Վարչապետի աշխատակազմ | Ազգային ժողովի հետ կապերի վարչություն | Գլխավոր մասնագետ| 06-1-Մ1-4

Ենթակա և հաշվետու է

Գլխավոր մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության Գլխավոր մասնագետը:

Աշխատավայր
Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. իրականացնում է Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագծի կամ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ պետական կառավարման համակարգի մարմիններից առաջարկությունների ստացման, դրանց հիման վրա կառավարության առաջարկների նախագծերի նախապատրաստման և օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողով ներկայացման աշխատանքներ.

2. իրականացնում է Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված՝ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ պետական կառավարման համակարգի մարմիններից առաջարկությունների ստացման և օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի աշխատակազմ ներկայացման աշխատանքներ.

3. իրականացնում է կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ օրենքի նախագծի կամ օրենքների նախագծերի փաթեթի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու աշխատանքներ.

4. իրականացնում է կառավարության օրենսդրական նախաձեռնությունների Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում քննարկումների արդյունքում նախագծի կամ նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակի և ամփոփաթերթի Ազգային ժողով ներկայացման աշխատանքներ՝ հերթական ընթերցմամբ քննարկելու համար.

5. իրականացնում է առաջին ընթերցմամբ ընդունված կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկները նախագծերի նախապատրաստման աշխատանքները.

6. իրականացնում է կառավարությանն ուղղված՝ Ազգային ժողովի պատգամավորների գրությունների, գրավոր հարցերի և Ազգային ժողովի խմբակցությունների հարցապնդումների պատասխան գրությունների նախապատրաստման աշխատանքներ.

7. իրականացնում է Ազգային ժողովի դռնբաց նիստերին, մշտական հանձնաժողովների, աշխատանքային խմբերի աշխատանքներին և խորհրդարանական լսումներին կառավարության ներկայացուցիչների մասնակցության ապահովման աշխատանքները.

8. իրականացնում է Աշխատակազմի ղեկավարին Ազգային ժողովի հանձնաժողովների, Ազգային ժողովի նստաշրջանների և նիստերի օրակարգերի մասին համապատասխան տեղեկատվության հավաքագրման և տրամադրման աշխատանքներ.

9. իրականացնում է Աշխատակազմի ղեկավարին, նախարարներին (ըստ ոլորտների) Ազգային ժողովի նիստերում հնչած հայտարարությունների մասին համապատասխան տեղեկատվություն նախապատրաստման աշխատանքներ.

10. իրականացնում է Ազգային ժողովի կառավարության հետ հարց ու պատասխանի նիստի արդյունքների ամփոփման, ըստ անհրաժեշտության նիստի սղագրության և համապատասխան հանձնարարականների նախապատրաստման աշխատանքներ.

11. իրականացնում է Աշխատակազմի ղեկավարին ներկայացվող Ազգային ժողովի հերթական նստաշրջանի արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկանքի նախապատրաստման աշխատանքներ.

12. իրականացնում է կառավարության նախաձեռնությամբ հրավիրվող Ազգային ժողովի արտահերթ նիստերի կամ նստաշրջանների օրակարգերի ձևավորման, ինչպես նաև օրակարգային հարցերի նախագծերի և անհրաժեշտ այլ իրավական ակտերի փաթեթների նախապատրաստման աշխատանքներ.

13. իրականացնում է հանձնաժողովի նիստերի օրակարգերի ձևավորման աշխատանքներ.

14. իրականացնում է, ըստ առաջնահերթությունների, կառավարության օրենսդրական նախաձեռնությունների (միջազգային պայմանագրերի)՝ սահմանված կարգով Ազգային ժողովում քննարկման ներկայացման ժամանակացույցի նախապատրաստման և արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն նախապատրաստման աշխատանքներ.

15. իրականացնում է, ըստ ժամանակացույցի, Ազգային ժողովի հանձնաժողովների և Ազգային ժողովի նիստերում պետական բյուջեի, բյուջեի կատարման հաշվետվության քննարկումներին կառավարության ներկայացուցիչների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման աշխատանքներ.

16. իրականացնում է ՀՀ կառավարության ինտերնետային կայք էջի «Կառավարություն և Ազգային Ժողով համագործակցություն» բաժնի տեղետակվության հավաքագրման և տեղադրման աշխատանքներ.

17. իրականացնում է Վարչության գործունեությանն առնչվող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներ.

Իրավունքները

· համապատասխան մարմիններից կամ կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջել ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն, հիմնավորումներ.

· Ազգային ժողովի հանձնաժողովներից ստանալ համապատասխան հանձնաժողովի նիստերի օրակարգերի հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

· համապատասխան մարմնի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կազմակերպել առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական քննարկումներ, համապատասխան շահագրգիռ մարմիններից ստանալ մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ:

 

Պարտականությունները

· ուսումնասիրել գործառույթների իրականացումն ապահովող համապատասխան իրավական ակտերը.

· ուսումնասիրել Ազգային ժողովի պատգամավորների, խմբակցությունների կողմից ներկայացված՝ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ պետական մարմիններից ստատված առաջարկությունները, ամփոփել և ներկայացնել համապատասխան տեղեկանք համապատասխան առաջարկությունների վերաբերյալ.

· հավաքագրել և ամփոփել Ազգային ժողովի լիագումար նիստում և հանձնաժողովների նիստերում օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ համապատասխան նյութերը.

· նախապատրաստել «ՀՀ կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» Վարչապետի որոշման նախագիծ.

· նախապատրաստել «ՀՀ կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» Վարչապետի որոշման նախագիծ.

· ուսումնասիրել Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում Կառավարության օրենսդրական նախաձեռնության քննարկման արդյունքում օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ներկայացված առաջարկությունները, ստուգել լրամշակված տարբերակը և մշակել համապատասխան ամփոփաթերթը.

· մշակել առաջին ընթերցմամբ ընդունված կառավարության օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ կառավարության առաջարկությունների փաթեթը և ներկայացնել հաստատման.

նախապատրաստել Ազգային ժողովի հերթական և արտահերթ նիստերի և նստաշրջանների ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերը:
Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ օրինագծերի (այլ իրավական ակտերի) կազմման երեք տարվա աշխատանքային ստաժ:

 

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է համապատասխան մարմնի և կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության արտաքին ներգործություն ունեցող վերջնարդյունքի համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված՝ մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցում է տարբեր մարմինների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբերի աշխատանքներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ծրագրերի մշակում