Միասնական սոցիալական ծառայություն | 26.4_Կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների վարչություն | Կենսաթոշակների, դրամական այլ վճարների և մեթոդական աջակցության բաժին | գլխավոր մասնագետ| 10-1-26.4-Մ2-1

Ենթակա և հաշվետու է

Գլխավոր մասնագետը անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:
 

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:

Աշխատավայր
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Մամիկոնյանց 39/ա
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. իրականացնում է կենսաթոշակների  և նպաստների նշանակման և վճարման ուղղությամբ աշխատանքներ.
  2. իրականացնում է կենսաթոշակների և նպաստների օրենսդրության կիրարկման ընթացքում առաջացած խնդիրների վերհանման, ծագած խնդիրների ու հարցադրումների վերլուծման, պարզաբանումներ տրամադրման, ըստ անհրաժեշտության՝ իրավական ակտերում փոփոխություններ (լրացումներ) կատարելու վերաբերյալ առաջարկություն ներկայացման աշխատանքները. 
  3. իրականացնում է կենսաթոշակների և նպաստների օրենսդրության կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագրերի, հրահանգների, մեթոդական նամակների և ցուցումների կատարման գործընթացի վերահսկողությունը՝ Ծառայության ստորաբաժանումներում.
  4. իրականացնում է բաժնի կարծիքին ներկայացված օրենսդրական և այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության տրամադրման աշխատանքները.
  5. իրականացնում է կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ քաղաքացիների գրավոր դիմումների, բողոքների քննարկման, անհրաժեշտության դեպքում՝ դրանցում բարձրացված խնդիրների ուսումնասիրության և համապատասխան պարզաբանումների և եզրակացությունների տրամադրման աշխատանքները.
  6. իր լիազորության շրջանակներում իրականացնում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա տեղկատվության ուսումնասիրության, այդ տեղեկատվության հավաստիության ու իրավաչափության գնահատման աշխատանքները.
  7. ըստ անհրաժեշտության իրականացնում է Բաժնի գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներից տեղեկատվություն (տվյալներ, փաստաթղթեր և այլն) պահանջելու և ստանալու աշխատանքները.
  8. իրականացնում է կենսաթոշակների և նպաստների ոլորտի զարգացման միջնաժամկետ և հեռանկարային ծրագրերի մշակման աշխատանքները.
  9. իրականացնում է կենսաթոշակների և նպաստների օրենսդրության կիրարկման հետ կապված խնդիրների և կարիքների բացահայտման, մեթոդական ուսուցման ծրագրերի մշակման, սահմանված կարգով  հաստատման ներկայացման աշխատանքները.
  10. իրականացնում է կենսաթոշակների և նպաստների օրենսդրության կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագրերի, հրահանգների, մեթոդական նամակների և ցուցումների մշակման և կազմման աշխատանքները.
  11.  իրականացնում է մեթոդական ուսուցման նյութերի, ձևաչափերի, ժամանակացույցերի կազմման և հաստատված ծրագրերին համապատասխան մեթոդական ուսուցման աշխատանքները.
  12. իրականացնում է Ծառայության պաշտոնական կայքի աշխատանքներին մեթոդական օժանդակության ցուցաբերման աշխատանքները. 
  13. իրականացնում է մեթոդական ուսուցման արդյունքների գնահատման և եզրակացության ներկայացման աշխատանքները.
  14. իրականացնում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներում սեմինար-խորհրդակցությունների կազմակերպման աշխատանքները՝ ըստ անհրաժեշտության:
Իրավունքները
  • պահանջել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման ուղղությամբ աշխատանքներ կատարելու  համար.
  • պահանջել և ստանալ Բաժնի գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներից տեղեկատվություն (տվյալներ, փաստաթղթեր և այլն). 
  • հիմնական և աջակցող ստորաբաժանումներից պահանջել իր կողմից իրականացված՝ քաղաքացիների գրավոր դիմումների, բողոքների մեջ արծարծված հարցերի վերլուծության արդյունքում ի հայտ եկած խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն.
  • ստուգել պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա տեղեկատվության հիմքերը.
  • իր լիազորությունների շրջանակներում ուսումնասիրել կենսաթոշակների և նպաստների ոլորտի զարգացման միջնաժամկետ և հեռանակարային ծրագրերը.
  • ուսումնասիրել կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ օրենսդրությունը, մեթոդական ուսուցման նյութերն ու ծրագրերը:
Պարտականությունները
  • վերհանել ու վերլուծել կենսաթոշակների և նպաստների օրենսդրության կիրարկման ընթացքում առաջացած խնդիրները և տրամադրել պարզաբանումներ. 
  • Բաժնի պետին ներկայացնել առաջարկություն Բաժնի գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներից ստացված տեղեկատվության (տվյալներ, փաստաթղթեր և այլն) կիրարկման վերաբերյալ.
  • Բաժնի պետին ներկայացնել կենսաթոշակների և նպաստների օրենսդրության կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագրերի, հրահանգների, մեթոդական նամակների և ցուցումների կատարման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն.
  • հավաքագրել կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ քաղաքացիների գրավոր դիմումներում բարձրացված խնդիրները և  տրամադրել համապատասխան պարզաբանումներ ու եզրակացություններ. 
  • մշակել և կազմել կենսաթոշակների և նպաստների օրենսդրության կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագրեր, հրահանգներ, մեթոդական նամակներ և ցուցումներ. 
  • Բաժնի պետին ներկայացնել առաջարկություններ կենսաթոշակների և նպաստների ոլորտի զարգացման միջնաժամկետ և հեռանակարային ծրագրերի մշակման վերաբերյալ.
  • Բաժնի պետին ներկայացնել պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա տեղկատվության հավաստիության ու իրավաչափության վերաբերյալ տեղեկատվությունը.
  • Բաժնի պետին ներկայացնել առաջարկություն կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ օրենսդրության կիրարկամն, մեթոդական ուսուցման նյութերի ու ծրագրերի վերաբերյա:
Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն:

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական կամ իրավունքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։        
 

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված  մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ  նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն։          

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:       

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ  և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ծրագրերի մշակում