Գլխավոր մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:
Գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության Գլխավոր մասնագետներից մեկը:
1. իրականացնում է ջրային ոլորտի քաղաքականության, պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման, պահպանության և ներդրումային քաղաքականության, ջրի ազգային պաշարի, ստորերկրյա ջրերի օգտագործման, հիդրոտեխնիկական կառույցների կառավարման, ջրամատակարարման, ինչպես նաև այլ ջրային համակարգերում կորուստների կառավարման, ջրային ռեսուրսների կառավարման, պահպանության և պահանջարկի հաշվարկման, խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման ծառայությունների կարգավորման, կոմունալ և քաղաքային տնտեսության, ռազմավարական ջրային պաշարների օգտագործման, ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների կարգավորման, ջրամատակարարման ոլորտում հանրային ծառայությունների կարգավորման (ջրամատակարարման և ջրահեռացման սակագնային քաղաքականություն), ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինական ոլորտի քաղաքականության և զարգացման, ճանապարհաշինական բնագավառներում միջպետական համագործակցության, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, կառուցման և շահագործման, տրանսպորտի ոլորտում ինովացիոն ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման քաղաքականության, ավտոմոբիլային տրանսպորտի և երթուղային ցանցի զարգացման, Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձևավորման, հեռանկարային զարգացման ծրագրերի, տրանսպորտի ոլորտում հանրային ծառայությունների կարգավորման, երկաթուղու զարգացման և այլ ոլորտներին առնչվող՝ ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի մասնագիտական փորձաքննություն.
2. իրականացնում է առանձին հարցերի համապատասխանության ուսումնասիրությունը ՀՀ կառավարության ծրագրին և քաղաքականության հիմնական ուղղություններին.
3. իրականացնում է իրավական ակտերի նախագծերով նախատեսված համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման վերաբերյալ եզրակացությունների տրամադրման աշխատանքներ.
4. իրականացնում է իր գործառույթներին առնչվող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներ.
5. իրականացնում է իր գործունեության ոլորտներին առնչվող՝ կառավարության տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ հսկողական աշխատանքներ.
6. իրականացնում է իր գործառույթներին առնչվող տեղեկատվական նյութերի և տեղեկանքների նախապատրաստման աշխատանքներ.
7. իրականացնում է պետական մարմինների կողմից ներկայացրած հաշվետվությունների ամփոփման և վերլուծական աշխատանքներ.
8. իրականացնում է իր գործառույթներին առնչվող՝ ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ օրենքների նախագծերի վերջնական փաթեթի (նախագիծ, հիմնավորում, տեղեկանքներ, եզրակացություն, առկայության դեպքում ԿԱԳ-եր) Վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչությանը տրամադրման աշխատանքները.
9. իրականացնում է նախանիստերի, Տարածքային զարգացման ու շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստերի նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներ:
· համապատասխան մարմիններից կամ կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջել ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր, հիմնավորումներ.
· համապատասխան մարմնի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կազմակերպել առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական քննարկումներ, համապատասխան շահագրգիռ մարմիններից ստանալ մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ.
· ստուգել ներկայացված իրավական ակտերի նախագծերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին և տալ մասնագիտական կարծիք.
· ստուգել Ազգային ժողով ներկայացվող փաթեթների համապատասխանությունը սահմանված ձևաչափին.
· ուսումնասիրել, քննարկել պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններից, քաղաքացիներից և այլ հասցեատերերից ստացված գրությունները, ներկայացնել համապատասխան առաջարկություններ.
· կատարել ստացված տեղեկատվության վերլուծություն, ուսումնասիրություն, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր՝ առաջարկությունների և դիտողությունների վերաբերյալ գրություններ.
· ուսումնասիրել Վարչության գործառույթները կանոնակարգող և գործառույթների իրականացմանն առնչվող իրավական ակտերը.
· ուսումնասիրել իր գործառույթների իրականացման առանձին ոլորտների վերաբերյալ ներկայացված միջազգային փորձը և ներկայացնել համապատասխան տեղեկանք.
· ուսումնասիրել կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի վերաբերյալ պետական մարմինների կողմից ներկայացված առաջարկությունները և կազմել համապատասխան ամփոփաթերթ.
· ստուգել իր գործունեության ոլորտների վերաբերյալ ՀՀ կառավարության և վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի փաթեթների ամբողջականությունը և նախապատրաստել մասնագիտական եզրակացություն նախագծերի վերաբերյալ.
· նախապատրաստել Տարածքային զարգացման ու շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ ամբողջական փաթեթ.
ստուգել Տարածքային զարգացման ու շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի արձանագրությունը:
Բարձրագույն կրթություն
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ջրային կամ տրանսպորտի բնագավառներում քաղաքականության մշակման կամ իրականացման երեք տարվա աշխատանքային ստաժ
Պատասխանատու է համապատասխան մարմնի և կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության արտաքին ներգործություն ունեցող վերջնարդյունքի համար:
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն:
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցում է տարբեր մարմինների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբերի աշխատանքներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ