Բաժնի պետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:
Բաժնի պետին ենթակա և հաշվետու են Բաժնի մասնագետները:
Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:
1) Կազմակերպում է, ըստ անհրաժեշտության, ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների վիճակի պարբերական ուսումնասիրությունների մասնակցությունը,
2) Կազմակերպում է ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, նորոգման ծրագրերի և միջին նորոգման ծրագրերի նախապատրաստման աշխատանքները (ճանապարհային ծածկի ուսումնասիրություն Ընկնող Քաշով Ճկվածքաչափ (FWD) սարքով),
3) Կազմակերպում է ճանապարհների բնագավառի ցուցանիշների վիճակագրական ռեգիստրի վարումը,
4) Կազմակերպում է լաբորատոր և փորձարար-կոնստրուկտորական աշխատանքները (գործող ստանդարտների և նորմերի համաձայն կատարվող հետազոտությունների որակը և ճշգրտությունը, անցկացվող թեմատիկ փորձարկումների և հետազոտությունների աշխատանքը, ընտրում է փորձարկումների անցկացման մեթոդները):
· ՀՀ մարզպետարաններից և համայնքապետարաններից պահանջել ներկայացնելու համապատասխան տեղեկատվություն մարզերում գտնվող, ինչպես նաև մարզերի տնօրինության տակ գտնվող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վիճակի մասին.
· համապատասխան մասնագետներից պարբերաբար պահանջել լաբորատոր և փորձարար-կոնստրուկտորական աշխատանքների ընթացքի մասին տեղեկատվություն.
· վերանորոգվող ճանապարհահատվածների ցանկում ընդգրկելու նպատակով ՀՀ մարզպետարանների և համայնքապետարանների կողմից ներկայացված առաջնահերթ և հրատապ հիմնանորոգում պահանջող ճանապարհահատվածների մասին պահանջել լրացուցիչ տեղեկատվություն.
· պահանջում է վիճակագրական ռեգիստրի վարման համար լրացուցիչ տվյալների հավաքագրում.
· պահանջում է համապատասխան մասնագետներից պետերից կատարված աշխատանքերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն.
· կազմակերպում է ՀՀ մարզպետարաններից և համայնքապետարաններից ստացված ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վիճակի մասին ստացված տեղեկատվությունը և ապահովում համապատասխան առաջարկության ներկայացնումը.
· ամփոփում է լաբորատոր և փորձարար-կոնստրուկտորական աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում՝ իրականացնում քննարկում և ներկայացնում առաջարկություններ.
· լաբորատոր և փորձարար-կոնստրուկտորական աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարին.
· ուսումնասիրում է լաբորատոր և փորձարար-կոնստրուկտորական աշխատանքները (գործող ստանդարտների և նորմերի համաձայն կատարվող հետազոտությունների որակը և ճշգրտությունը, անցկացվող թեմատիկ փորձարկումների և հետազոտությունների աշխատանքը, ընտրում է փորձարկումների անցկացման մեթոդները),
· ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, նորոգման ծրագրերի և միջին նորոգման ծրագրերի նախապատրաստման աշխատանքների կազմակերպման գործընթացում ուսումնասիրում է հավաքագրված տվյալները, կազմակերպում քննարկումներ և ամփոփ տեղեկատվություն ներկայացնում վարչության պետին.
· ուսումնասիրում և ամփոփում է ներկայացված տեղեկատվությունը և կազմակերպում ճանապարհների բնագավառի շինարարական նյութերի ցուցանիշների վիճակագրական ռեգիստրի վարումը.
նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:
Բարձրագույն կրթություն,
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տրանսպորտի բնագավառում կամ ճարտարագիտության բնակավառում կամ ֆինանսավարկային կամ տնտեսագիտության բնագավառում կամ իրավունքի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ
Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման
շրջանակներում։
Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և քաղաքականության իրականացման ապահովման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման և (կամ) կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ