Ավագ իրավաբանն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:
Ավագ իրավաբանի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի ավագ իրավաբանը:
1) նախապատրաստում է քրեակատարողական ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծեր.
2) իրականացնում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` Հիմնարկ) կողմից նախապատրաստված, ինչպես նաև ընդունված կամ արձակված իրավական ակտերի վերաբերյալ իրավական դիրքորոշում արտահայտելու աշխատանքները.
3) մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող ուսումնասիրություններին.
4) սահմանված կարգով կատարում է քաղաքացիների ընդունելություն.
5) ուսումնասիրում պետական տարբեր մարմիններից ստացված իրավական ակտերի նախագծերը.
1) իրեն վերապահված գործառույթների կազմակերպման և իրականացման նպատակով Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներից և Հիմնարկներից ստանալ համապատասխան տեղեկատվություն.
2) Ծառայության պետի հրամանի հիման վրա մասնակցել ծառայողական քննությունների և կազմել եզրակացություններ.
3) դատարաններում սահմանված կարգով հանդես է գալ որպես Ծառայության ներկայացուցիչ.
4) մասնակցել նախագծերի վերաբերյալ համատեղ քննարկումներին.
1) օրենսդրութամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստել հրամանների նախագծեր և ներկայացնել Բաժնի պետին.
2) օրենքով սահմանված կարգով քննարկել և ընթացք տալ ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին և արդյունքների վերաբերյալ կազմել տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնել Բաժնի պետին.
3) առաջարկություններ ներկայացնել Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
4) մասնակցել Հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող ուսումնասիրություններին, որոնց վերաբերյալ կազմել տեղեկանք և համապատասխան առաջարկություններ ներկայացնել Բաժնի պետին.
| 1. | Ուղղություն | Գործարարություն, վարչարարություն և իրավունք | |
| 2. | Ոլորտ | Իրավունք | |
| 3. | Ենթաոլորտ | Իրավունք | Միջոլորտային մասնագիտություններ |
| 4. | Մասնագիտություն | 042101.00.6. Իրավագիտություն կամ 042101.00.7. Իրավագիտություն | Դատական փորձաքննություն |
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։
Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար։
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում։
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն։
Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ