Ավագ մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:
Ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի Գլխավոր մասնագետներից մեկը:
1) մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ` Հիմնարկ) կալանավորված անձանց և դատապարտյալների օգտակար զբաղվածությանն ուղղված նախաձեռնությունների զարգացման և իրականացման աշխատանքներին.
2) կալանավորված անձանց և դատապարտյալների դիմումների հիման վրա կատարում է կալանավորված անձանց և դատապարտյալների անհատական ընդունելություն և իրականացնում համապատասխան խորհրդատվություն.
3) աջակցում է Հիմնարկների Բաժինների կողմից դատապարտյալների պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ փաստաթղթերի կազմմանը.
4) իրականացնում է թերթերի, ամսագրերի և այլ պարբերականների և գրականության առաքումը Հիմնարկներ.
1) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալ.
2) առաջարկություններ ներկայացնել ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ.
3) մասնակցել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ համատեղ քննարկումներին.
4) ծանոթանալ դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից ներկայացված դիմումների բովանդակություններին, նյութերին.
1) օրենսդրութամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստել հրամանների նախագծեր և ներկայացնել Բաժնի պետին.
2) սահմանված կարգով կազմել զեկույցներ՝ դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ.
3) օրենքով սահմանված կարգով քննարկել և ընթացք տալ ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, արդյունքների վերաբերյալ կազմել տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնել Բաժնի պետին.
4) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցել Հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող ուսումնասիրություններին, որոնց վերաբերյալ կազմել տեղեկանք և համապատասխան առաջարկություններ ներկայացնել Բաժնի պետին.
Բարձրագույն կրթություն
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։
Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի կամ հոգեբանության, կամ սոցիալական բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար։
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում։
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն։
Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ