Գլխավոր մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:
1.1 Գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության Գլխավոր մասնագետը:
1. իրականացնում է Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագծի կամ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ պետական մարմիններից առաջարկությունների ստացման, դրանց հիման վրա կառավարության առաջարկների նախագծերի նախապատրաստման և օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողով ներկայացման աշխատանքներ.
2. իրականացնում է Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված՝ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ պետական մարմիններից առաջարկությունների ստացման և օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի աշխատակազմ ներկայացման աշխատանքներ.
3. իրականացնում է կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ օրենքի նախագծի կամ օրենքների նախագծերի փաթեթի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու աշխատանքներ.
4. իրականացնում է կառավարության օրենսդրական նախաձեռնությունների Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում քննարկումների արդյունքում նախագծի կամ նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակի և ամփոփաթերթի Ազգային ժողով ներկայացման աշխատանքներ՝ հերթական ընթերցմամբ քննարկելու համար.
5. իրականացնում է առաջին ընթերցմամբ ընդունված կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկները նախագծերի նախապատրաստման աշխատանքները.
6. իրականացնում է կառավարությանն ուղղված՝ Ազգային ժողովի պատգամավորների գրությունների, գրավոր հարցերի և Ազգային ժողովի խմբակցությունների հարցապնդումների պատասխան գրությունների նախապատրաստման աշխատանքներ.
7. իրականացնում է Ազգային ժողովի դռնբաց նիստերին, մշտական հանձնաժողովների, աշխատանքային խմբերի աշխատանքներին և խորհրդարանական լսումներին կառավարության ներկայացուցիչների մասնակցության ապահովման աշխատանքները.
8. իրականացնում է Աշխատակազմի ղեկավարին Ազգային ժողովի հանձնաժողովների, Ազգային ժողովի նստաշրջանների և նիստերի օրակարգերի մասին համապատասխան տեղեկատվության հավաքագրման և տրամադրման աշխատանքներ.
9. իրականացնում է Աշխատակազմի ղեկավարին, նախարարներին (ըստ ոլորտների) Ազգային ժողովի նիստերում հնչած հայտարարությունների մասին համապատասխան տեղեկատվություն նախապատրաստման աշխատանքներ.
10. իրականացնում է Ազգային ժողովի կառավարության հետ հարց ու պատասխանի նիստի արդյունքների ամփոփման, ըստ անհրաժեշտության նիստի սղագրության և համապատասխան հանձնարարականների նախապատրաստման աշխատանքներ.
11. իրականացնում է Աշխատակազմի ղեկավարին ներկայացվող Ազգային ժողովի հերթական նստաշրջանի արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկանքի նախապատրաստման աշխատանքներ.
12. իրականացնում է կառավարության նախաձեռնությամբ հրավիրվող Ազգային ժողովի արտահերթ նիստերի կամ նստաշրջանների օրակարգերի ձևավորման, ինչպես նաև օրակարգային հարցերի նախագծերի և անհրաժեշտ այլ իրավական ակտերի փաթեթների նախապատրաստման աշխատանքներ.
13. իրականացնում է հանձնաժողովի նիստերի օրակարգերի ձևավորման աշխատանքներ.
14. իրականացնում է, ըստ առաջնահերթությունների, կառավարության օրենսդրական նախաձեռնությունների (միջազգային պայմանագրերի)՝ սահմանված կարգով Ազգային ժողովում քննարկման ներկայացման ժամանակացույցի նախապատրաստման և արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն նախապատրաստման աշխատանքներ.
15. իրականացնում է, ըստ ժամանակացույցի, Ազգային ժողովի հանձնաժողովների և Ազգային ժողովի նիստերում պետական բյուջեի, բյուջեի կատարման հաշվետվության քննարկումներին կառավարության ներկայացուցիչների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման աշխատանքներ.
16. իրականացնում է ՀՀ կառավարության ինտերնետային կայք էջի «Կառավարություն և Ազգային Ժողով համագործակցություն» բաժնի տեղետակվության հավաքագրման և տեղադրման աշխատանքներ.
իրականացնում է Վարչության գործունեությանն առնչվող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներ.
· համապատասխան մարմիններից կամ կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջել ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն, հիմնավորումներ.
· Ազգային ժողովի հանձնաժողովներից ստանալ համապատասխան հանձնաժողովի նիստերի օրակարգերի հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
· համապատասխան մարմնի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կազմակերպել առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական քննարկումներ, համապատասխան շահագրգիռ մարմիններից ստանալ մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ:
· ուսումնասիրել գործառույթների իրականացումն ապահովող համապատասխան իրավական ակտերը.
· ուսումնասիրել Ազգային ժողովի պատգամավորների, խմբակցությունների կողմից ներկայացված՝ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ պետական մարմիններից ստատված առաջարկությունները, ամփոփել և ներկայացնել համապատասխան տեղեկանք համապատասխան առաջարկությունների վերաբերյալ.
· հավաքագրել և ամփոփել Ազգային ժողովի լիագումար նիստում և հանձնաժողովների նիստերում օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ համապատասխան նյութերը.
· նախապատրաստել «ՀՀ կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» Վարչապետի որոշման նախագիծ.
· նախապատրաստել «ՀՀ կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» Վարչապետի որոշման նախագիծ.
· ուսումնասիրել Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում Կառավարության օրենսդրական նախաձեռնության քննարկման արդյունքում օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ներկայացված առաջարկությունները, ստուգել լրամշակված տարբերակը և մշակել համապատասխան ամփոփաթերթը.
· մշակել առաջին ընթերցմամբ ընդունված կառավարության օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ կառավարության առաջարկությունների փաթեթը և ներկայացնել հաստատման.
նախապատրաստել Ազգային ժողովի հերթական և արտահերթ նիստերի և նստաշրջանների ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերը:
Բարձրագույն կրթություն
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ օրինագծերի (այլ իրավական ակտերի) կազմման երեք տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է համապատասխան մարմնի և կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության արտաքին ներգործություն ունեցող վերջնարդյունքի համար:
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված՝ մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն:
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցում է տարբեր մարմինների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբերի աշխատանքներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ