Մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:
Մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի Մասնագետը կամ Ավագ մասնագետներից մեկը:
մասնակցում է Բաժնի էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի հետ կապված աշխատանքներին (գործավարություն).
2. օժանդակում է վարչապետի, փոխվարչապետի որոշումների լեզվաոճական առումով խմբագրման աշխատանքներին.
3. օժանդակում է ՀՀ կառավարության նիստի օրակարգի նախագծի խմբագրման աշխատանքներին.
4. օժանդակում է ՀՀ կառավարության նիստի արձանագրության նախագծի կազմման և խմբագրման աշխատանքներին.
5. օժանդակում է փոխվարչապետի կամ Աշխատակազմի ղեկավարի մոտ կազմակերպվող խորհրդակցությունների և նախարարական կոմիտեների նիստերի, սահմանված կարգով և ժամկետներում, արձանագրությունների նախագծերի կազմման և էլեկտրոնային եղանակով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների հետ համաձայնեցման աշխատանքներին.
6. օժանդակում է ՀՀ կառավարության նիստի կազմակերպչական աշխատանքներին:
· պարզաբանել խմբագրման ընթացքում որոշումների նախագծերի վերաբերյալ ծագած հարցերը աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման մասնագետի հետ.
· գործառույթները կատարելու համար սահմանված կարգով ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր:
· խմբագրել և ներկայացնել մասնագիտական առաջարկություններ համապատասխան խմբագրության վերաբերյալ.
արձանագրությունների նախագծերի կազմման ընթացքում կատարել հնչեցված հանձնարարականների ճշգրիտ և հստակ ձևակերպումներ:
Բարձրագույն կրթություն
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Աշխատանքային ստաժ չի պահանջվում:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման համար։
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:
Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:
Իր իրավասությունների շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ շփվում է պատվիրակված լիազորությունների շրջանակներում:
Իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է մասնագիտական խնդիրների բացահայտմանը և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ