Ֆինանսների նախարարություն | Իրավաբանական վարչություն | Իրավական խորհրդատվության բաժին | Մասնագետ| 25-32.14-Մ6-3

Ենթակա և հաշվետու է

Բաժնի մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին։

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի ավագ իրավաբաններից մեկը կամ Բաժնի մյուս մասնագետը։

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք-Ադամյան 1
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1) մասնակցում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված Նախարարության առանձին կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությանը չվերապահված հարցերով դիմումների ընթացքի ապահովմանը.

2) մասնակցում է պետական մարմինների, Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բարձրացված իրավական գնահատական պահանջող հարցերի վերաբերյալ դիրքորոշումների տրամադրմանը.

3) մասնակցում է իրավական ակտերում փոփոխություններ, լրացումներ կատարելու վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացմանը և անհրաժեշտության դեպքում, իրավական ակտերի նախագծերի մշակմանը:

Իրավունքները

· տալ մասնագիտական եզրակացություններ,

· մասնակցել աշխատանքային խմբերի և հանձնաժողովների աշխատանքներին,

· քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումների, գրությունների և բողոքների պատասխանների կազմման աշխատանքների շրջանակներում Նախարարության այլ ստորաբաժանումներից, այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջել և ստանալ բարձրացված հարցերի հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր:

Պարտականությունները

· քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումների, գրությունների և բողոքների պատասխանների կազմման, Նախարարության գործունեության իրավական ապահովման աշխատանքների, Նախարարության այլ ստորաբաժանումների կողմից բարձրացված իրավական գնահատական պահանջող հարցերով իրավական օժանդակություն տրամադրելու աշխատանքների շրջանակներում ուսումնասիրել ոլորտը կարգավորող իրավական ակտերը.

ծանոթանալ զբաղեցրած պաշտոնում իր լիազորությունները սահմանող իրավական ակտերին:

Կրթություն, որակավորման աստիճանը

1

Ուղղություն

Գործարարություն, վարչարարություն և իրավունք

2

Ոլորտ

Իրավունք

3

Ենթաոլորտ

Իրավունք

4

Մասնագիտություն

042101.00.6 Իրավագիտություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Աշխատանքային ստաժ չի պահանջվում։

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին աջակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման օժանդակության շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ շփվում է պատվիրակված լիազորությունների շրջանակներում։

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է մասնագիտական խնդիրների բացահայտմանը և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն։

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Բարեվարքություն
  • Հաշվետվությունների մշակում