  7. Իրականացնում է Կոմիտեի աշխատողների տարեկան աշխատանքային ծրագրերի կիսամյակային կատարողականների գնահատման արդյունքների ամփոփումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կատարողականների գնահատման ցուցանիշից ցածր արդյունք ունեցող աշխատողների աշխատավարձի բնականոն հերթական մակարդակի ավելացումը հաջորդ տարում կասեցնելու կամ աշխատավարձը մեկ մակարդակով իջեցնելու նպատակով միջոցների ձեռնարկումը,
  8. Իրականացնում է Կոմիտեի ստորաբաժանումների կողմից ներկայացված աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի ստուգումը․
  9. Իրականացնում է հարկային, մաքսային և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի վարման աշխատանքները․
  10. Իրականացնում է սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկատվության գրանցումը և կատարում համապատասխան փոփոխություններ էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգում․
  11. Իրականացնում է Կոմիտեի համակարգի եկամուտ ստացող ֆիզիկական անձանց անհատական տվյալների գրանցումը հայտերում և համապատասխան փոփոխությունների կատարումը ներկայացված հայտերում․
  12. Իրականացնում է «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում օգտվողների կառավարման հետ կապված համապատասխան աշխատանքները,
  13. Իրականացնում է համապատասխան տեղեկատվության տրամադրումը՝ Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում տեղադրելու նպատակով,
  14. Իրականացնում է Կոմիտեի աշխատողների ծառայողական վկայականների պատրաստման, հաշվառման և տրամադրման աշխատանքները,
  15. Իրականացնում է հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին եռօրյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված ձևով և կարգով ծանուցման աշխատանքները, 
  16. Իրականացնում է Կոմիտեի բոլոր աշխատողների գրանցամատյանային տվյալների հավաքագրման և էլեկտրոնային գրանցամատյանի վարման աշխատանքները:
Իրավունքները
  • Կոմիտեի այլ ստորաբաժանումներից ստանալ անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր և նյութեր` համապատասխան իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ,
  • Պաշտոնի նշանակվող անձանցից պահանջել ներկայացնել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, տվյալներ և նյութեր,
  • Պաշտոնի նշանակվող անձանցից պահանջել և ստանալ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր, անձնական տվյալներ և նյութեր, Վարչության համապատասխան բաժնից ստանալ մրցույթի կազմակերպման համար հավաքագրված անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջականությունը, ինչպես նաև հաղթողների վերաբերյալ եզրակացությունները,
  • Կոմիտեի ստորաբաժանումներից պահանջել ներկայացնել կազմած և ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված հերթական արձակուրդների ժամանակացույց,
  • Կազմել միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտեր,
  • Կոմիտեի մյուս ստորաբաժանումներից պահանջել օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով ներկայացնել գնահատված կատարողականները,
  • Կոմիտեի ստորաբաժանումներից պահանջել ներկայացնել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր,
  • Կոմիտեի աշխատողներից պահանջել ներկայացնել և ստանալ անհրաժեշտ անձնական տվյալներ և տեղեկություններ,
  • Պահանջել և ստանալ Կոմիտեի նորանշանակ աշխատակիցների վերաբերյալ անձնական տվյալներ, փաստաթղթեր և այլ իրավական ակտեր:
Պարտականությունները
  • Պատրաստել Կոմիտեի Նախագահի և Գլխավոր քարտուղարի՝ անձնակազմի կառավարման գծով իրավական ակտերի նախագծեր և ժամանակին ամփոփել ստորագրված հրամանների բնօրինակների պահպանման աշխատանքները, իրազեկել հրամանները համապատասխան ստորաբաժանումներին, սահմանված ժամկետներում գրանցել հրամանները համապատասխան գրանցամատյաններում,
  • Ստուգել օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան ներկայացված փաստաթղթերը,
  • Պատշաճ իրականացնել օրենսդրությանը համապատասխան անձնական գործի ստեղծման, վարման և պահպանման աշխատանքները, ապահովել ներկայացված փաստաթղթերի, նյութերի պահպանության և դրանցում պարունակվող տեղեկությունների գաղտնիությունը,
  • Հերթական արձակուրդների տրամադրման գործընթացն ապահովելու համար իրականացնել ժամկետների հսկողություն և նախապատրաստել իրավական ակտերի նախագծերը,
  • Միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտերը կազմելու նպատակով հաշվարկել աշխատողների աշխատանքային ստաժը, նախատեսված ժամկետներում և կարգով կազմված հայտերը ներկայացնել Կոմիտեի համապատասխան ստորաբաժանում,
  • Հավաքագրել ծառայողների կատարողականների գնահատման ակտերը, ստուգել ամբողջականությունը, հաշվառել և ամփոփել գնահատականները, ինչպես նաև կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կատարողականների գնահատման ցուցանիշից ցածր արդյունք ունեցող աշխատողների աշխատավարձի բնականոն հերթական մակարդակի ավելացումը հաջորդ տարում կամ նախապատրաստել աշխատավարձը մեկ մակարդակով իջեցնելու նպատակով իրավական ակտերի նախագծեր,
  • Ստուգել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը և ներկայացնել համապատասխան ստորաբաժանում,
  • Էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգում մուտքագրել սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող անձանց անհատական տվյալները և կատարել անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ,
  • Հավաքագրել Կոմիտեի բոլոր աշխատողների գրանցամատյանային տվյալները և կատարել էլեկտրոնային գրանցամատյանի վարման աշխատանքները,
  • Սահմանված ժամկետներում մուտքագրել Կոմիտեի համակարգի եկամուտ ստացող ֆիզիկական անձանց վերաբերյալ տվյալները համակարգ, հայտերում կատարել փոփոխություններ և լրացումներ,
  • Նախապատրաստել օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և քաղաքացիական ծառայությունների կադրերի ռեզերվի վարման համար անհրաժեշտ իրավական ակտեր, նախապատրաստել կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու համար անհրաժեշտ համապատասխան նյութեր, օրենսդրությամբ սահմանված իրականացնել կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետների հսկողություն,
  • Նախապատրաստել Կոմիտեի մաքսային, հարկային և քաղաքացիական ծառայողների փորձաշրջանների հետ կապված համապատասխան իրավական ակտեր և գրություններ,
  • Տրամադրել պետական այլ մարմինների կողմից Կոմիտեի աշխատակիցների վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը,
  • Պատասխանել Կոմիտեի ներկա և նախկին աշխատակիցների դիմումներին՝ հաշվի առնելով Վարչությունում պահպանվող տեղեկությունների հիման վրա նրանց վերաբերյալ իրավական ակտերը։
Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ծրագրերի մշակում