Վարչության ավագ մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:
Վարչության ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության գլխավոր մասնագետներից մեկը կամ Վարչության բարեվարքության հարցերով կազմակերպիչը կամ Վարչության ավագ մասնագետներից մեկը կամ Վարչության մասնագետը:
1) նախապատրաստում և ստորագրման է ներկայացնում ֆինանսների նախարարի (այսուհետ՝ Նախարար) և Նախարարության գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար)` մարդկային ռեսուրսների կառավարման գծով հրամանների նախագծերը.
2) իրականացնում է Նախարարի և Գլխավոր քարտուղարի կողմից պաշտոնի նշանակվող, ինչպես նաև տեղեկատվական հարթակում քաղաքացիական ծառայողների և ժամկետային աշխատանքային պայմանագրով քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերի վարման, հաշվառման, հանձման-ընդունման, պահպանման աշխատանքները.
3) մասնակցում է վերապատրաստման կարիքների բացահայտման, դրանց հիման վրա դասընթացների պլանավորման, վերապատրաստման արդյունավետության գնահատման, քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման և այդ վերապատրաստումներին քաղաքացիական ծառայողների մասնակցության ապահովման աշխատանքներին.
4) մասնակցում է փորձնակների գրանցման գործընթացի իրականացմանը.
5) իրականացնում է մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթների ուսումնասիրությունը, վերլուծությունը, վիճակագրական աշխատանքների և համապատասխան առաջարկությունների ներկայացման աշխատանքներ
6) իրականացնում է Նախարարին, Նախարարի տեղակալներին, Գլխավոր քարտուղարին և քաղաքացիական ծառայության գրասենյակին քաղաքացիական ծառայության մասով անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը:
· քննարկել նախագծերը համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հետ, ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն, պահանջել անհրաժեշտ իրավական հիմքեր.
· պահանջել անձնական գործին կցվող ամբողջական փաթեթի փաստաթղթերը.
· ստորաբաժանումներից պահանջել վերապատրաստման կարիքների գնահատման թերթիկները՝ լրացված.
· ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր։
· նախապատրաստել և ստորագրման ներկայացնել հրամանների նախագծերը.
· վարել անձնական գործը, տրամադրել քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պատճենը տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողին, անձնական գործին կցել անհրաժեշտ փաստաթղթերը,ապահովել անձնական գործի պահպանությունը և դրանում պարունակվող տեղեկությունների գաղտնիությունը, քաղաքացիական ծառայողի պահանջով իր անձնական գործին ծանոթանալու համար նրան տրամադրել անձնական գործի բոլոր փաստաթղթերը և նյութերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հրապարակման համար անձնական գործում պարունակվող տեղեկություններ տրամադրելու մասին տեղյակ պահել քաղաքացիական ծառայողին, անձնական գործի տվյալները մուտքագրել Հարթակ.
· իրականացնել վերապատրաստման կարիքների գնահատում, արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության հավաքագրման, վերլուծման, ամփոփման և գլխավոր քարտուղարին ներկայացման աշխատանքները, մուտքագրել մասնագիտական գիտելիքների վերաբերյալ դասընթացների և կրեդիտների մասին տեղեկատվությունը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ: Կազմել վերապատրաստման ծրագրի նախագիծը և ներկայացնել քաղաքացիական ծառայության գրասենյակ՝ համաձայնեցման: Իրականացնել անհատական ծրագրերի բաշխման և վերապատրաստման ծրագրի հաստատման ներկայացման աշխատանքները: Արտերկրում կազմակերպվող դասընթացների վերապատրաստման ծրագրերի հիման վրա կազմել նախագծերը և ծառայողական գրությամբ տրամադրել ստորաբաժանումներին՝ թեկնածություն ներկայացնելու համար: Ներկայացված քաղաքացիական ծառայողի թեկնածությունը ներկայացնել Գլխավոր քարտուղարի համաձայնությանը: Պատրաստել վերապատրաստման դասընթացներին մասնակցության հրավեր ստացած թեկնածուների գործուղման հրամանները: Գործուղված քաղաքացիական ծառայողի գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ստանալ և անձնական գործին կցել գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն.
· իրականացնել փորձնակների գրանցման գործընթացի հետ կապված աշխատանքներ, քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրված փորձնակների ցանկից ընտրված փորձնակին տեղեկացնել ընտրված լինելու մասին՝ կից ներկայացնելով փորձնակի աշխատանքային ծրագիրը, առաջարկել գրանցվել որպես փորձնակ: Կազմել տվյալ անձին համապատասխան մարմնում որպես փորձնակ գրանցելու և գրանցումը դադարեցնելու վերաբերյալ անհատական իրավական ակտ, տեղեկատվական հարթակում տեղադրել փորձնակի գրանցուման կամ գրանցման դադարեցան անհատական իրավական ակտերի և դրանց ընդունման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճեններն ու գնահատման թերթիկները, փորձնակ գրանցված անձի կամ այլ համապատասխան մարմնի կամ քաղաքացիական ծառայության գրասենյակի հարցման հիման տրամադրել տեղեկանք փորձնակի կատարած աշխատանքների, աշխատանքի գնահատականի և որպես փորձնակ գրանցված ժամանակահատվածի մասին.
· իրականացնել համապատասխան վերլուծություններ, պատրաստել տեղեկանքներ, ներկայացնել առաջարկություններ.
· անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել Նախարարին, Նախարարի տեղակալներին, Գլխավոր քարտուղարին և քաղաքացիական ծառայության գրասենյակին:
Բարձրագույն կրթություն:
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար։
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում։
Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:
Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ