Ֆինանսների նախարարություն | Ծախսերի ֆինանսավորման վարչություն | Ծախսերի ֆինանսավորման կազմակերպման բաժին | Բաժնի պետ| 25-32.6-Ղ4-1

Ենթակա և հաշվետու է

Բաժնի պետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ

Բաժնի պետին անմիջական ենթակա և հաշվետու են Բաժնի աշխատողները:

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի պետի բացակայութան դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք-Ադամյան 1
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1) կազմակերպում է պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորման կազմակերպման շրջանակներում՝ բյուջեների կատարման ընթացակարգերը սահմանող իրավական ակտերի պահանջներին, բյուջետային ծախսերի դասակարգմանը, հաստատված ցուցանիշներին և եռամսյակային համամասնությունների չափաքանակներին համապատասխան բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների (այսուհետ՝ ԲԳԿ) ծախսային ծրագրերի հաշիվներին միջոցների փոխանցման աշխատանքները.

2) կազմակերպում է պետական բյուջեի ծախսային ծրագրերի ամենօրյա ռեժիմով ֆինանսավորումը, ֆինանսավորման ենթակա ծախսերի ամփոփումը, պետական բյուջեի ֆինանսավորման նպատակով վճարային փաստաթղթերի հաստատումը.

3) կազմակերպում է ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումներով հատկացված միջոցների գծով, ինչպես նաև իրականացման առանձնահատկություն պարունակող որոշ ծախսային ծրագրերի գծով ֆինանսավորման աշխատանքները.

4) կազմակերպում է պետական բյուջեից սպասարկվող ոլորտների գծով բյուջետային ծախսերի ֆինանսավորմանն առնչվող հարցերի շրջանակներում՝ տվյալ տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների իրականացման մասնակցությունը և շահագրգիռ ստորաբաժանումների հետ համագործակցությունը.

5) կազմակերպում է պետական բյուջեով նախատեսված, օրենսդրությամբ սահմանված որոշակի կատեգորիայի անձանց փոխհատուցման գումարների ֆինանսավորման վերաբերյալ իրազեկումը.

6) կազմակերպում է ֆինանսական հոսքերի կառավարման և ծրագրավորման շրջանակներում պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ քննարկումներին մասնակցությունը, տեղեկատվության փոխանակումը.

7) կազմակերպում է ԲԳԿ-ների կողմից ծախսային ծրագրերի թերակատարման վերաբերյալ ստացված բացատրագրերի ամփոփումը, պետական բյուջեի ծախսային մասի ծրագրային ցուցանիշներից շեղման գործոնների վերաբերյալ վերլուծությունները, ծախսային ծրագրերի կատարման ռիսկերի բացահայտումները, ընթացիկ իրավիճակի գնահատումը.

8) կազմակերպում է պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների շրջանակում իրականացվող գործընթացի կարգավորման նպատակով՝ իրավական ակտերի նախագծերի պատրաստումը, ներկայացված նախագծերի վերաբերյալ կարծիքի ներկայացումը, բյուջեների կատարման ընթացակարգերի կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակումը և ներկայացումը.

9) կազմակերպում է համագործակցելով պատասխանատու ստորաբաժանումների հետ՝ օրենքով սահմանված շրջանակներում ՀՀ կառավարության կողմից Նախարարությանը և պետական կառավարման մարմիններին, ինչպես նաև օրենքով պետական կառավարման մարմիններին վերապահված իրավասության սահմաններում բյուջետային հատկացումների և այլ ցուցանիշների համապատասխանաբար վերաբաշխումների ու փոփոխությունների իրականացման և հաշվառման մասնակցությունը:

Իրավունքները

· պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորման կազմակերպման շրջանակներում՝ ԲԳԿ-ների ծախսային ծրագրերի հաշիվներին միջոցների փոխանցման ապահովման նպատակով վերջիններից պահանջել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել պետական բյուջեի կատարման մասին նյութեր և անհրաժեշտ պարզաբանումներ, ինչպես նաև վճարային փաստաթղթեր, ունենալ հասանելիություն համապատասխան էլեկտրոնային տեղեկատվական համակարգերին.

· Նախարարության համապատասխան ստորաբաժանումներից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և ունենալ հասանելիություն համապատասխան էլեկտրոնային տեղեկատվական համակարգերին.

· օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում ԲԳԿ-ներից պահանջել բացատրագրեր՝ վերջիններիս կողմից իրականացվող ծախսային ծրագրերի թերակատարման վերաբերյալ, պետական բյուջեի ծախսային մասի ծրագրային ցուցանիշներից շեղման գործոնների վերաբերյալ, ունենալ հասանելիություն համապատասխան ոլորտներին վերաբերող իրավական ակտերին և էլեկտրոնային տեղեկատվական համակարգերին.

· պահանջել ԲԳԿ-ներից իրավական ակտերի նախագծերի պատրաստման համար օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ նյութերի տրամադրում, ունենալ հասանելիություն համապատասխան ոլորտներին վերաբերող իրավական ակտերին և էլեկտրոնային տեղեկատվական համակարգերին.

· ունենալ հասանելիություն համապատասխան ոլորտներին վերաբերող իրավական ակտերին և էլեկտրոնային տեղեկատվական համակարգերին:

Պարտականությունները

· պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորման շրջանակներում՝ կազմակերպել բյուջեների կատարման ընթացակարգերը սահմանող իրավական ակտերի պահանջների, բյուջետային ծախսերի դասակարգման, հաստատված (ճշտված) ցուցանիշների և եռամսյակային համամասնությունների չափաքանակների, ինչպես նաև Նախարարության էլեկտրոնային տեղեկատվական համակարգերում առկա տվյալների միջև համապատասխանության ստուգման աշխատանքները՝ ԲԳԿ-ների ծախսային ծրագրերի հաշիվներին միջոցների փոխանցման նպատակով.

· կազմակերպել պետական բյուջեի ծախսային ծրագրերի ամենօրյա ռեժիմով ֆինանսավորման, ֆինանսավորման ենթակա ծախսերի ամփոփման, պետական բյուջեի ֆինանսավորման նպատակով վճարային փաստաթղթերի հաստատման աշխատանքները.

· կազմակերպել ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումներով հատկացված միջոցների գծով, ինչպես նաև իրականացման առանձնահատկություն պարունակող որոշ ծախսային ծրագրերի գծով ֆինանսավորման աշխատանքները.

· կազմակերպել բյուջետային ծախսերի ֆինանսավորմանն առնչվող հարցերի շրջանակներում՝ տվյալ տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների իրականացման մասնակցությունը և շահագրգիռ ստորաբաժանումների հետ համագործակցությունը.

· կազմակերպել պետական բյուջեով նախատեսված, օրենսդրությամբ սահմանված որոշակի կատեգորիայի անձանց փոխհատուցման գումարների ֆինանսավորման վերաբերյալ իրազեկումը.

· կազմակերպել ֆինանսական հոսքերի կառավարման և ծրագրավորման շրջանակներում պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ քննարկումներին մասնակցությունը, տեղեկատվության փոխանակումը.

· կազմակերպել օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում ԲԳԿ-ների կողմից ծախսային ծրագրերի թերակատարման վերաբերյալ ստացված բացատրագրերի՝ պետական բյուջեի ծախսային մասի ծրագրային ցուցանիշներից շեղման գործոնների վերաբերյալ վերլուծությունների ամփոփման, ծախսային ծրագրերի կատարման ռիսկերի բացահայտումների, ընթացիկ իրավիճակի գնահատման աշխատանքները.

· կազմակերպել պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների շրջանակում իրականացվող գործընթացի կարգավորման նպատակով՝ իրավական ակտերի նախագծերի պատրաստման, ներկայացված նախագծերի վերաբերյալ կարծիքի ներկայացման, բյուջեների կատարման ընթացակարգերի կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակման և ներկայացման աշխատանքները.

· համագործակցելով պատասխանատու ստորաբաժանումների հետ՝ կազմակերպել օրենքով սահմանված շրջանակներում ՀՀ կառավարության կողմից Նախարարությանը և պետական կառավարման մարմիններին, ինչպես նաև օրենքով պետական կառավարման մարմիններին վերապահված իրավասության սահմաններում բյուջետային հատկացումների և այլ ցուցանիշների համապատասխանաբար վերաբաշխումների ու փոփոխությունների իրականացման և հաշվառման մասնակցությունը:

Կրթություն, որակավորման աստիճանը

1

Ուղղություն

Գործարարություն, վարչարարություն և իրավունք

Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվական գիտություններ

2

Ոլորտ

Գործարարություն և վարչարարություն

Սոցիալական և վարքաբանական գիտություններ

3

Ենթաոլորտ

 

Տնտեսագիտություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ ֆինանսավարկային բնագավառում չորս տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և քաղաքականության իրականացման ապահովման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև պատվիրակված լիազորությունների շրջանակներում մասնակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Բարեվարքություն
  • Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
  • Որոշումների կայացում
  • Ծրագրերի կառավարում
  • Աշխատակազմի կառավարում