ՀՀ Վայոց ձորի մարզպետարան | անձնակազմի կառավարման բաժին | անձնակազմի կառավարման բաժնի պետ| 99-3.5-Ղ4-1

Ենթակա և հաշվետու է

՝ հաշվետու և անմիջական ենթակա է ՀՀ Վայոց ձորի մարզպետին (Մարզպետին), անմիջական հաշվետու է Գլխավոր քարտուղարին.

Ենթակա և հաշվետու պաշտոններ

Բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու է Բաժնի բարեվարքության հարցերով կազմակերպիչը

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի բարեվարքության հարցերով կազմակերպիչը

Աշխատավայր
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

Ապահովում է Մարզպետարանի քաղաքացիական ծառայության /հանրային ծառայության/ պաշտոնների անվանացանկի վարման, ինչպես նաև քաղաքացիական ծառայության (հանրային ծառայության) պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու և պաշտոնների անձնագրերը հաստատելու (փոփոխելու) հետ կապված աշխատանքները.

2.Կազմակերպում է Մարզպետարանի քաղաքացիական ծառայության պաշտոնների վերլուծության, քաղաքացիական ծառայության պաշտոնների գնահատման, դասակարգման, պաշտոնների ընդհանուր համակարգում տեղակայման, պաշտոնի անձնագրի կազմման աշխատանքները.

3. ապահովում է անձնակազմի կառավարման գծով Մարզպետի որոշումների, կարգադրությունների և Գլխավոր քարտուղարի հրամանների նախագծերի նախապատրաստման աշխատանքները, ինչպես նաև Մարզպետի կողմից ստորագրված կարգադրությունների և գլխավոր քարտուղարի կողմից ստորագրված հրամանների հաշվառման, դրանց բնօրինակների պահպանության և առաքման հանձնելու, ինչպես նաև արխիվացման հետ կապված աշխատանքները.

4.ապահովում է Մարզպետարանի աշխատակիցների աշխատանքի ընդունման, ազատման, ժամկետային աշխատանքային պայմանագրերի և համաձայնագրերի կնքման, խրախուսանքնրի կիրառման, կարգապահական տույժերի նշանակման, արձակուրդ տրամադրելու, գործուղման մեկնելու, վերապատրաստումների հետ կապված գործընթացների կազմակերպման աշխատանքները.

5.ապահովում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում գրանցամատյանի և կադրերի ռեզերվի վարման, Մարզպետարանի աշխատակիցների անձնական գործերի վարման աշխատանքները , հայտարարատու պաշտոնատար անձանց ռեստրի և մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական ծրագրի վարումը.

6. կազմակերպում է Մարզպետարանի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ /բացառությամբ Գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի/ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստական աշխատանքները: Ապահովում է թափուր պաշտոններ զբաղեցնլու համար անցկացվող մրցույթների մասնագիտական գիտելիքների թեստային առաջադրանքների մշակման աշխատանքները.

7.ապահովում է Մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հանրակրթական պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեննների աշխատանքի ընդունման, ազատման, խրախուսանքների կիրառման, կարգապահական տույժերի նշանակման իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման, աշխատանքային պայմանագրերի կնքման, անձնական գործերի վարման աշխատանքները.

8.կազմակերպում է Մարզպետարանի ենթակայության տակ գտնվող մշակութային, առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմինների ղեկավարների մրցույթների նախապատրաստական աշխատանքները: Ապահովում է գործադիր մարմինների ղեկավարների աշխատանքի ընդունման, ազատման, խրախուսանքնրի կիրառման, կարգապահական տույժերի նշանակման իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման, աշխատանքային պայմանագրերի, համաձայնագրերի կնքման, անձնական գործերի վարման աշխատանքները.

9.վերահսկում է սահմանված ժամկետում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման աշխատանքները: Հավաքագրում է քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային կատարողականները, ամփոփում կատարողականների հիման վրա պարգևատրման ցուցանիշները, կատարում է Մարզպետարանի նախորդ տարվա աշխատանքային ծրագրի վերլուծություն.

10. կազմակերպում է քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատման, ինչպես նաև պաշտոններում վերանշանակման կամ ազատման հետ կապված աշխատանքները: Ապահովում է տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու աշխատանքները.

11.ապահովում է քաղաքացիական ծառայողներին անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, նվերներ ընդունելու արգելքի, վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու աշխատանքները, ներկայացնում շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություն.

12.կազմակերպում է վերապատրաստման կարիքի գնահատման, բարեվարքության հարցերով վերապատրաստման կարիքների բացահայտման և վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաև բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակումը.

13.ապահովում է վարկանիշային ցուցակներից ընտրված անձանց հետ հարցազրույց վարելու նախապատրաստական աշխատանքները.

14.փորձնակի գրանցում և փորձնակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում.

15.ուսումնական հաստա­տու­թյուն­ների ուսանող­նե­րի պրակտիկայի աշխատանքների կազմակերպում

16. Անձնակազմի կառավարման բաժնի իրավասության սահմաններում ստացված իրավական ակտերի նախագծերի, հարցումների, բողոքների, դիմումների և առաջարկությունների ուսումնասիրություն, վերլուծություն և պատասխան գրությունների կազմում, տեղեկատվության տրամադրում, առա­ջար­կու­թյունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնոր­դա­գրերի, զեկու­ցա­գրերի և այլ գրությունների նախապատրաստում.

Իրավունքները

Տարբեր ստորաբաժանումների ղեկավարների հետ կազմակերպել աշխատանքային քննարկումներ և հիմնավորումներ պահանջելու.

2.Աշխատանքները կազմակերպելու համար անհրաժեշտ տեղեկատվություն, հիմնավորում, կարծիքներ, առաջարկություններ և լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու.

3. Կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներից պահանջելու թափուր պաշտոնների թեստային առաջադրանքների մասնագիտական հարցաշարարեր

4. Մրցույթների նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու համար լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու, հարցազրույցի հարցաշարերի կազմում, անձնական գործի ձևավորման համար անհրաժեշտ փաստաթղթեր պահանջելու

5. Կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներից պահանջելու սահմանված ժամկետում ներկայացնել հաջորդ տարվա աշխատանքային ծրագրերը.

Պարտականությունները

1. 1. սահմանված ժամկետում նախապատրաստել անվանացանկի և պաշտոնների անձնագրերի փոփոխության համար հիմք հանդիսացող փաստաթղթերը և ներկայացնել քաղաքացիական ծառայության գրասենյակ՝ համաձայնեցման.

2. Նախապատրաստել իրավական ակտերի, աշխատանքային պայմանագրերի նախագծերը և ներկայացնել պաշտոնատար անձի հաստատմանը.

3. հսկողություն իրականացնել տեղեկատվական հարթակում գրանցամատյանի, կադրերի ռեզերվի , Մարզպետարանի աշխատակիցների անձնական գործերի վարման, փաստաթղթերի ամբողջականության ապահովմմանը ապահովել անձնական գործի պահպանությունը և դրանում պարունակվող տեղեկությունների գաղտնիությունը:

4. ապահովել քաղաքացիական ծառայության թափուր, այդ թվում և ժամանակավոր թափուր պաշտոն (բացառությամբ Գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի), զբա­ղեցնելու համար մրցույթի հայտարարության հրապարակման, մրցույթին մասնակցելու համար քաղաքացիների դիմումների ընդունման, հարցազրույցի հարցաշարերի կազմման, թեստավորումը հաղթահարած, ինչպես նաև վարկանիշային ցուցակներից ընտրված անձանց հետ հարցազրույցի կազմակերպման աշխատանքները.

5. Հարցազրույցներ և քննարկումներ կազմակերպել առաջացած հարցերի շրջանակներում.

Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ.

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Բարեվարքություն
  • Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
  • Որոշումների կայացում
  • Ծրագրերի կառավարում
  • Աշխատակազմի կառավարում