Մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:
Մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի Մասնագետը կամ Ավագ մասնագետներից մեկը:
օժանդակում է ՀՀ կառավարության, վարչապետի, փոխվարչապետի որոշումների նախագծերի, ՀՀ Նախագահին և ՀՀ Ազգային ժողովի նախագահին հասցեագրված նամակների, ՀՀ Ազգային ժողով ներկայացվող օրենքների նախագծերին ուղեկցող նամակների լեզվաոճական առումով խմբագրման, ՀՀ վարչապետի ուղերձների և օտարերկրյա պետությունների ղեկավարներին հասցեագրված նամակների սրբագրման աշխատանքներին.
2. օժանդակում է ՀՀ կառավարության, վարչապետի, փոխվարչապետի որոշումների նախագծերի և դրանց հավելվածների էլեկտրոնային կարգաբերման (համակարգչային շարվածք) աշխատանքներին.
3. օժանդակում է ՀՀ կառավարության նիստի օրակարգի նախագծի խմբագրման աշխատանքների կատարմանը.
4. օժանդակում է ՀՀ կառավարության նիստի արձանագրության նախագծի կազմման և խմբագրման աշխատանքներին.
5. օժանդակում է ուղղման տեքստերի կազմման աշխատանքներին.
6. օժանդակում է ՀՀ կառավարության նիստի կազմակերպչական աշխատանքներին:
· պարզաբանել խմբագրման ընթացքում որոշումների նախագծերի վերաբերյալ ծագած հարցերը աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման մասնագետի հետ.
· գործառույթները կատարելու համար սահմանված կարգով ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր:
· խմբագրել և ներկայացնել մասնագիտական առաջարկություններ համապատասխան խմբագրության վերաբերյալ.
արձանագրությունների նախագծերի կազմման ընթացքում կատարել հնչեցված հանձնարարականների ճշգրիտ և հստակ ձևակերպումներ:
| 1. | Ուղղություն | Հումանիտար գիտություններ և արվեստ |
| 2. | Ոլորտ | Բանասիրական գիտություններ |
կամ
| 1. | Ուղղություն | Կրթություն |
| 2. | Ոլորտ | Կրթություն |
| 3. | Ենթաոլորտ | Առարկայական ուղղվածությամբ մանկավարժություն |
| 4. | Մասնագիտություն | Մասնագիտական մանկավարժություն |
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Աշխատանքային ստաժ չի պահանջվում:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման համար։
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:
Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:
Իր իրավասությունների շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ շփվում է պատվիրակված լիազորությունների շրջանակներում:
Իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է մասնագիտական խնդիրների բացահայտմանը և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ