Բաժնի գլխավոր ֆինանսիստը ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:
Բաժնի գլխավոր ֆինանսիստի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի 2-րդ ենթախմբի մասնագետներից մեկը:
1. իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների հետ պետական պատվերի շրջանակներում բնակչությանը բժշկական ծառայությունների մատուցման մասին տարեկան պայմանագրային գումարների հաշվարկման ու դրանցում տարվա ընթաքում կատարվող փոփոխությունների հետ կապված աշխատանքները.
2. իրականացնում է բյուջեների կատարման կարգը սահմանող Հայասատանի Հանրապետության օրենսդրության համապատասխան ֆինանսավորման ամսական չափաքանակների հաշվարկման աշխատանքներ.
3. իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծրագրերի ծախսերի ձևավորման, բժշկական օգնության և սպասարկման տեսակների, գների և նորմատիվների ձևավորման աշխատանքներ.
4. իրականացնում է անհրաժեշտ ֆինանսական ցուցանիշների հավաքագրման, ամփոփման և դրանց հիման վրա վերլուծության իրականացման աշխատանքներ.
5. մասնակցում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պետական պատվերի շրջանակներում կատարված աշխատանքների մշտադիտարկման, դիտարկման, ումնասիրությունների, վերլուծության և գնահատման աշխատանքներ.
6. իրականացնում է քաղաքացիների և կազմակերպությունների գրությունների, դիմումների, դիմում- բողոքների ընդունման գործընթացը.
7. իրականացնում է առողջապահության ոլորտում առկա բացերի օրենսդրական կարգավորում, առողջապահության բնագավառին վերաբերող Հայասատանի Հանրապետության վարչապետի կողմից հանձնարարականով տրվող աշխատանքներ: Նախագծերի օրենսդրությանը անհամապատասխանության բացահայտում: Կատարում է առողջապահության բնագավառին վերաբերող Հայասատանի Հանրապետության վարչապետի կողմից հանձնարարականով տրվող աշխատանքներ.
8. իրականացում է բնակչության առողջության ապահովագրության ներդրմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:
· իրականացնել ըստ առողջապահական պետական նպատակային ծրագրերի Հայասատանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող միջոցների արդյունավետ բաշխում՝ ստոմատոլոգիական ծառայությունների մասով պայմանագրային գումարների հաշվարկման աշխատանքներ, կանխատեսվող թերակատարումների և գերակատարումների հիման վրա սահմանված կարգով բյուջեում ծրագրային վերաբաշխումների կատարել համապատասխան իրավական ակտերին համաձայն.
· գների մեթոդաբանության մշակման համար անհրաժեշտ տեղեկատվություն հավաքագրել, ամփոփել և վերլուծել: Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գների հաշվարկման մեթոդաբանություն մշակել, մշակված մեթոդաբանության հիման վրա գներ սահմանել և փուլային ներդրում իրականացնել.
· բժշկական կազմակերպությունների կողմից ներկայացված առանձին հաշվետվությունների մշակված ձևերին համապատասխան ներկայացված հաշվետվություններ հավաքագրել, ամփոփել, դրանց հիման վրա վերլուծական աշխատանքների իրականացնել.
· իրականացնել համալիր և թեմատիկ ստուգումներ և/կամ ուսումնասիրություններ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` ըստ սահմանված կարգով հաստատված աշխատանքային պլանի և ժամանակացույցի: Առողջապահության ոլորտին վերաբերող իրավական ակտերի նախագծերի և դրանց համար օրենսդրությամբ սահմանված տեղեկանքներ իրականացնել և շրջանառության համար համապատասխան ուղեկցող փաստաթղթեր կազմել.
· պարտավոր է իրականացնել սահմանված ժամկետներում և կարգով իրավաբանորեն հիմնավորված ընթացակարգերի ապահովում, պատասխանների կազմում: Կառավարության կողմից տրամադրված ձևաչափին համապատասխան՝ առաջ քաշված հարցերի ուսումնասիրություն և վերլուծություն:
· իրականացնել սահմանված ժամկետում վերհանված բացերը կարգավորող իրավական ակտերի նախագծերի կազմում, ներկայացված նախագծերի սահմանված ժամկետում օրենսդրության բացերի ամբողջովին վերհանում և հիմնավորված պատասխանների կազմում, հանձնարականում նշված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների և պարզաբանումների ներկայացում.
առողջության պարտադիր ապահովագրության ներդրմամբ բնակչության համար բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված աշխատանքներին մասնակցություն ունենալ, մատչելիություն և հասանելիություն ապահովել, առողջապահության ոլորտի ֆինանսավորման բարելավմանն ուղղված չափորոշիչներ մշակել, ստվերայնությունը կրճատել:
| 1 | Ուղղություն | ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ |
| 2 | Ոլորտ | ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
| 3 | Ենթաոլորտ | Տնտեսագիտություն | Հաշվապահություն և հարկային գործ կամ Ֆինանսներ կամ Կառավարում և վարչարարություն կամ Շուկայագիտություն |
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առողջապահության բնագավառում՝ մասնագետների (բացառությամբ բժշկական խնամքի և մանկաբարձության) կամ տնտեսագիտության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և (կամ) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրավունքների տրամադրման և (կամ) դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման և (կամ) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեություն որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն:
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցում է տարբեր մարմինների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբերի աշխատանքներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ